Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարկոս Պիզելին 2-րդ անգամ է «նորամուտ նշել» միևնույն ակումբի կազմում

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

N4mVNT3 Kak - Մարկոս Պիզելին 2-րդ անգամ է «նորամուտ նշել» միևնույն ակումբի կազմում

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մարտի 31-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Ինչպես հայտնի է դարձել VivaroNews.am-ին, Արթուր Պետրոսյանը ներկա է գտնվել Դանիայի Սուպերլիգայի 24-րդ տուրի՝ «Լյունգբյու» – «Հոբրո» հանդիպմանը, որը կայացել է մարտի 3-ին: Նպատակն է եղել հետևելու «Հոբրոյի» 22-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանի ելույթին: Ֆուտբոլիստը նշել է, որ ցանկություն ունի հանդես գալու Հայաստանի հավաքականի կազմում:

Ղազախստանի Բարձրագույն խումբ, 3-րդ տուր. «Ակտոբե» 1-1 «Կայրաթ». Մարկոս Պիզելին ակումբ վերադառնալուց հետո իր 1-ին պաշտոնական խաղն է անցկացրել: Նա փոխարինման է մտել 68-րդ րոպեին: «Ակտոբեն» 12 թիմի պայքարում այս պահին 5-6-րդ տեղերն է բաժանում «Ակժայիկի» հետ:

ԱՄՆ, Արևմտյան Կոնֆերենցիա, 3-րդ տուր. «Լոս Անջելես Գելեքսի» 4-3 «Լոս Անջելես». ուրուգվայահայ 20-ամյա հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը 26-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Կառլոս Վելային, մասնակցել է ամբողջ խաղին: Մարաշլյանը նախորդ 2 խաղում 3 գոլ էր խփել: «Լոս Անջելեսը» մեկնարկային 3 խաղից հետո վաստակել է 6 միավոր:

@diegorossi9 -ի գոլային փոխանցումը

A post shared by Vivaro News (@vivaronews) on

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, փլեյ-օֆֆ, 3-րդ տուր. «Վորսկլա» 0-0 «Վերես». Գեղամ Կադիմյանը փոխարինման է մտել 78-րդ րոպեին: «Վորսկլան» առաջատար խմբի 6 թիմի պայքարում եզրափակում է լավագույն եռյակը:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, փլեյ-օֆֆ, 3-րդ տուր. «Ժիլինա» 1-5 «Տրենչին». Վահան Բիչախչյանը փոխարինման է մտել 74-րդ րոպեին: «Ժիլինան» առաջատար խմբի 6 թիմի պայքարում զբաղեցնում է 4-րդ տեղը:

RBtgL6pVM2Y - Մարկոս Պիզելին 2-րդ անգամ է «նորամուտ նշել» միևնույն ակումբի կազմում

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր. «Ախմատ Գրոզնի» 0-0 «ԲՄԱ-Խաբարովսկ». Ռուսլան Կորյանը շարունակում է բացակայել վնասվածքի պատճառով: «ԲՄԱ-Խաբարովսկը» զբաղեցնում է վերջին՝ 16-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր. «Սպարտակ Մոսկվա» 2-1 «Տոսնո». դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Տոսնոն» 14-15-րդ տեղերն է բաժանում «Անժիի» հետ:

1 2

ՈւԵՖԱ-ն «Շիրակի» գործով հայտարարությամբ է հանդես եկել

Արսեն Բեգլարյան. «Մարզումը ցույց տվեց, որ Ռոման Բերեզովսկին հիանալի մարզիչ է» (տեսանյութ)

Գեղամ Հարությունյան. «Շանս է նորից բացվել, որից օգտվելու համար ամեն ինչ կանեմ» (տեսանյութ)

Էրիկ Վարդանյան. «Եթե հավաքականը լինի լավ մարզավիճակում, կարող է պայքարել ցանկացած ընտրանու հետ» (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյան. «Ապացուցել ենք, որ բոլոր թիմերի հետ էլ կարող ենք պայքարել, նաև հաղթել» (տեսանյութ)

Իվան Յագան. «Ընտանիքիս անդամներն ասում էին՝ լուսանկարվեմ Մխիթարյանի հետ» (տեսանյութ)

Ռոման Բերեզովսկի. «Վարդան Մինասյանն արդեն ապացուցել է իր բարձր կարգը» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյան. «Կարծում եմ՝ Վարդան Մինասյանի հետ աշխատանքում փոփոխություններ կլինեն» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան. «Նոր Հայաստան չկա. Հայաստանը միշտ եղել է ու կմնա» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան. «Հուսով ենք, որ Էմերին մարտավարական նոր մտքեր կբերի և ոգի կհաղորդի «Արսենալին»

Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Վարդան Մինասյանի վերադարձից հետո (ֆոտոշարք)

Էդգար Բաբայանը և Իվան Յագանը ժամանեցին Հայաստան. Ընդունելությունը ջերմ էր (տեսանյութ + լուսանկար)

Հայտնի է, թե երբ Երևան կժամանեն Իվան Յագանը և Էդգար Բաբայանը

Փաստերն ապացուցում են՝ «Ալաշկերտի» այս չեմպիոնությունը զգալիորեն տարբերվում է նախորդներից

Չեմպիոն մարզիչները. Վարդան Մինասյանի ռեկորդը, որն անգերազանցելի է արդեն 14 տարի

Անչափ բացասական միտում՝ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցանիշներում