Արամ Հայրապետյանը կրկնեց Բերեզովսկիի, Կասպարովի և Բեգլարյանի ցուցանիշը - VNews
Բաժիններ

Արամ Հայրապետյանը կրկնեց Բերեզովսկիի, Կասպարովի և Բեգլարյանի ցուցանիշը

Էստոնիայի հավաքականի հետ ընկերական մրցախաղում «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը Հայաստանի ընտրանու կազմում նորամուտը նշած ֆուտբոլիստներից մեկն էր: Նա դարձավ ՀՀ ազգային հավաքականի դարպասը պաշտպանած 15-րդ դարպասապահը:

Արամ Հայրապետյանը նաև ՀՀ ազգային հավաքականում ամենատարեց տարիքում նորամուտը նշած 2-րդ դարպասապահն է: Խաղի օրը նա 31 տարեկան 122 օրական էր: Այդ ցուցանիշով յուրօրինակ ռեկորդակիրն Արմեն Ավագյանն է, ով 1997թ. հունվարի 4-ին Չիլիի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում (0-7) Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել էր 34 տարեկան 211 օրականում:

Արամ Հայրապետյանի նորամուտը ՀՀ ազգային հավաքականում  շատ հաջող ստացվեց: Հուսալի խաղի շնորհիվ նրան հաջողվեց դարպասն անառիկ պահել: Նախկինում Հայաստանի հավաքականում իրենց նորամուտի խաղում գոլ բաց չէին թողել Հարություն Աբրահամյանը, Ռոման Բերեզովսկին, Արմեն Համբարձումյանը, Ապուլա Բետեն, Գևորգ Կասպարովը, Ֆելիքս Հակոբյանը և Արսեն Բեգլարյանը:

Արամ Հայրապետյանը  Հայաստանում ֆուտբոլային կարիերան սկսել է 2014/15թթ. մրցաշրջանում: Առաջնության աշնանային հատվածում նա պաշտպանեց «Բանանցի» դարպասը, իսկ գարնանը հանդես եկավ «Արարատում»: Հաջորդ մրցաշրջանի սկզբում մասնակցելով 3 խաղի, Հայրապետյանը հեռացավ Հայաստանից:

2016/17թթ. մրցաշրջանում փորձառու դարպասապահը վերադարձավ Հայաստան՝ շարունակելով ելույթներն «Արարատում», իսկ գարնանը տեղափոխվեց «Բանանց»: ՀՀ առաջնություններում Արամ Հայրապետյանը մասնակցել է 55 խաղի, բաց է թողել 88 գոլ:

Արամ Հայրապետյան

Հայաստանի ազգային հավաքականի դարպասն առաջինը պաշտպանելու պատվին արժանացել է Հարություն Աբրահամյանը: Հենց նրան է վստահվել դարպասի պաշտպանությունը 1992թ. հոկտեմբերի 14-ին Մոլդովայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում, որում հաշիվը չբացվեց:

VivaroNews.am-ը ներկայացնում է ՀՀ ազգային հավաքականի  դարպասը պաշտպանած դարպասապահների ցուցանիշները:

Դարպասապահներ       Խաղ Գոլ Միջին Անառիկ Մրցաշրջան
1.Ռոման Բերեզովսկի 94 155 1,64 21 1996-2016
2.Գևորգ Կասպարով 29 38 1,31 9 2005-2009, 2011-2015
3.Հարություն Աբրահամյան 26 42 1,61 6 1992-2001
4.Արսեն Բեգլարյան 14 22 1,57 4 2016-2017
5.Արմեն Համբարձումյան 8 15 1,87 2 2002-2004
6.Արմեն Պետրոսյան 7 9 1,28 1 1994-1996
7.Ապուլա Բետե 6 7 1,16 3 2004-2005
8.Մայիս Ազիզյան 4 6 1,50 1 2007-2008
9.Գրիգոր Մելիքսեթյան 4 13 3,25 2012, 2017
10.Արմեն Ավագյան 3 16 5,33 1997
11.Ստեփան Ղազարյան 2 4 2 2010
12.Ֆելիքս Հակոբյան 1 1 2007
13.Արամ Հայրապետյան 1 1 2018
14.Արսեն Պետրոսյան 1 2 2 2011
15.Կարեն Իսրայելյան 1 3 3 2011

Աշոտ Հայրապետյան   

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ալբերտ Սոլոմոնով. «Կարևոր է, որ թիմի կորիզը կազմեն հայ ֆուտբոլիստները, որ խաղան ֆուտբոլիստներ Վանաձորից» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Պետք է փորձենք խաղի տեմպը պահել մինչև վերջին րոպեն» (տեսանյութ)

«Լոռին» և «Ուրարտուն» համառ պայքարում անցած խաղում մեկական միավոր վաստակեցին (տեսանյութ)

«Լոռի» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Տիգրան Բարսեղյան. «Գոլերս նվիրել եմ հայրենակիցներիս»

Վիտինյո․ «Մարզչի հանձնարարությունները կատարելու դեպքում կունենանք չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները» (տեսանյութ)

Վասպուրակ Մինասյան․ «Պետք է կայունություն մտցնենք խաղի մեջ» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Նռանյանի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Բոլորի թիմերի մոտ էլ դադարից հետո խաղի բարելավում է նկատվում» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ Օրվա 3 խաղերի բոլոր գոլերը (տեսանյութ)

Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

Արմեն Համբարձումյան․ «Բոլորս «վիզ դրեցինք» և հաղթեցինք այս խաղում» (տեսանյութ)

4 խաղ՝ 4 տարբեր քաղաքներում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին ընդառաջ