Ամբողջ աշխարհում հրատապ լուրերը կատակ էին, իսկ Հայաստանում՝ առավել քան իրական - VNews
Բաժիններ

Ամբողջ աշխարհում հրատապ լուրերը կատակ էին, իսկ Հայաստանում՝ առավել քան իրական

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ապրիլի 1-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր. «Արսենալ» 3-0 «Սթոք Սիթի». Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 76-րդ րոպեին: «Արսենալը» շարունակում է ընթանալ 6-րդ հորիզոնականում:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր. «Ուրալ» 1-1 «Ռուբին Կազան». Վարազդատ Հարոյանը և Էդգար Մանուչարյանը մնացել են պահեստայինների նստարանին: Հարոյանը 2018-ին «Ուրալում» մասնակցել է 4 խաղից ընդամենը մեկին, իսկ վնասվածքից ապաքինված Մանուչարյանը ոչ մի րոպե չի անցկացրել խաղադաշտում: «Ուրալը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ տեղը:

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 28-րդ տուր. «Յան Ռեգենսբուրգ» 1-3 «Էրցգեբիրգե Աուե». Սարգիս Ադամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում 4-5-րդ տեղերն է բաժանում «Ինգոլշտադտի» հետ:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր. «Շախտյոր Կարագանդա» 1-1 «Ժետիսու». հյուրերի կազմից Էդգար Մալաքյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին, իսկ նրա թիմակից Կամո Հովհաննիսյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Շախտյորից» Գևորգ Նաջարյանը, ով Ղազախստանի Մ-21 հավաքականի անդամ է, նույնպես մնացել է պահեստայինների նստարանին:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 25-րդ տուր. «Պելիստեր» 0-0 «Վարդար». Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Հովհաննես Համբարձումյանը շարունակում է բացակայել իր թիմի հայտացուցակից: «Վարդարը» 10 թիմի պայքարում 2-րդ հորիզոնականում է՝ առաջատար «Շկենդիային» զիջելով 16 միավորով:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, փլեյ-օֆֆ, 3-րդ տուր. «Ստալ» 0-0 «Օլիմպիկ Դոնեցկ». 20-ամյա կենտրոնական պաշտպան Արթուր Դանիելյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Գոռ Մալաքյանը հայտավորված չէր և շարունակում է ապաքինվել վնասվածքից: «Ստալը» հետնապահ խմբում այս պահին նախավերջին՝ 5-րդ տեղում է:

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 1-ին տուր. «Էստերսունդ» 0-1 «Յուրգորդեն». թիմի նորեկ Յուրա Մովսիսյանը հայտավորված չի եղել հանդիպմանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ալբերտ Սոլոմոնով. «Կարևոր է, որ թիմի կորիզը կազմեն հայ ֆուտբոլիստները, որ խաղան ֆուտբոլիստներ Վանաձորից» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Պետք է փորձենք խաղի տեմպը պահել մինչև վերջին րոպեն» (տեսանյութ)

«Լոռին» և «Ուրարտուն» համառ պայքարում անցած խաղում մեկական միավոր վաստակեցին (տեսանյութ)

«Լոռի» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Արամ Քոչարյան. «Կոշտությունն ու կոպտությունը խաղի ընթացքից է գալիս, երևի հաղթանակի մեծ ցանկությունն էր պատճառը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Արարատը» այս պահին երևի ամենաբալանսավորված թիմն է» (տեսանյութ)

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Տիգրան Բարսեղյան. «Գոլերս նվիրել եմ հայրենակիցներիս»

Վիտինյո․ «Մարզչի հանձնարարությունները կատարելու դեպքում կունենանք չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները» (տեսանյութ)

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Վասպուրակ Մինասյան․ «Պետք է կայունություն մտցնենք խաղի մեջ» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Նռանյանի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը» (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանի դուբլը նպաստել է «Աստանայի»՝ խոշոր հաշվով հաղթանակին (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Բոլորի թիմերի մոտ էլ դադարից հետո խաղի բարելավում է նկատվում» (տեսանյութ)