Ինչո՞ւ է Մխիթարյանի համար միշտ «ուրախություն» ռուսական թիմերի հետ հանդիպելը - VNews
Բաժիններ

Ինչո՞ւ է Մխիթարյանի համար միշտ «ուրախություն» ռուսական թիմերի հետ հանդիպելը

Ինչպես հայտնի է, «Արսենալը» Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում մրցելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:

Ուշագրավ է, որ Հենրիխ Մխիթարյանը վերջին ժամանակներս հաճախ է մրցում ռուսական ակումբների հետ: Ճիշտ է, դա վերաբերում է Հայաստանի հավաքականի կարիերային «Մանչեսթեր Յունայթեդում»:

2016/17թթ. մրցաշրջան

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում հանդիպել է «Ռոստովին»: Ռուսաստանում կայացած առաջին մրցավեճում գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1, իսկ անգլիական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս խաղադաշտում է անցկացրել 67 րոպե:

Մխիթարյանն ամբողջությամբ մասնակցել է պատասխան հանդիպմանը: «Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» առավելության է հասել 1-0 հաշվով և դուրս եկել հաջորդ փուլ, իսկ հետագայում նվաճել Եվրոպա լիգայի գավաթը:

2017/18թթ. մրցաշրջան

Մանկունյական թիմն ընթացիկ մրցաշրջանում էլ անմասն չմնաց Ռուսաստան այցելությունից: Ժոզե Մոուրինյոյի թիմը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում սեպտեմբերի 27-ին մրցել է «Արսենալի» առաջիկա մրցակից ԲԿՄԱ-ի հետ:

«ՄՅՈՒ»-ն Մոսկվայում մրցակցի նկատմամբ վստահ հաղթանակ է տոնել 4-1 հաշվով: 57-րդ րոպեին աչքի է ընկել նաև հայկական ֆուտբոլի գլխավոր աստղը: Նա փոխարինվել է գոլի հեղինակ դառնալուց 3 րոպե անց:

Հենոն չի մասնակցել «Օլդ Թրաֆորդում» կայացած հաջորդ հանդիպմանը, բայց դա էլ չի խանգարել նրա թիմին առավելության հասնելու 2-1 հաշվով: «Կարմիր Սատանաները» դուրս են եկել 1/8 եզրափակիչ և մրցաշարում մնացել մինչ այն պահը, քանի դեռ չէին հանդիպել Վինչենցո Մոնտելայի «Սևիլյային»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը միացել է «Ռոմայի» բարեգործական ակցիային

«Մանչեսթեր Յունայթեդում» վստահ չեն Քեյնին գնելու հարցում

Արտետան ցանկանում է ունենալ «Ռեալի» խաղացողին. «Արսենալը» 55 միլիոն եվրո կառաջարկի

«Եթե «Յունայթեդը» չհրավիրի Քեյնին և Սանչոյին, ապա պետք է պահպանի Իգալոյին»․ Բերբատով

Դերափոխություն․ Ինչու է Մխիթարյանին ավելի հարմարավետ «Ռոմայում», քան «Արսենալում»

2 մերժված առաջարկ. «Ռոման» այլ ֆուտբոլիստ է դիտարկում Մխիթարյանի փոխարեն

«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ու «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում՝ պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանում

2 ակումբ հավակնում է Ռոնալդուի տրանսֆերին

Դե Լիխտը կրկին հետաքրքրել է «Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 խոստում է տվել Սանչոյին

Աղբյուր. «Յուվենտուսը» կվաճառի Կրիշտիանու Ռոնալդուին»

«Բորուսիայի» ուղերձը՝ Սանչոյի բոլոր պոտենցիալ գնորդներին

«Նապոլիի» պաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում

«Ֆերգյուսոնն ասաց՝ եթե զիջենք տիտղոսը, ապա այս 2 տխմարների պատճառով»․ Վան Պերսիի պատմությունը