Վերջին անգամ երբ էր հաղթել Լիտվայի հավաքականը մինչ Երևան այցելությունը - VNews
Բաժիններ

Վերջին անգամ երբ էր հաղթել Լիտվայի հավաքականը մինչ Երևան այցելությունը

Հայաստան - Լիտվա հանդիպումը՝ 10 փաստով

Լիտվայի հավաքականի հետ հանդիպումով Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց փորձարկումների փուլը: Հանդիպման առավել հետաքրքրական և ուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի հավաքականը լիտվացիների հետ հանդիպումներում 2-րդ պարտությունը կրեց: Առաջինը գրանցվել էր 2011թ. օգոստոսի 10-ին Կաունասում կայացած ընկերական խաղում, որում մեր ընտրանին Վարդան Մինասյանի գլխավորությամբ մրցակցին զիջել էր 0-3 խոշոր հաշվով:

Մրցակիցների միջև անցկացված 4 հանդիպումներում Հայաստանի և Լիտվայի հավաքականները 2-ական հաղթանակ են տոնել: Խփած և բաց թողած գնդակների տարբերությունը լիտվացիների օգտին է՝ 7-6:

2. Լիտվայի հավաքականին վերջապես հաջողվեց ընդհատել առանց հաղթանակների 9 խաղերի շարքը, որում լիտվացիները 8 պարտություն էին կրել, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի (Մալթա՝ 1-1): Վերջին հաղթանակը լիտվացիները տոնել էին 2016թ. հոկտեմբերի 11-ին Մալթայի հավաքականի հետ սեփական հարկի տակ անցկացրած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում՝ 2-0:

3. Հետաքրքիր է, որ Հայաստանի և Լիտվայի հավաքականների գլխավոր մարզիչներ Արթուր Պետրոսյանն ու Էդգարաս Յանկաուսկասը գոլերի հեղինակ են դարձել մրցակիցների միջև 2000թ. հունիսի 3-ին Կաունասում կայացած ընկերական առաջին մրցախաղում: Յանկաուսկասը 23-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը, իսկ 6 րոպե անց Պետրոսյանը խփել էր հաղթական գոլը՝ 2-1:

4. Հայաստանի հավաքականին երկրորդ խաղում էլ չհաջողվեց բացել գոլերի հաշիվը նոր մրցաշրջանում: Հավաքականի գոլային երաշտը հասավ 208 րոպեի: Վերջին գոլը մեր ֆուտբոլիստները խփել են անցյալ տարվա նոյեմբերի 13-ին Կիպրոսի հավաքականի հետ կայացած երևանյան ընկերական խաղում: 62-րդ րոպեին 11մ հարվածով մրցակցի դարպասը գրավել է Հենրիխ Մխիթարյանը:

Առավել անհաջող ՀՀ հավաքականը գործել է 1999թ. մրցաշրջանում՝ Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ 7 խաղ շարունակ (Լեհաստան՝ 0-1, Ռուսաստան՝ 0-3, Ֆրանսիա՝ 0-2, Իսլանդիա՝ 0-2,  Ուկրաինա՝ 0-0, Էստոնիա՝ 0-2, Ռուսաստան՝ 0-2) չկարողանալով բացել գոլերի հաշիվը: Եվ միայն 8-րդ խաղում՝ Ֆրանսիայի հավաքականի հետ Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղի 6-րդ րոպեին Կարապետ Միքայելյանին վերջապես հաջողվեց առաջին գոլը խփել մրցաշրջան-99-ում:

5. Լիտվացիներից կրած պարտությամբ ընդհատվեց ՀՀ հավաքականի անպարտելի 4 խաղերի (Ղազախստան՝ 1-1, Բելառուս՝ 4-1, Կիպրոս՝ 3-2, Էստոնիա՝ 0-0) ռեկորդային շարքը: Մինչ այդ վերջին պարտությունը մեր ընտրանին կրել էր անցյալ տարվա հոկտեմբերի 5-ին՝ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում Երևանում 1-6 հաշվով զիջելով լեհերին:

ՀՀ հավաքականն անցկացրած 193 հանդիպումներում 108-րդ պարտությունը կրեց: Մեր ընտրանին տոնել է ընդամենը 46 հաղթանակ, 39 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 185 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 333 գնդակ:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականի կազմում

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Գոլասո՜. ՈւԵՖԱ-ն տպավորված է Վբեյմար Անգուլոյի գոլով Էստոնիայի դարպասը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ալեքսանդր Կարապետյան. «Օրհներգը երգելիս շփոթվեցի ու ամեն ինչ մոռացա»

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Արաս Օզբիլիսը խաղադաշտ է կառուցել Երևանում (ֆոտո)

Հակապրեսինգը դառնում է հավաքականի գլխավոր զենքերից մեկը․ Ինչպես հաջողվեց «ծնկի բերել» էստոնացիներին

Հաղթանակի բերկրանքը. Հայաստանի հավաքականի հանդերձարանը՝ Էստոնիային հաղթելուց հետո (տեսանյութ)

«Անխուսափելի հաղթանակ». Հայաստան – էստոնիա խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Կարապետյանը՝ հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում, Անգուլոն՝ գոլ խփած այլազգի 2-րդ ֆուտբոլիստ

Հաղթանակ ուղիղ 1 տարի անց․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Էստոնիա հանդիպումից

Կապառոս․ «Խաղադաշտ էինք դուրս եկել՝ միմիայն հաղթանակի հասնելու համար»

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց էստոնացիների դեմ խաղում (տեսանյութ)

Վբեյմարի առաջին ու հրաշալի գոլը Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)