fbpx

«Շիրակ» – «Բանանց». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«ՇԻՐԱԿ» – «ԲԱՆԱՆՑ»

72 խաղ, +21=18-33, 69-121

8 ապրիլի, ժ.14:00, Գյումրի, Քաղաքային  մարզադաշտ

1-ին շրջան. 13.08.2017  «Շիրակ» – «Բանանց»՝  1-0 (1-0)
Վարդան Բակալյան 9՛

2-րդ շրջան. 27.09.2017  «Բանանց» – «Շիրակ»՝  3-0 (1-0)
Ալեքսանդր Ջոկովիչ 32՛, Կվասի Սիբո 82՛, Նորայր Գյոզալյան 90՛

3-րդ շրջան. 05.11.2017  «Շիրակ» – «Բանանց»՝  0-1 (0-0)
Վալմերսոն Գարսիա Պրայա 81՛

4-րդ շրջան. 04.03.2018  «Բանանց» – «Շիրակ»՝  3-0 (2-0)
Նորայր Գյոզալյան 19՛, Ռումյան Հովսեփյան 21՛, Կվասի Սիբո 89՛

Հուրախություն գյումրեցի ֆուտբոլասերների, «Շիրակն»  առաջնության գարնանային հատվածում կրկին իր բարձրության վրա է՝ աչքի ընկնելով կայուն մրցելույթներով: Դրանց շնորհիվ շիրակցիները գարնանն անցկացրած 6 հանդիպումներում վաստակեցին 15 միավոր և տևական ընդմիջումից հետո կրկին գլխավորեցին մրցաշարային աղյուսակը:

 «Շիրակի» ցուցանիշը լավագույնն է առաջնության գարնանային հատվածում: Ընդ որում վերջին 4 հանդիպումներում գյումրեցիները հաղթանակներ են տոնել, վերջին 3 խաղերում սեփական դարպասն անառիկ են պահել:

«Բանանցը» ևս հաջող է սկսել առաջնության գարնանային հատվածը՝ անցկացրած 6 հանդիպումներում վաստակելով 11 միավոր: Դրա շնորհիվ «Բանանցն» ընդհուպ մոտեցավ առաջատարներին և ներկայումս չեմպիոնի կոչման հավակնորդներից մեկն է: Եվ ինչպես նշել էր թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, ախորժակն ուտելիս է բացվում:

Հարկ է նշել, որ «Բանանցը» միակ թիմն է, որին հաջողվել է առաջնության գարնանային հատվածում հաղթել «Շիրակին», այն էլ խոշոր՝ 3-0 հաշվով: Վերջին երկու հանդիպումներում «Բանանցի» ֆուտբոլիստները հաղթանակներ են տոնել «չոր» հաշվով:

Մրցակիցների առաջիկա մրցավեճում հաղթանակը կարելի է ասել 6 միավորի արժեք ունի: Չեմպիոնական մրցավազքում ստեղծված գերլարված իրավիճակում միավորի ցանկացած կորուստ կարող է ի վերջո ճակատագրական լինել:

Շատ կարևոր է նաև որակազրկումների պատճառով ֆուտբոլիստներին չկորցնելու հանգամանքը: Այդ առումով շիրակցիների մոտ իրավիճակն իրոք տագնապալի է, քանի որ որոշ ֆուտբոլիստներ որակազրկումների սպառնալիքի տակ են:

Ճիշտ է, առաջնության գարնանային հատվածում շիրակցիները խախտումների առումով շատ զգույշ են, որի արդյունքում 6 հանդիպումներում միայն մեկ դեղին քարտ են ստացել: Սակայն այդ միակ քարտը ստացել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Մոհամեդ Կաբան, ով առանց փոխարինման մասնակցել է առաջնության բոլոր 21 հանդիպումներին:

Ցավոք, այդ քարտը Կաբայի համար 7-րդն է ընթացիկ մրցաշրջանում, և նա ստիպված կլինի բաց թողնել առաջիկա երկու հանդիպումները: Իսկ դա «Շիրակի» համար մեծ կորուստ կլինի:

Ընթացիկ առաջնությունում մրցակիցների մրցավեճում «Բանանցը» զգալի առավելության է հասել: Առաջին շրջանում Գյումրիում «Շիրակին» պարտվելուց հետո «Բանանցը» հաղթող է դուրս եկել հաջորդ 3 հանդիպումներում էլ՝ սեփական դարպասը պահելով անառիկ, 7 անգամ գրավելով մրցակցի դարպասը:

Հարկ է նշել, որ մրցակիցների դիմակայությունում եղել է մի մեծ ժամանակահատված, երբ «Բանանցը» «Շիրակի» ամենաանհարմար մրցակիցն էր ՀՀ առաջնություններում: 2003-2012թթ. ընթացքում մրցակիցների միջև կայացած 34 հանդիպումներից և ոչ մեկում «Շիրակին» չի հաջողվել գոնե մեկ հաղթանակ տոնել «Բանանցի» նկատմամբ:

«Բանանցի» հետ հանդիպումներում շիրակցիներից լավագույն արդյունքն ունի Անդրանիկ Բարիկյանը՝ խփելով 8 գնդակ: «Բանանցից» բոլորից արդյունավետ են գործել Արամ Հակոբյանն ու Արսեն Բալաբեկյանը` ևս դառնալով 8-ական գոլի հեղինակ:

Ներկայիս կազմի ֆուտբոլիստներից «Բանանցում» առավել արդյունավետ է գործել Նորայր Գյոզալյանը՝  5 անգամ գրավելով «Շիրակի»  դարպասը: Ռումյան Հովսեփյանը դարձել է 3 գոլի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի են ընկել Արամ Բարեղամյանը,  Վահագն Այվազյանը, Վալմերսոն Գարսիա Պրայան և Կվասի Սիբոն:

Հետաքրքիր է, որ Գևորգ Հովհաննիսյանը «Շիրակում» հանդես գալիս «Բանանցի» հետ հանդիպումներում աչքի է ընկել երկու անգամ՝ մեկական գոլ խփելով մրցակցի (2008թ.) և սեփական (2014/15թթ.) դարպասները:

Շիրակցիներից մեկական անգամ «Բանանցի»  դարպասը գրավել են Մուհամեդ Կաբան, Սոլոմոն Իմե Ուդոն և Վարդան Բակալյանը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 16-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Հայկական 3 թիմի դարպաս «կողպվել» է, իսկ Մուսոնդան այս օրը երբեք չի մոռանա

Հավաքական է հրավիրվել ևս մեկ ֆուտբոլիստ «Բանանցից»

Ինչպես «Գանձասար-Կապանը» ջախջախեց «Բանանցին». խաղի ամենահետաքրքիր լուսանկարները

«Գանձասար-Կապանը» ջախջախեց «Բանանցին» (տեսանյութ)

Բարձրագույն խումբ․ ավարտված 3 հանդիպումների արդյուքները

«Գանձասար-Կապան» – «Բանանց»․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

3 խաղ մեկ ժամի․ ԲԽ թիմերի մեկնարկային կազմերը և ուղիղ հեռարձակումներ

Նրանցից մեկն արդեն 402 րոպե է՝ գոլ չի խփում․ Ամենահետաքրքիրը՝ «Գանձասար-Կապան» – «Բանանց» խաղին ընդառաջ

«Արցախն» ընդդեմ «Հայաստանի ամենաուժեղ թիմի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

«Շիրակն» ամբողջ դրամատիզմը կրկին կթողնի խաղավերջո՞ւմ․ Ամենահետաքրքիրը՝ «Շիրակ» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

«Ցտեսություն» գավաթին՝ անպարտելի 7 խաղից հետո, Կասպարովի և «Բանանցի» հոբելյանները

«Փյունիկը» Վանաձորում մաքառեց մինչև վերջ, բայց․․․ Հայտնի է կիսաեզրափակիչ երկրորդ զույգը (տեսանյութ)

«Արարատ» – «Բանանց»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատն» առանց Խաշմանյանի կփորձի սխրանք գործել․ Ամենահետաքրքիրն՝ «Արարատ» – «Բանանց» խաղին ընդառաջ

Արամ Ոսկանյան․ «Թիմին չեն խանգարում ակումբի նախագահի արձագանքները տրիբունայից» (տեսանյութ)