fbpx

Հայազգի ֆուտբոլիստները «ցունամի են արել» ԱՄՆ-ում և Ռուսաստանում (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մարտի 10-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Ամերիկյան ՄԼՍ, Արևմտյան Կոնֆերենցիա, 2-րդ տուր. «Ռեալ Սոլթ Լեյք» 1-5 «Լոս Անջելես». հյուրերի կազմում դուբլի և արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը: Նա աչքի է ընկել 30-րդ և 81-րդ րոպեներին, իսկ 86-րդ րոպեին գոլային փոխանցում կատարել Կառլոս Վելային: 20-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 89-րդ րոպեին: «Լոս Անջելեսը» 2 խաղից հետո վաստակել է 6 միավոր, իսկ Մարաշլյանը «ԼԱ»-ում անցկացրած 2 խաղում արդեն 3 գոլ է խփել:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 6-12-րդ տեղերը զբաղեցրած թիմերի պայքար, 1-ին տուր. «Զիրկա» 1-2 «Ստալ». «Զիրկայից» Արման Հովհաննիսյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ «Ստալից» 20-ամյա կենտրոնական պաշտպան Արթուր Դանիելյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, Գոռ Մալաքյանն էլ շարունակում է ապաքինվել վնասվածքից: «Զիրկան» նշված 6 թիմի պայքարում այս պահին բաժանում է 3-5-րդ տեղերը, իսկ «Ստալը» 6-րդն է (հաշվվում են նաև առաջնության ընթացքում վաստակած միավորները):

Դանիայի Սուպերլիգա, 25-րդ տուր. «Հոբրո» 1-1 «Սիլկեբորգ». 22-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանը հայտավորված չի եղել հանդիպմանը որակազրկման պատճառով: «Հոբրոն» 14 թիմի պայքարում այս պահին 6-7-րդ հորիզոնականներն է բաժանում «Օլբորգի» հետ:

Ֆրանսիայի Լիգա-1, 29-րդ տուր. «Լիլ» 1-1 «Մոնպելյե». Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, 6-12-րդ տեղերը զբաղեցրած թիմերի պայքար, 1-ին տուր. «Սենիցա» 0-1 «Նիտրա». 24-ամյա ենթահարձակվող Վահագն Միլիտոսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Նիտրան» նշված 6 թիմի պայքարում այս պահին լավագույն արդյունքն ունի՝ վաստակած 33 միավորով (հաշվվում են նաև առաջնության ընթացքում վաստակած միավորները):

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 22-րդ տուր. «Ռոստով» Մ-21 3-1 «Զենիթ» Մ-21. «Ռոստովից» 69-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել 19-ամյա կիսապաշտպան Նորիկ Մկրտչյանը (գլխավոր լուսանկարում): Նա եղել է հիմնական կազմում և փոխարինվել 87-րդ րոպեին: «Ռոստով» Մ-21-ը 16 թիմի պայքարում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 22-րդ տուր. «Ուրալ» Մ-21 1-4 «Լոկոմոտիվ Մոսկվա» Մ-21. «Ուրալից» Էդգար Մանուչարյանը, ով նոր է ապաքինվել վնասվածքից, մասնակցել է առաջին խաղակեսին: «Լոկոմոտիվից» 18-ամյա հարձակվող Գևորգ Սարգսյանը դարձել է դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 25-րդ և 55-րդ րոպեներին: Նա եղել է հիմնական կազմում և փոխարինվել 56-րդ րոպեին: Նրա թիմակից, 17-ամյա կենտրոնական պաշտպան Արտյոմ Գյուրջանը մասնակցել է ամբողջ խաղին: «Ուրալ» Մ-21-ը վերջին՝ 16-րդ տեղում է, իսկ «Լոկոմոտիվ» Մ-21-ը 4-րդ հորիզոնականում է:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 22-րդ տուր. «Դինամո Մոսկվա» Մ-21 1-2 «Կրասնոդար» Մ-21. հյուրերից 19-ամյա կիսապաշտպան Հարություն Գրիգորյանը 76-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը: Նա եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 78-րդ րոպեին, իսկ նրա թիմակից, 17-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը փոխարինման է մտել 86-րդ րոպեին: «Կրասնոդար» Մ-21-ն առաջնության միանձնյա առաջատարն է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Հակոբ Համբարձումյանը՝ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Աշոտ Կարապետյանը հեռացավ «Գանձասար-Կապանից»

Էմիլ Եղիազարյանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում»

«Արարատ-Արմենիան» միայն «Փյունիկին» է զիջում հյուրընկալվելիս վաստակած միավորներով

Ֆրանսիայի առաջնության 1-ին տուրի խաղացանկը

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

Էդգար Բաբայան. «Մի քանի անգամ խաղացել եմ ենթահարձակվողի դիրքում, բայց որոշումը մարզչինն է»

Podcast #1. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի ամփոփում

Միհրան Մանասյանը հեռացել է «Գանձասար-Կապանից»

«Շիրակից» հեռացավ ևս 2 ֆուտբոլիստ

1 տարի ֆուտբոլ չխաղաց և ամիսներ անց հրավիրվեց հավաքական. Ընտրանու հայտացուցակի հետքերով

Հայկական ֆուտբոլի կտրուկ թռիչքը, որի հետևից դեռ պետք է հասցնել

Դմիտրի Աբակումովը կստանար «Ոսկե ձեռնոց» մրցանակը, եթե Հայաստանում այն խաղարկվեր

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 36-րդ տուրը