Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում «Լիոնը» մրցակցի հարկի տակ 5-0 հաշվով ջախջախել է «Մեցին»:
Այս մրցավեճում դուբլ է ձևակերպել Մարսելոն, մեկական անգամ աչքի են ընկել Մեմֆիս Դեպայը, Բերտրան Տրաորեն և Մարիանո Դիասը:
Բայց խաղի հերոսն ընդամենը մեկն էր՝ Դեպայը: Նա, խփած գոլից զատ, կատարել է 4 արդյունավետ փոխանցում:
Այդպիսով, նա թոփ-5 առաջնություններում մեկ խաղի ընթացքում այդքան գոլային փոխանցում կատարած առաջին ֆուտբոլիստն է վերջին գրեթե 5 տարվա կտրվածքով: Վերջին անգամ այդպիսի ցուցանիշ է գրանցել «Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան՝ 2013թ. մայիսին 4 արդյունավետ փոխանցում հասցեագրելով թիմակիցներին «Ուիգանի» հետ մրցավեճում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո