Լրացուցիչ

Ընտրել լեզուն

443 րոպե. Որ դարպասապահն է գերազանցել Գևորգ Կասպարովի ռեկորդային ցուցանիշը

ԲԽ-ի 22-րդ տուրը՝ 10 փաստով

30441635 1629957080390645 5968606091498487808 o - 443 րոպե. Որ դարպասապահն է գերազանցել Գևորգ Կասպարովի ռեկորդային ցուցանիշը

Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում «Շիրակը» շարունակեց հաղթարշավը և հոբելյանական՝ 700-րդ խաղում տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը, պահպանեց առաջատարի դիրքը: «Ալաշկերտն» էլ կարծես ձմեռային նիրհից հետո վերջապես արթնացած Արտակ Եդիգարյանի դուբլի շնորհիվ ընդհատեց անհաջողությունների շարքն ու վայելեց հաղթանակի բերկրանքը, որի արդյունքում առաջնությունում երկիշխանություն հաստատվեց:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ, որոնք հաղթեցին 3 հանդիպումներում էլ: Ընթացիկ առաջնությունում նման բան 3-րդ անգամ է տեղի ունենում: Նախկինում նման արդյունք գրանցվել էր 2-րդ և 21-րդ տուրերում: Առաջնությունում կայացած 66 հանդիպումներից 31-ում հաղթել են դաշտի տերերը, 18-ում՝ հյուրերը, 17 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ 3 հանդիպումներում խփվեց 7 գոլ: Առաջնությունում կայացած 66 հանդիպումներում 163 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,46 գոլ:

29871836 1951585928208350 6151162701260625554 o - 443 րոպե. Որ դարպասապահն է գերազանցել Գևորգ Կասպարովի ռեկորդային ցուցանիշը

2. «Ալաշկերտն» ընդհատեց 3 անընդմեջ պարտությունների շարքն ու Վարուժան Սուքիասյանի օրոք առաջին հաղթանակը տոնեց: Առաջնության գարնանային հատվածում դա չեմպիոնի 2-րդ հաղթանակն էր, որը կրկին ձեռք բերվեց «Արարատի» նկատմամբ: Ընթացիկ մրցաշրջանում «Ալաշկերտը» 5-րդ անգամ հաղթեց «Արարատին», որին ալաշկերտցիների հետ անցկացրած առաջնության վերջին 10 հանդիպումներում ոչ մի կերպ չի հաջողվում գեթ մեկ միավոր վաստակել:

Վերջին անգամ «Արարատը» չեմպիոնին հաղթել է նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում՝ 2016թ. սեպտեմբերի 10-ին հյուրընկալվելիս առավելության հասնելով 3-1 հաշվով:

3. «Շիրակը» Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 700-րդ խաղը (+352=137-211, 1293-811) հաղթանակով ավարտեց, որն ընթացիկ առաջնությունում 5-րդ անընդմեջն էր: «Շիրակը» կրկնեց ընթացիկ առաջնությունում ռեկորդային իր ցուցանիշը: Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկում էլ գյումրեցիները 5 անընդմեջ հաղթանակ էին տոնել:

30411887 1629956037057416 4005591331811360768 o - 443 րոպե. Որ դարպասապահն է գերազանցել Գևորգ Կասպարովի ռեկորդային ցուցանիշը

«Բանանցի» նկատմամբ տոնած հաղթանակը նաև 100-րդն էր բարձրագույն խմբում Վարդան Բիչախչյանի օրոք շիրակցիների անցկացրած 238 հանդիպումներում:

Առաջնության գարնանային հատվածում «Շիրակը» մեծ թափ է հավաքել՝ 7 խաղում վաստակելով 18 միավոր, ինչը լավագույն արդյունքն է:

4. «Բանանցի» 5 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց, որի ընթացքում Արամ Ոսկանյանի սաները 3 հաղթանակ էին տոնել՝ այդ թվում 3-0 հաշվով առավելության հասնելով «Շիրակի» նկատմամբ: Առաջնության գարնանային հատվածում «Բանանցը» 2-րդ պարտությունը կրեց: Առաջինը գրանցվել էր գարնանային հատվածի մեկնարկային տուրում, «Փյունիկի» հետ մրցավեճում (0-2):

30411635 1629956140390739 6710160168274886656 o - 443 րոպե. Որ դարպասապահն է գերազանցել Գևորգ Կասպարովի ռեկորդային ցուցանիշը

Ընթացիկ առաջնությունում «Բանանցը» 2-րդ անգամ պարտվեց «Շիրակին»: Առաջինը կրկին գրանցվել էր Գյումրիում կայացած խաղում, անցյալ տարվա օգոստոսի 13-ին: Այն ժամանակ գյումրեցիներին հաղթանակ էր պարգևել Վարդան Բակալյանի խփած միակ գոլը, ով 22-րդ տուրի խաղում բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ հանդիպումն անցկացրեց:

5. «Արարատը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Առաջնության գարնանային հատվածի 7 հանդիպումներում արարատցիներն ընդամենը 4 միավոր են վաստակել՝ վերջին 6 խաղերում չտոնելով ոչ մի հաղթանակ:

1 2

«Գանձասար-Կապանը» նույնպես կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

Բարձրագույն խումբ. Ամառային բոլոր տրանսֆերները (թարմացվում է)

«Փյունիկը»՝ մակեդոնական թիմերի «ահ ու սարսափ»

«Արմավիրի» ևս մեկ ֆուտբոլիստ հանդես կգա «Բանանցում»

Հայտնի է «Ալաշկերտի» ժամանակացույցը Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում

«Գանձասար-Կապանը» եվրոգավաթում վերջին անգամ գոլ էր խփել ավելի քան 5 տարի առաջ

«Բանանցը» 2-րդ փորձից չկարողացավ անել այն, ինչ «Շիրակին» հաջողվել էր մեկ փորձից

«Բանանցն» ու «Լոռին» իրենց աջակցությունն են հայտնել Արթուր Վանեցյանին

«Ալաշկերտի» և «Փյունիկի» մրցակիցները Եվրոպա լիգայում

«Սելթիկը» դարձավ առաջին թիմը, որ գերազանցեց «Ալաշկերտին» եվրոգավաթի առաջին փուլում

«Սա նոր դարաշրջան է հայկական ֆուտբոլի համար. «Արարատի» և «Արցախի» հայտարարությունները

Գևորգ Նռանյան. «Երկրպագուների ուժն ու ոգևորությունը փոխանցվեց մեզ» (տեսանյութ)

Գրիգոր Մելիքսեթյան. «Այսօր բոլորը հերոսներ էին, ինչպես Խորվաթիան՝ եզրափակչում» (տեսանյութ)

Արթուր Յուսպաշյան. «Եթե խաղը տեղափոխեինք լրացուցիչ ժամանակ, հաստատ կհաղթեինք» (տեսանյութ)

Հաղթանակ հրաշալի խաղով, որը չպարգևեց Եվրոպա լիգայի հաջորդ փուլի ուղեգիր. 2-րդ խաղակես (ֆոտոշարք)

«Բանանցը» երկրորդ խաղում նույնպես պարտվում է և լքում պայքարը (տեսանյութ)