Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

ASy8DjNOBeY - Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

Վահան Բիչախչյանին երկար ներկայացնելու կարիք չկա: Հայկական ֆուտբոլի ամենահեռանկարային ներկայացուցիչներից մեկը շարունակում է իր ելույթները Սլովակիայում:

18-ամյա Բիչախչյանը, ով Հայաստանի Մ-21 հավաքականի անդամ է, նախորդ ամռանն է տեղափոխվել Սլովակիայի ուժեղագույն ակումբներից մեկը՝ «Ժիլինա»: Նա ընթացիկ մրցաշրջանում հայտավորվում է ակումբի թե՛ գլխավոր, թե՛ երկրորդ թիմերի կազմերում:

VivaroNews.am-ը կապ է հաստատել Վահան Բիչախչյանի հետ՝ զրուցելու նրա ընթացիկ գործերի մասին:

Այս տարի սկսել եք ավելի շատ խաղաժամանակ ստանալ «Ժիլինայի» գլխավոր թիմում՝ հիմնականում դուրս գալով փոխարինման: Ինչպե՞ս եք մերվում առաջին թիմի խաղաոճին:

-Ինձ դուր է գալիս թիմի խաղաոճը, քանի որ սիրում եմ խաղալ հարձակողական ֆուտբոլ, շատ լինել գնդակով: Եվ, իհարկե, ինձ դուր են գալիս գոլեր խփելն ու արդյունավետ փոխանցումներ կատարելը: Հարմարվելու խնդիր չի եղել, քանի որ «Ժիլինան» խաղում է այն ֆուտբոլը, որն ինձ հոգեհարազատ է:

Բացի այդ, հանդես եք գալիս նաև 2-րդ թիմի կազմում: Ծանրաբեռնվածություն զգո՞ւմ եք դրա հետ կապված:

-Ոչ, չկա: Միշտ էլ հաճելի է ֆուտբոլ խաղալը, և ես ցանկանում եմ անել դա: Ինչքան շատ խաղերի մասնակցես, այնքան ավելի շատ օգուտ կքաղես:

RBtgL6pVM2Y - Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

Այս տարի արդյունավետության որոշակի անկում է նկատվում Ձեզ մոտ: Դա ինչի՞ հետ եք կապում:

-Լինում են պահեր, երբ ինչ-որ բան չի ստացվում այնպես, ինչպես ես եմ ցանկանում: Բայց շարունակում եմ մարզվել, աշխատել ամեն օր, որ ավելի լավը դառնամ և, իհարկե, օգնեմ թիմիս հաղթանակներ տոնել:

«Ժիլինան» Սլովակիայի առաջնությունում ընդամենը 4-րդ տեղում է: Ակումբն ի սկզբանե հավակնում էր ավելի բարձր տեղերի…

-Եղան խաղեր, որոնցում պարտվեցինք և միավորներ կորցրինք, ինչը ցանկալի չէր: Բայց սա ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է: Դեռ ունենք խաղեր: Կաշխատենք մնացած հանդիպումներում ավելի լավ հանդես գալ:

Vahannnn - Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ «Ժիլինայում» եք: Կարո՞ղ եք ամփոփել այս ժամանակահատվածը: Ի վերջո, ճի՞շտ էր «Շիրակից» հեռանալուց հետո հենց «Ժիլինա» տեղափոխվելու որոշումը:

-Միանշանակ ճիշտ էր «Ժիլինա» տեղափոխվելը: Այստեղ ամեն ինչ շատ լավ է, ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ամեն պայման կա, որպեսզի կատարելագործվես: Մարզչական շտաբը նույնպես միշտ լավ խորհուրդներ է տալիս և շատ է օգնում քեզ ավելի լավը դառնալու համար:

Հետևելով Ձեր ելույթներին՝ ակներև է դառնում, որ բավականին բարելավել եք ֆիզիկական տեսանկյունից: Կոնկրետ աշխատո՞ւմ եք այդ առումով առաջխաղացում ունենալու նպատակով:

-Այնպես չէ, որ կոնկրետ աշխատում եմ ֆիզիկական պատրաստականությանս վրա: Աշխատում եմ համատեղել խոտածածկի վրա և ֆիթնես մարզումները, քանի որ ֆուտբոլիստի համար երկուսն էլ կարևոր են:

kmGoa5wsGMs - Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

Սլովակիայում ապրելակերպի և կենցաղի հետ կապված կա՞ որևէ բան, որին դեռ չեք հարմարվել:

-Կարելի է ասել, ամեն ինչին արդեն հարմարվել եմ:

Ի՞նչն եք կարոտում ամենաշատը:

-Հարազատներիս, ընկերներիս և, իհարկե, Գյումրի քաղաքը:

Վարդան Բիչախչյանի հետ շփումներն ամենօրյա՞ են: Ի՞նչ խորհուրդներ է նա տալիս՝ արդեն այն պայմանում, որ չեք հանդիսանում նրա գլխավորած թիմի ֆուտբոլիստ:

-Այո՛, ամենօրյա են: Խորհուրդ է տալիս միշտ լավ մարզվել, լինել առաջինը և դժվարին պահերին բնավորություն, կամք ցուցաբերել: Այդ խորհուրդներն ինձ շատ են օգնում: Միշտ կարիք ունեմ լսելու նրա խորհուրդները:

Վահան Բիչախչյան

Հետևո՞ւմ եք «Շիրակի» ելույթներին առաջնությունում: Թիմը հիանալի է մեկնարկել գարնանային հատվածում և այս պահի դրությամբ առաջատար է:

-Հետևում եմ և շատ ուրախ եմ այդ հաջողությունների համար: Հուսով եմ՝ նույն տեմպերով կշարունակեն և կդառնան չեմպիոն:

Ինչո՞վ եք զբաղվում խաղերից և մարզումներից դուրս:

-Աշխատում եմ հանգստանալ, վերականգնվել ու պատրաստվել հաջորդ շաբաթվա մարզումներին:

Ո՞րն է Ձեր ֆուտբոլային երազանքը:

-Երազանքներ շատ կան, բայց դրանց մասին խոսել հիմա չեմ ցանկանում, ուզում եմ գործել:

8YSu9eFJG3A - Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

Կա՞ ֆուտբոլիստ, ով Ձեզ համար ոգեշնչման աղբյուր է:

-Կոնկրետ անուն տալ չեմ կարող: Բոլորից էլ ինչ-որ բան սովորում եմ: Կառանձնացնեմ, իհարկե, Մխիթարյանին, նաև Դե Բրույնեին, Մեսիին, Ռոնալդուին, Ազարին:

Մեսի՞, թե՞ Ռոնալդու:

-Երկուսի խաղն էլ ինձ շատ է դուր գալիս:

Արման Աբելյան


Ո՞վ պետք է ստանա 7 համարի խաղաշապիկը «Ռեալում»

«Բարսելոնան» որոշում է կայացրել Դեմբելեի ապագայի վերաբերյալ

«Արսենալի» հայտացուցակը Սինգապուրում կայանալիք շրջագայության համար

Հենրիխ Մխիթարյանի բոլոր գործողությունները «Բորեհեմ Վուդի» հետ խաղում (տեսանյութ)

Մխիթարյանն ասել է, թե ով է «Արսենալի» հանդերձարանի դիջեյի դերը ստանձնում բոլորից շատ (տեսանյութ)

Շքեղագույն թիմ. Ամենաթանկարժեք տրանսֆերներից կազմված խորհրդանշական հավաքական (նկար)

Ինչ է ասել Մեսին Սամպաոլիին հանդերձարանում՝ Խորվաթիայի հետ խաղից հետո

«Գանձասար-Կապանը» եվրոգավաթում վերջին անգամ գոլ էր խփել ավելի քան 5 տարի առաջ

«Բանանցը» 2-րդ փորձից չկարողացավ անել այն, ինչ «Շիրակին» հաջողվել էր մեկ փորձից

«Siiii». Պատրիս Էվրայի յուրօրինակ արձագանքը Ռոնալդուի տեղափոխությանը

RONALDO effect. «Յուվենտուսը» մեկ օրում վաճառել է ամբողջ մրցաշրջանի համար նախատեսված բոլոր աբոնեմենտները

Սարի․«Վստահ եմ, որ Ազարի հետ լավ արդյունքներ կգրանցենք»

Le10 Sport. «Ռեալը» ու «Չելսին» համաձայնության հասան Ազարի տրանսֆերի վերաբերյալ

Նեյմարն ասել է, թե Ռոնալդուի տեղափոխությունն ինչ ազդեցություն կունենա իտալական ֆուտբոլի վրա

Պատճառը գումա՞րն է. Լա լիգայի նախագահը խոսել է Ռոնալդուի՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին

Ո՞վ կլինի Մխիթարյանի և Օզիլի փոխարինողը գալիք մրցաշրջանում. Էմերին ընտրություն է կատարել