fbpx
Բաժիններ

«Փյունիկ» – «Գանձասար-Կապան». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ՓՅՈՒՆԻԿ»  – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

52 խաղ, +24=1513, 85-45

7 ապրիլի,  ժ.13:00, Երևան, «Փյունիկի» մարզադպրոցի մարզադաշտ

1-ին շրջան. 11.08.2017  «Փյունիկ» – «Գանձասար-Կապան»՝  2-1 (1-1)
Ալիկ Առաքելյան 34՛, Ռոբերտ Մինասյան 75՛ – Ալեքս Ջունիոր Քրիստիան 45՛

2-րդ շրջան.  23.09.2017  «Գանձասար-Կապան» – «Փյունիկ»` 3-1 (1-0)
Վասպուրակ Մինասյան 45+2՛, Գեղամ Հարությունյան 53՛, Ալեքս Ջունիոր Քրիստիան 69՛ – Էրիկ Վարդանյան 90՛

3-րդ շրջան.  04.11.2017 «Փյունիկ» – «Գանձասար-Կապան»՝  0-0

4-րդ շրջան.  04.03.2018  «Գանձասար-Կապան» – «Փյունիկ»` 1-0 (1-0)
Ալեքս Ջունիոր Քրիստիան 5՛, 11մ

Մրցանակային տեղերի համար պայքարող «Փյունիկը» նախորդ տուրում իր համար անչափ կարևոր մրցախաղում պարտվելով «Բանանցին», զգալիորեն բարդացրեց ոչ միայն խաղարկվող մեդալներին տիրելու, այլև Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու խնդիրը: 24 միավորով 5-րդ տեղում ընթացող փյունիկցիներն արդեն 9 միավորով են հետ մնում 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բանանցից»:

Առաջնության վերջին երկու տուրերում «Փյունիկն» անհաջող հանդես եկավ՝ միևնույն 0-2 հաշվով զիջելով «Շիրակին» և «Բանանցին»: Այդ հանդիպումներում «Փյունիկը» կազմի հետ կապված խնդիրներ ուներ: Վնասվածքի պատճառով թիմի հիմնական դարպասապահ Գոռ Մանուկյանը, ով մինչ այդ առանց փոխարինման մասնակցել էր առաջնության նախորդ 19 հանդիպումներին, ստիպված էր դարպասում տեղը զիջել Վալերի Ոսկոնյանին:

Շիրակցիների հետ հանդիպումը բաց թողեց նաև «Փյունիկի» առաջատարներից մեկը՝ Պետրոս Ավետիսյանը, ով հաջորդ խաղում խաղադաշտ մտավ միայն խաղավարտից 20 րոպե առաջ: Որակազրկման պատճառով էլ «Բանանցի» հետ հանդիպումը բաց թողեց թիմի կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը, ով գանձասարցիների հետ մրցավեճին էլ չի մասնակցի:

Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ անցկացրած երկու հանդիպումներում էլ հաղթանակներ տոնելով, «Գանձասար-Կապանը» միավորներով հավասարվեց չեմպիոնի տիտղոսի հավակնորդներ «Շիրակին» և «Ալաշկերտին»՝ նրանց հետ ստանձնելով առաջատարի դերը:

Չեմպիոնական մրցավազքում տիրող գերլարված մթնոլորտում այժմ յուրաքանչյուր «սայթաքում» կարող է ճակատագրական լինել ոսկե մեդալների հավակնորդների համար: Ուստի գանձասարցիները պետք է կարողանան հաղթահարել լրացուցիչ հոգեբանական բեռը և հնարավորինս առանց լուրջ կորուստների անցնեն մնացած մրցատարածությունը:

«Գանձասար-Կապանն»  ու «Փյունիկն» ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ են մրցավեճի բռնվելու «Փյունիկի» մարզադպրոցի խաղադաշտում: Մարտի 4-ին կայացած առաջնության 17-րդ տուրի խաղում դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես եկող կապանցիներն Ալեքս Ջունիոր Քրիստիանի 11մ հարվածի շնորհիվ հաղթանակ էին տոնել՝ ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ պարտության մատնելով մրցակցին:

«Փյունիկին» առայժմ մեկ անգամ է հաջողվել հաղթել կապանցիներին, մեկ խաղում էլ գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել:

Նշենք, որ մրցակիցների միջև կայացած առաջին երկու հանդիպումները «Փյունիկն» անցկացրել էր Ալեքսեյ Երյոմենկոյի գլխավորությամբ, իսկ 3-րդ շրջանի խաղում փյունիկցիների գործողությունները ղեկավարում էր Սուրեն Չախալյանը: Միայն 4-րդ շրջանում կայացած մրցավեճում է «Փյունիկը» մրցել Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք:

Մրցակիցների միջև կայացած 3-րդ շրջանի հանդիպումը հիշարժան էր գանձասարցիների 37-ամյա դարպասապահ Գևորգ Կասպարովի համար, ով հայկական ֆուտբոլում մի նոր աննախադեպ նվաճման հասավ՝ պաշտոնական մրցումներում 150-րդ անգամ դարպասը պահելով անառիկ:

«Փյունիկից» բոլորից արդյունավետ է գործել Գևորգ Ղազարյանը` խփելով 8 գոլ: «Գանձասար-Կապանից» ամենաարդյունավետն Արթուր Քոչարյանն է, ով 4 գոլի հեղինակ է դարձել: Արդյունավետ է գործել նաև Արսեն Ավետիսյանը: Գանձասարցիների կազմում նա 2 անգամ գրավել է փյունիկցիների դարպասը, իսկ «Փյունիկում» խաղալիս 4 գոլ է խփել կապանցիներին:

Մրցակիցների ներկայիս կազմի ֆուտբոլիստներից առավել աչքի է ընկել փյունիկցի Ալիկ Առաքելյանը, ով 5 անգամ գրավել է գանձասարցիների դարպասը: Կապանցիների կազմում 3-ական գոլի հեղինակ են դարձել Գեղամ Հարությունյանը և Ալեքս Ջունիոր Քրիստիանը:

«Գանձասար-Կապանն» այս խաղում հանձինս Գեղամ Հարությունյանի կազմի լուրջ կորուստ ունի: Առաջնության վերջին 3 հանդիպումներում 2 գոլի հեղինակ դարձած գանձասարցիների ռմբարկուն 4-րդ զգուշացման պատճառով բաց կթողնի խաղը: Հանդիպմանը չեն մասնակցի նաև «Գանձասար-Կապանի» ավագ Արա Խաչատրյանն  ու փյունիկցի Արթուր Քարտաշյանը, ովքեր 7-ական դեղին քարտ ունեն:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տակտիկական սխալներ, ոչ նպատակային փոփոխություններ․ Ֆինլանդիա – Հայաստան խաղի մարտավարական կողմը

«Փյունիկը» առաջարկում է «Ռոմային» ընկերական հանդիպում անցկացնել

Ֆինլանդիայի հավաքականը միակ թիմն է, որի դարպասն այս ընտրական փուլում չհաջողվեց գրավել

Թվել Հայաստանի հավաքականի մարզիչներին՝ ըստ իրենց հաղթանակների քանակի. VNews-ի Quiz-ը

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

«Մեր երազանքները խաշվեցին ֆիննական բաղնիքում»․ Մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականը Ֆինլանդիայի հետ խաղում

Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ֆինլանդիա – Հայաստան խաղից հետո (տեսանյութ)

«Միշտ պայքարելու ենք, չնայած ամեն ինչի». Գևորգ Ղազարյան

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Ուղիղ. Արմեն Գյուլբուդաղյանցի և Տիգրան Բարսեղյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի է խաղացել Հայաստանի պատանեկան հավաքականի հետ (տեսանյութ)

Գևորգ Ղազարյանը՝ հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ ուղեկցած 16-րդ ֆուտբոլիստ

Գևորգ Ղազարյանը Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում կլինի Հայաստանի ընտրանու ավագը

«Փյունիկը» ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի հետ