Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Պետրոսյանը Դանիայում ներկա է գտնվել Էդգար Բաբայանի մասնակցությամբ խաղին

IMG 0077 - Արթուր Պետրոսյանը Դանիայում ներկա է գտնվել Էդգար Բաբայանի մասնակցությամբ խաղին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ներկա է գտնվել Դանիայի Սուպերլիգայի 24-րդ տուրի՝ «Լյունգբյու» – «Հոբրո» հանդիպմանը, որը կայացել է մարտի 3-ին:

Նպատակն է եղել հետևելու «Հոբրոյի» 22-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանի ելույթին, ով այդ մրցավեճում եղել է իր թիմի հիմնական կազմում և փոխարինվել 71-րդ րոպեին: Առհասարակ, նա համարվում է իր ակումբի հիմնական կազմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

Այս մասին VivaroNews.am-ին տված հարցազրույցում հայտնել է անձամբ ֆուտբոլիստը: Նա, մասնավորապես, նշել է. «Ես խոսել եմ հավաքականի գլխավոր մարզչի հետ 3 շաբաթ առաջ: Նա Դանիայում էր՝ հետևելու իմ խաղին «Լյունգբյուի» հետ մրցավեճում: Մենք կապ ենք պահպանում: Իհարկե, ես կցանկանայի ներկայացնել իմ երկրի ազգային հավաքականը»:

Նշենք, որ Էդգար Բաբայանի թիմը Դանիայի ընթացիկ առաջնությունում հիմնական փուլում գրավել է 7-րդ տեղը և մասնակցում է առանձին փլեյ-օֆֆի:

Բաբայանը դանիական մեկ այլ ակումբի՝ «Ռանդերսի» սան է: 2015-16թթ. անցկացնելով գլխավոր թիմում՝ հայ ֆուտբոլիստը 2017թ. հունվարին վարձավճարով միացել է «Հոբրոյին», իսկ ամռանը կնքել մշտական հիմունքներով պայմանագիր: Նա այդ ակումբի կազմում 2016/17թթ. մրցաշրջանում դարձել է Դանիայի 1-ին դիվիզիոնի չեմպիոն՝ ձեռք բերելով Սուպերլիգայի ուղեգիր:

Բաբայանի ամբողջական հարցազրույցը՝ շուտով:

lhdRIcqmNxU - Արթուր Պետրոսյանը Դանիայում ներկա է գտնվել Էդգար Բաբայանի մասնակցությամբ խաղին


Արսեն Բեգլարյան. «Մարզումը ցույց տվեց, որ Ռոման Բերեզովսկին հիանալի մարզիչ է» (տեսանյութ)

Գեղամ Հարությունյան. «Շանս է նորից բացվել, որից օգտվելու համար ամեն ինչ կանեմ» (տեսանյութ)

Էրիկ Վարդանյան. «Եթե հավաքականը լինի լավ մարզավիճակում, կարող է պայքարել ցանկացած ընտրանու հետ» (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյան. «Ապացուցել ենք, որ բոլոր թիմերի հետ էլ կարող ենք պայքարել, նաև հաղթել» (տեսանյութ)

Իվան Յագան. «Ընտանիքիս անդամներն ասում էին՝ լուսանկարվեմ Մխիթարյանի հետ» (տեսանյութ)

Ռոման Բերեզովսկի. «Վարդան Մինասյանն արդեն ապացուցել է իր բարձր կարգը» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյան. «Կարծում եմ՝ Վարդան Մինասյանի հետ աշխատանքում փոփոխություններ կլինեն» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան. «Նոր Հայաստան չկա. Հայաստանը միշտ եղել է ու կմնա» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան. «Հուսով ենք, որ Էմերին մարտավարական նոր մտքեր կբերի և ոգի կհաղորդի «Արսենալին»

Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Վարդան Մինասյանի վերադարձից հետո (ֆոտոշարք)

Էդգար Բաբայանը և Իվան Յագանը ժամանեցին Հայաստան. Ընդունելությունը ջերմ էր (տեսանյութ + լուսանկար)

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Գևորգ Ղազարյանն Ավստրիայում կմիանա հավաքականին

Յուրա Մովսիսյանն առաջին անգամ էր հայտնվել «Յուրգորդենի» մեկնարկային կազմում (տեսանյութ)

Մարկոս Պիզելին և Կամո Հովհաննիսյանը ընդգրկվել են 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Փոփոխվել է Հայաստան – Մոլդովա խաղի մեկնարկի ժամը