fbpx

«Գանձասար-Կապան» – «Արարատ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»  – «ԱՐԱՐԱՏ»

48 խաղ, +28=5-15, 68-46

4 ապրիլի, ժ.13:00, Երևան, «Բանանց-2»  մարզադաշտ

1-ին շրջան. 06.08.2017  «Գանձասար-Կապան» – «Արարատ»՝  1-3 (1-0)
Ալեքս Ջունիոր Քրիստիան 45՛ – Անդրանիկ Քոչարյան 59՛, 67՛, 11մ, Դավիթ Մինասյան 64՛
Գանձասարցի Գեղամ Հարությունյանը չիրացրեց 11մ հարվածը (Արսեն Պետրոսյանը հետ մղեց գնդակը)

2-րդ շրջան. 17.09.2017 «Արարատ» – «Գանձասար-Կապան»՝  0-2 (0-1)
Հայկ Իշխանյան 25՛, Լուբամբո Մուսոնդա 75՛:

3-րդ շրջան. 29.10.2017 «Գանձասար-Կապան» – «Արարատ»՝  2-0 (1-0)
Գեղամ Հարությունյան 12՛, Լուբամբո Մուսոնդա 76՛

4-րդ շրջան. 01.03.2018 «Արարատ» – «Գանձասար-Կապան»՝  1-0 (0-0)
Դավիթ Մինասյան 75՛

«ԳանձասարԿապանը», որի ղեկը որոշ ընդմիջումից հետո կրկին ստանձնել է Աշոտ Բարսեղյանը, նախորդ տուրում անչափ կարևոր հաղթանակ տոնեց առաջատար «Ալաշկերտի»  նկատմամբ և չեմպիոնից միավորների տարբերությունը հասցրեց 3-ի՝ սրելով ոսկե մեդալների համար մղվող պայքարը:

Ձմռան նախապատրաստական շրջանում որոշ չափով ամրապնդելով թիմի կազմը, «ԳանձասարԿապանն»  առաջնության մեկնարկի համեմատ գարնանը բավական հաջող է հանդես գալիս: Եթե առաջնության մեկնարկային 5 հանդիպումներում կապանցիներն ընդամենը 2 միավոր էին վաստակել՝ մրցաշարը սկսելով 3 անընդմեջ պարտությամբ, ապա 4-րդ շրջանում նրանք իրենց օգտին 7 միավոր գրանցեցին:

Երկրի փոխչեմպիոնը գարնանը հայտնվել է սեփական դաշտի փնտրտուքների մեջ, քանի որ «Հանրապետական» մարզադաշտն առայժմ չի տրամադրվում առաջնության հանդիպումների անցկացման համար: Ուստի «Արարատին» գանձասարցիները ստիպված են հյուրընկալել «Բանանցի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով խաղադաշտում, որում ի դեպ կայացել էր մրցակիցների 4-րդ շրջանի հանդիպումը:

«Արարատն» առայժմ նույնությամբ կրկնում է առաջնության մեկնարկում ցույց տված իր արդյունքը՝ 4-րդ շրջանում վաստակելով 4 միավոր: Ընդ որում արարատցիները նույնությամբ կրկնել են առաջնության մեկնարկային 5 հանդիպումներում մրցակիցների հետ ցույց տված արդյունքները՝ հաղթելով միայն «Գանձասար-Կապանին» , ոչ-ոքի խաղալով «Փյունիկի» հետ, պարտվելով մյուս երեք թիմերին: Վերջին երկու հանդիպումներում նրանք պարտություններ կրեցին՝ չկարողանալով գտնել մրցակցի դարպասի բանալին:

Որքան էլ որ զարմանալի թվա, սակայն ընթացիկ առաջնությունում «Արարատն» առավել հաջող հանդես է եկել հենց  «Գանձասար-Կապանի» հետ կայացած հանդիպումներում: Առաջնությունում արարատցիների տոնած 3 հաղթանակներից 2-ը գրանցվել են գանձասարցիների հետ մրցավեճում: Կապանցիներն էլ իրենց հերթին երկու անգամ առավելության են հասել արարատցիների նկատմամբ:

Ի դեպ, հենց «Արարատին» հաջողվեց ընդհատել «Գանձասար-Կապանի» անպարտելի 12 խաղերի ռեկորդային շարքը՝ առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրում առավելության հասնելով մրցակցի նկատմամբ:

Մարզական առումով առաջիկա հանդիպումը կարևոր է միայն «Գանձասար-Կապանի» համար, սակայն գանձասարցիներին հեշտ մրցակցություն չի սպասվում: «Արարատը» վաղուց է ապացուցել, որ «ամուր ընկույզ» է ցանկացած մրցակցի համար:

Մրցակիցների մրցավեճում գանձասարցիներից արդյունավետ խաղով աչքի է ընկել Գեղամ Հարությունյանը՝  խփելով 7 գնդակ: Արարատցիներից ամենաարդյունավետը ներկայումս կապանցիների կազմում հանդես եկող Գևորգ Նռանյանն է՝ 5 գոլ:

«Արարատի»  հետ առաջիկա հանդիպումը կարող էր պատմական դառնալ «Գանձասար-Կապանի» 33-ամյա ավագ Արա Խաչատրյանի համար, ով պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 300-րդ խաղը կանցկացներ: Սակայն նախորդ տուրում ստացած 7-րդ զգուշացման պատճառով Խաչատրյանը ստիպված կլինի հետաձգել հոբելյանի նշումը՝ բաց թողնելով ոչ միայն այս, այլև հաջորդ տուրի հանդիպումը:

Փոխարենը որակազրկումից հետո կրկին խաղադաշտ կվերադառնա «Գանձասար-Կապանի» առանցքային մեկ այլ ֆուտբոլիստ՝  Վբեյմար Անգուլոն, ով 7-րդ զգուշացման պատճառով բաց էր թողել նախորդ երկու խաղերը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դեսիրեն Մարկոսին ու ևս 3 լեգեոների է զիջում ԲԽ-ի 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով

Տիգրան Եսայան․ «Գոհ եմ թիմի ցուցադրած խաղից, դժգոհ՝ արդյունքից» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանովը՝ Էրիկ Վարդանյանի բացակայության, եվրագավաթային առաջիկա մրցաշրջանի և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Գլխավոր հարցի պատասխանը կստանանք վերջին տուրում․ «Փյունիկը» հաղթեց այս առաջնությունում իր վերջին խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Ես ամեն ինչ անելու եմ, որ մենք կայուն ֆուտբոլ խաղանք» (տեսանյութ)

Վահե Գևորգյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին, քան «Գանձասար-Կապանը» (տեսանյութ)

Դարպասապահների կոպիտ սխալները որոշիչ էին «Գանձասար-Կապան» – «Լոռի» խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

«Գանձասար-Կապանն» ապահովեց «Բանանցի» «մղձավանջը»․ VNews-ի ֆոտոշարքը

Իլշատ Ֆայզուլին․ «Սա իմ պարտությունն էր, ոչ թե տղաների» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյանը՝ գերվստահ հաղթանակի, նպատակների և «հայի բնավորություն ունեցող» Վբեյմարի մասին (տեսանյութ)