Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Էդգար Բաբայան. «Եթե մի օր կրեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, դա մեծ օր կլինի ինձ և ընտանիքիս համար»

lhdRIcqmNxU - Էդգար Բաբայան. «Եթե մի օր կրեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, դա մեծ օր կլինի ինձ և ընտանիքիս համար»

22-ամյա Էդգար Բաբայանի մասին վերջին շրջանում շատ է խոսվում: Երկրպագուները պահանջում են նրան հրավիրել Հայաստանի ազգային հավաքական, բայց խաղացողը մինչ օրս նման պատվի չի արժանացել:

Դանիական Սուպերլիգան ներկայացնող «Հոբրոյում» հանդես եկող Բաբայանը VivaroNews.am-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հետևել է իր ելույթին առաջնության 24-րդ տուրի՝ «Լյունգբյուի» դեմ հանդիպմանը, որը կայացել է մարտի 3-ին:

Էդգար Բաբայանի թիմը Դանիայի ընթացիկ առաջնությունում հիմնական փուլում գրավել է 7-րդ տեղը և մասնակցում է առանձին փլեյ-օֆֆի:

Բաբայանը դանիական մեկ այլ ակումբի՝ «Ռանդերսի» սան է: 2015-16թթ. անցկացնելով գլխավոր թիմում՝ հայ ֆուտբոլիստը 2017թ. հունվարին վարձավճարով միացել է «Հոբրոյին», իսկ ամռանը կնքել մշտական հիմունքներով պայմանագիր: Նա այդ ակումբի կազմում 2016/17թթ. մրցաշրջանում դարձել է Դանիայի 1-ին դիվիզիոնի չեմպիոն՝ ձեռք բերելով Սուպերլիգայի ուղեգիր:

Ներկայացնում ենք նրա՝ VivaroNews.am-ին տված հարցազրույցի ամբողջական տարբերակը:

«Հոբրոն» այժմ մասնակցում է փլեյ-օֆֆ փուլին: Ի՞նչ նպատակներ է հետապնդում թիմն ընթացիկ առաջնությունում:

-Մեր նպատակն առաջնությունը 7-րդ հորիզոնականում ավարտելն է, քանի որ, ցավոք, այլևս հնարավորություն չունենք ավելի բարձր տեղի համար պայքարելու:

215WRl5SNqA - Էդգար Բաբայան. «Եթե մի օր կրեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, դա մեծ օր կլինի ինձ և ընտանիքիս համար»

Արդեն քանի տարի է՝ հանդես եք գալիս Դանիայի Սուպերլիգայում: Ինչպե՞ս կբնութագրեք այն, և, ըստ Ձեզ, դա ա՞յն առաջնությունն է, որը կարող է օգնել երիտասարդ ֆուտբոլիստներին զարգացնելու հմտությունները:

-Դանիայի Սուպերլիգան շատ բարդ առաջնություն է, քանի որ այստեղ շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները: Այստեղ հարկավոր է հատկապես ֆիզիկապես պատրաստված լինել: Բայց սա լավ առաջնություն է, որտեղ կարող ես ցուցադրել քո ունակություններն ու այնուհետև տեղափոխվել ավելի մեծ ակումբ կամ առաջնություն:

Ձեր նախկին ակումբում՝ «Ռանդերսում» ժամանակին հանդես են եկել նաև հայազգի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանն ու Յուրա Մովսիսյանը…

-Այո՛, ես լավ գիտեմ նրանց, հիշում եմ նրանց ելույթները «Ռանդերսում»: Նրանք հաճախ այցելում էին ինձ, և մենք լավ ընկերներ էինք: Այժմ Յուրայի հետ կապ գրեթե չկա, բայց Ռոբերտի հետ հաճախ շփվում եմ մինչ օրս:

4vKRdbxEyjw - Էդգար Բաբայան. «Եթե մի օր կրեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, դա մեծ օր կլինի ինձ և ընտանիքիս համար»

Հայկական ֆուտբոլային շրջանակներում շատ է քննարկվում Ձեր՝ Հայաստանի հավաքականում հանդես գալը: Ինքներդ ցանկություն ունե՞ք խաղալու Հայաստանի ընտրանու կազմում:

-Ես կցանկանայի ներկայացնել իմ երկիրը: Եթե մի օր հագնեմ հավաքականի մարզաշապիկը, դա մեծ օր կլինի ինձ և ընտանիքիս համար: Պետք է ասեմ, որ ես հայ եմ և՛ հորական, և՛ մորական կողմից: Ծնողներս ապրում են ինձ հետ Դանիայում:

Իսկ ՀՖՖ-ից մինչ օրս որևէ շփում եղե՞լ է Ձեզ հետ:

-Ես խոսել եմ հավաքականի գլխավոր մարզչի հետ 3 շաբաթ առաջ: Նա Դանիայում էր՝ հետևելու իմ խաղին «Լյունգբյուի» հետ մրցավեճում: Մենք կապ ենք պահպանում: Ինչ վերաբերում է նրան, թե կհրավիրվե՞մ հավաքական առաջիկա հավաքին, թե՞ ոչ, ապա այդ հարցը պետք է ուղղել մարզչին:

Դիտե՞լ եք հավաքականի վերջին 2 ընկերական հանդիպումները:

-Ցավոք, ոչ:

z UNBuUhbOg - Էդգար Բաբայան. «Եթե մի օր կրեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, դա մեծ օր կլինի ինձ և ընտանիքիս համար»

Հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին ի՞նչ կարծիքի եք:

-Միայն կարող եմ ասել, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է:

Ֆուտբոլային ի՞նչ նպատակներ ունեք:

-Իմ նպատակը մեծ ակումբում հանդես գալն է:

Ո՞վ է այն կիսապաշտպանը համաշխարհային ֆուտբոլում, ում համակրում եք: Նաև ո՞վ էր այն ֆուտբոլիստը, ում երկրպագում էիք մանուկ հասակում:

-Իմ սիրելի կիսապաշտպանը Լուկա Մոդրիչն է: Ինչ վերաբերում է մանկությանը, ապա իմ կուռքը եղել է «չաղլիկ» Ռոնալդոն:

Արման Աբելյան


Արսեն Բեգլարյան. «Մարզումը ցույց տվեց, որ Ռոման Բերեզովսկին հիանալի մարզիչ է» (տեսանյութ)

Գեղամ Հարությունյան. «Շանս է նորից բացվել, որից օգտվելու համար ամեն ինչ կանեմ» (տեսանյութ)

Էրիկ Վարդանյան. «Եթե հավաքականը լինի լավ մարզավիճակում, կարող է պայքարել ցանկացած ընտրանու հետ» (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյան. «Ապացուցել ենք, որ բոլոր թիմերի հետ էլ կարող ենք պայքարել, նաև հաղթել» (տեսանյութ)

Իվան Յագան. «Ընտանիքիս անդամներն ասում էին՝ լուսանկարվեմ Մխիթարյանի հետ» (տեսանյութ)

Ռոման Բերեզովսկի. «Վարդան Մինասյանն արդեն ապացուցել է իր բարձր կարգը» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյան. «Կարծում եմ՝ Վարդան Մինասյանի հետ աշխատանքում փոփոխություններ կլինեն» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան. «Նոր Հայաստան չկա. Հայաստանը միշտ եղել է ու կմնա» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան. «Հուսով ենք, որ Էմերին մարտավարական նոր մտքեր կբերի և ոգի կհաղորդի «Արսենալին»

Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Վարդան Մինասյանի վերադարձից հետո (ֆոտոշարք)

Էդգար Բաբայանը և Իվան Յագանը ժամանեցին Հայաստան. Ընդունելությունը ջերմ էր (տեսանյութ + լուսանկար)

Հայտնի է, թե երբ Երևան կժամանեն Իվան Յագանը և Էդգար Բաբայանը

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Գևորգ Ղազարյանն Ավստրիայում կմիանա հավաքականին

Յուրա Մովսիսյանն առաջին անգամ էր հայտնվել «Յուրգորդենի» մեկնարկային կազմում (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել