fbpx
Բաժիններ

Ռոյսը որոշեց չհետևել Մխիթարյանի, Օբամեյանգի, Գյունդողանի և «Բորուսիայի» մյուս աստղերի օրինակին

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է կիսապաշտպան Մարկո Ռոյսի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին:

Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2023թ. հունիսի 30-ը: Նախորդի ժամկետը սպառվելու էր 2019թ.:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը Դորտմունդում է հանդես գալիս 2012թ.-ից: 28-ամյա Ռոյսը «Բորուսիայի» կազմում 2 անգամ դարձել է Գերմանիայի Սուպերգավաթակիր, մեկ անգամ՝ գավաթակիր:

«Մենք ուրախ ենք, որ Մարկոն որոշեց վաղաժամ և երկար ժամանակով երկարաձգել պայմանագիրը, թեև աշխարհի լավագույն ակումբներն այս ընթացքում նրան մեկ անգամ չէ, որ առաջարկներ են ներկայացրել: Ես Ռոյսի հետ անձնական առանձնահատուկ հարաբերություններ ունեմ: Մարկոյի և նրա ներկայացուցիչների հետ բանակցությունները կառուցողական են եղել ամենասկզբից»,- պայմանագրի ստորագրումից հետո հայտարարել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն:

Հիշեցնենք՝ «Բորուսիայից» վերջին տարիներին հեռացել են գրեթե բոլոր առաջատարները, մասնավորապես՝ Նուրի Շահինը, Սինձի Կագավան, Մարիո Գյոտցեն, Իլկայ Գյունդողանը, Ուսման Դեմբելեն, Հենրիխ Մխիթարյանը և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, թեև նրանցից մի քանիսն արդեն վերադարձել են Դորտմունդ:

Մարկո Ռոյսի գոլը լավագույնն է ճանաչվել Բունդեսլիգայում (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Նեյմարին ՊՍԺ-ում կարող է փոխարինել Բունդեսլիգայի աստղը

Գրանդ ակումբները հերթ են կանգնել Սանչոյին գնելու համար

Ռոյսը չի մասնակցի Գերմանիայի հավաքականի առաջիկա խաղերին

Լևանդովսկին պատմական ռեկորդ սահմանեց Բունդեսլիգայում

Բունդեսլիգայի վերջին 5 տնային խաղերում «Բավարիան» 24 գոլ է խփել «Բորուսիային»

«Բավարիան» շատ ուժեղ էր «Բորուսիայից», Լևանդովսկին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Հրաշագործ Լևանդովսկին․ գոլ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 11-րդ խաղում անընդմեջ (տեսանյութ)

«Բավարիա» – «Բորուսիա Դորտմունդ»․ Մեկնարկային կազմեր

5 «բոմբ» խաղ, որ պարտավոր եք դիտել այս ուիքենդին

Նավասը ու ևս 3 ֆուտբոլիստ հավակնում է ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

«Խեղված ճակատագրեր». Ֆուտբոլիստներ, որոնք վնասվածքից հետո այդպես էլ չվերադարձան իրենց մակարդակին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի առաջին օրը՝ 10 փաստով

Կոնտե. «Արդեն հոգնել եմ կրկնելուց, որ հասել ենք մեր հնարավորությունների սահմանին»

«Բորուսիան» գերտպավորիչ «քամբեքի» հեղինակ դարձավ «Ինտերի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Բորուսիա Դորտմունդ» – «Ինտեր», «Լիվերպուլ» – «Գենկ»․ Մեկնարկային կազմեր

Սանչոն կարիերայի շարունակության 3 տարբերակ ունի