«Բանանց» - «Արարատ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան - VNews
Բաժիններ

«Բանանց» – «Արարատ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԲԱՆԱՆՑ» – «ԱՐԱՐԱՏ»

61 խաղ, +29=19-13, 93-62

1 ապրիլի, ժ.15:00, Երևան, «Բանանց-1»  մարզադաշտ

1-ին շրջան.  09.09.2017  «Արարատ» – «Բանանց»՝  1-2 (1-0)
Անդրանիկ Քոչարյան 31՛, 11մ – Ռումյան Հովսեփյան 46՛, Վահագն Այվազյան 68՛

2-րդ շրջան. 20.10.2017 «Բանանց» – «Արարատ»` 0-0

3-րդ շրջան. 03.12.2017  «Արարատ» – «Բանանց»՝  2-3 (1-1)
Գարեգին Կիրակոսյան 17՛, 90+2՛ – Ռումյան Հովսեփյան 32՛, 70՛, Գարսիա Պրայա Վալմերսոն 90+4՛, 11մ
16-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը չիրացրեց 11մ հարվածը (դարպասաձողին)

Ընթացիկ առաջնության ամենակամային թիմը՝ «Բանանցը» մրցաշարի գարնանային հատվածում էլ ապացուցում է իրեն վերագրված հատկանիշը: «Ալաշկերտի» և «Գանձասար-Կապանի» հետ անցկացրած վերջին երկու հանդիպումներն էլ ավարտվել են արդյունավետ ոչ-ոքի միևնույն՝ 2-2 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում «Բանանցի» մասնակցությամբ հանդիպումներում արդեն 5 անգամ նման արդյունք է գրանցվել:

Ընդ որում 2 անգամ «Բանանցի» ֆուտբոլիստներին հաջողվել է 0-2 հաշվի ժամանակ փրկվել պարտությունից: Իսկ ահա «Ալաշկերտի» հետ կայացած 18-րդ տուրի մրցախաղում հաշվի մեջ 2 գնդակի առավելության հասնելով, «Բանանցը» ձեռքից բաց թողեց հաղթանակը: Այդ երկու միավորի կորուստը թանկ արժեցավ Արամ Ոսկանյանի սաներին, որոնք կորցրին տեղն առաջատար եռյակում:

«Արարատի»  ֆուտբոլիստները ևս աչքի են ընկնում կամային հատկանիշներով ու դժվարին մրցակից են դարձել առաջնության մասնակիցների համար: Հիշատակենք թեկուզ «Ալաշկերտի» հետ մրցավեճը, որում չեմպիոնին մեծ ջանքերի գնով հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Իսկ ահա «Փյունիկն» արարատցիների նկատմամբ ունենալով 2 գնդակի առավելություն, չկարողացավ հանդիպումը հաղթական ավարտի հասցնել:

«Բանանցն» էլ ընթացիկ առաջնությունում թեև երկու անգամ առավելության է հասել «Արարատի» նկատմամբ, սակայն հաղթանակները դժվարությամբ են տրվել: Երկու դեպքում էլ առաջինը հաջողության էին հասել արարատցիները: Ընդ որում մրցակիցների 3-րդ շրջանի խաղում «Բանանցը» հաղթանակը կորզել էր ավելացված ժամանակում նշանակված 11մ հարվածի շնորհիվ:

Վերջին հաղթանակը «Բանանցի» նկատմամբ «Արարատը» տոնել է նախորդ մրցաշրջանի 6-րդ շրջանում: Այդ հաղթանակն ինչ-որ չափով կարելի է պատմական համարել «Արարատի» համար, քանի որ ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև կայացած նախորդ 19 հանդիպումներում արարատցիներին չէր հաջողվել հաղթել «Բանանցին»՝ կրելով 10 պարտություն, 9 խաղ ավարտելով ոչ-ոքի:

Մինչ այդ վերջին հաղթանակն արարատցիները տարել էին 2012թ. հոկտեմբերի 27-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 1-0 հաշվով:

«Արարատի» համար ավելի տխուր է «Բանանցի» հարկի տակ անցկացրած հանդիպումների ընդհանուր վիճակագրությունը: Արդեն 26 խաղ է, ինչ «Արարատին»  չի հաջողվում հյուրընկալվելիս հաղթել «Բանանցին»՝ կրելով 17 պարտություն, 9 հանդիպում ավարտելով ոչ-ոքի:

Վերջին հաղթանակը «Բանանցի» դաշտում արարատցիները տոնել են 2001թ.՝ առավելության հասնելով 1-0 հաշվով: Իսկ մինչ այդ միակ հաղթանակը «Բանանցի»  նկատմամբ հյուրընկալվելիս «Արարատը»  տարել էր 1992թ. կայացած ՀՀ անդրանիկ առաջնությունում՝ 3-0:

Արարատցիներից բոլորից արդյունավետ է գործել թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկու Վահե Յաղմուրյանը` խփելով 5 գնդակ: «Բանանցի» կազմում էլ նույնպիսի արդյունքի են հասել Սամվել Մելքոնյանն ու Արսեն Բալաբեկյանը:

«Բանանցի» ներկայիս ֆուտբոլիստներից «Արարատի» դարպասը 4 անգամ գրավել է Ռումյան Հովսեփյանը: Հետաքրքիր է, որ 2 գնդակ էլ նա արարատցիներին խփել է նախորդ մրցաշրջանում «Շիրակում» խաղալիս:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպումը բաց կթողնի «Բանանցի» ավագ Վահագն Այվազյանը:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Տիտո Ռամալյո. «Կապառոսը կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Ռումյան Հովսեփյան. «Հուսամ`այս իրավիճակը որքան հնարավոր է շուտ հանգուցալուծում կստանա»

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Ալեքսանդր Գրիգորյան․ «Նոան» ամբողջապես արժանի հաղթանակ տոնեց» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Հանգստություն չպետք է լինի․ երկրորդ խաղն ավելի ծանր է լինելու» (տեսանյութ)

Նվազագույն հաշիվ գրանցվեց նաև VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ մյուս խաղում (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ. «Ուրարտու» – «Նոա». Ուղիղ հեռարձակում, մեկնարկային կազմեր

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VBet Հայաստանի գավաթում սկսվում է վճռական փուլը․ Կիսաեզրափակիչ խաղերին ընդառաջ

Վահագն Այվազյանը վերադարձել է «Ուրարտու»

«Արարատ-Արմենիան» ընթանում է նախորդ տարվա չեմպիոնական գրաֆիկի զգալի գերազանցմամբ

«Արարատ» – «Լոռի»․ 2 կարմիր քարտ, բայց առանց դարպասի գրավման (տեսանյութ)