Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

28872967 2104165253135769 218694228564246528 o - «Գանձասար-Կապան» - «Շիրակ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»  – «ՇԻՐԱԿ»

52 խաղ, +18=16-18, 67-57

14 ապրիլի, ժ.14:00,  Երևան,  «Նաիրի»  մարզադաշտ

1-ին շրջան. 19.08.2017  «Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝  0-1 (0-0)
Ալեքսանդր Իլիչ 80՛

2-րդ շրջան.  01.10.2017  «Շիրակ» – «Գանձասար-Կապան»` 1-1 (0-0)
Մուսա Փոլ Բակայոկո 90+5՛, 11մ – Վբեյմար Անգուլո 46՛

3-րդ շրջան. 18.11.2017  «Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝  2-2 (1-0)
Դմիտրի Յաշին 37՛, Լուբամբո Մուսոնդա 46՛ – Արամ Մուրադյան 69՛, Մուհամեդ Կաբա 90՛

4-րդ շրջան.  10.03.2018  «Շիրակ» – «Գանձասար-Կապան»` 2-1 (0-1)
Մուհամեդ Կաբա 56՛, Մուսա Փոլ Բակայոկո 80՛ – Գևորգ Նռանյան 7՛

Ընթացիկ մրցաշրջանում երկու ճակատով պայքարող «Շիրակն» ու «Գանձասար-Կապանն» ընդամենը 5 օրվա ընթացքում երկու անգամ մրցավեճի կբռնվեն: Չեմպիոնական թեժ մրցավազքի մասնակից թիմերը նախ իրենց հարաբերությունները կպարզեն առաջնության մրցախաղում, ապա ապրիլի 18-ին Գյումրիում կանցկացնեն ՀՀ գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը:

28951468 2104164589802502 4160990043218903040 o - «Գանձասար-Կապան» - «Շիրակ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Հիշեցնենք, որ գավաթային առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1: Ընդ որում խաղը կայացել է Գյումրիում, որտեղ դաշտի տիրոջ կարգավիճակով «Գանձասար-Կապանն» էր:

Տուրի կենտրոնական հանդիպումներից մեկի ելքն անչափ կարևոր է երկու թիմերի համար էլ ոսկե մեդալների համար մղվող պայքարում: Գանձասարցիներն ընդամենը 3 միավոր են զիջում «Շիրակին»  և «Ալաշկերտին», ուստի հաղթանակն օդի ու ջրի պես անհրաժեշտ է կապանցիներին: Դե իսկ գյումրեցիներին հաջողությունը թույլ կտա պահպանելու առաջատարի դիրքը, իսկ «Ալաշկերտի» «սայթաքելու» դեպքում՝ միանձնյա գլխավորելու մրցաշարային աղյուսակը:

Նախորդ տուրը տարբեր կերպ դասավորվեց առաջիկա հանդիպման մասնակիցների համար: Գանձասարցիները հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեցին «Փյունիկին», ընդ որում երկրորդ գոլը բաց թողեցին վերջին րոպեներին:

28951412 2104165083135786 7834825538307883008 n - «Գանձասար-Կապան» - «Շիրակ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Այդ խաղում «Գանձասար-Կապանը» կազմի լուրջ կորուստներ ուներ: Որակազրկումների պատճառով հանդիպմանը չմասնակցեցին թիմի ավագ Արա Խաչատրյանն ու հարձակման գծի առաջատար Գեղամ Հարությունյանը: «Շիրակի» հետ մրցավեճում նրանք կվերադառնան խաղադաշտ: Արա Խաչատրյանի համար առաջիկա հանդիպումը կլինի 300-րդը պաշտոնական մրցումներում: Արթուր Յուզբաշյանն էլ կնշի բարձրագույն խմբում 250-րդ խաղի հոբելյանը:

Իսկ ահա «Շիրակը» շարունակեց գարնանը սկսված հաղթարշավը՝ «Բանանցի» հետ մրցավեճում տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը: Շիրակցիների հաջողություններում իր լուրջ ներդրումն ունի դարպասապահ Անատոլի Այվազովը, ով վերջին 4 հանդիպումներում դարպասն անառիկ է պահել՝ 443 րոպե շարունակ գոլ բաց չթողնելով:

Հետաքրքիր է, որ առաջնությունում վերջին գոլն Այվազովի դարպասը խփել են հենց գանձասարցիները մարտի 10-ին Գյումրիում կայացած 4-րդ շրջանի խաղում: 7-րդ րոպեին հաշիվը բացել էր Գևորգ Նռանյանը, սակայն շիրակցիներին հաջողվել էր կամային հաղթանակ տոնել:

22089294 2028020597416902 1949451655832526612 n - «Գանձասար-Կապան» - «Շիրակ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Դա ընթացիկ առաջնությունում գյումրեցիների երկրորդ հաղթանակն էր կապանցիների նկատմամբ: Մյուս երկու խաղերում գրանցվել է ոչ-ոքի: Ընդ որում 2-րդ շրջանի խաղում «Շիրակը» պարտությունից փրկվել է ավելացված ժամանակում 11մ հարվածով խփած գոլի շնորհիվ, իսկ հաջորդ խաղում, զիջելով 0-2 հաշվով, կարողացել է վերջին րոպեին հավասարեցնել հաշիվը:

Մրցակիցների միջև ընթացիկ առաջնությունում կայացած հանդիպումներում արդյունավետությամբ աչքի են ընկել լեգեոնականները, որոնք դարձել են գրանցված 10 գոլերից 8-ի հեղինակը:

ՀՀ առաջնություններում արդեն 5 խաղ է, ինչ «Գանձասար-Կապանին» չի հաջողվում հաղթել «Շիրակին»՝ կրելով 2 պարտություն, 3-ն ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գյումրեցիների նկատմամբ կապանցիները տոնել են գրեթե մեկ տարի առաջ՝ 2017թ. ապրիլի 29-ին՝ 3-2:

29027237 2104164959802465 6279532217303564288 n - «Գանձասար-Կապան» - «Շիրակ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Մրցակիցների մրցավեճում բոլորից արդյունավետ են գործել «Գանձասար-Կապանի»  նախկին վետերաններ Արթուր Քոչարյանն ու Արսեն Ավետիսյանը` խփելով համապատասխանաբար 9 և 7 գնդակ: Գյումրեցիներից 5 գոլի հեղինակ է դարձել Դավիթ Հակոբյանը:

Այս հանդիպմանն էլ չի մասնակցի շիրակցի Մոհամեդ Կաբան, ով 7 դեղին քարտի է արժանացել: Գանձասարցիներից կբացակայի 4-րդ զգուշացումը ստացած Ստևան Ժիվկովիչը:

Աշոտ Հայրապետյան


Հայաստանի գավաթ. կայացավ 2018/19 մրցաշրջանի խաղարկության վիճակահանությունը

«Գանձասար-Կապանը» եվրոգավաթում անցկացրել է 11 խաղ՝ կրելով 10 պարտություն

«Բանանցը» 11 տարվա դադարից հետո գոլ խփեց եվրոգավաթի մեկնարկային խաղում

«Գանձասար-Կապանը» հյուրընկալվելիս պարտվեց «Լեխին»

«Գանձասար-Կապանի» մեկնարկային կազմը «Լեխի» դեմ խաղում

Ով է Հայաստանի լավագույն ռմբարկուն եվրոգավաթներում և ուշագրավ այլ տեղեկություններ

Խելահեղ մարզավիճակում գտնվող Մարկոս Պիզելին նոր նվաճման է հասել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Շիրակը» և ևս 7 ակումբ հեռացվեցին ՀՖՖ անդամությունից

«Գանձասար-Կապանը» հերթական ոչ-ոքին է խաղացել (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» մարտական ոչ-ոքի է խաղացել Սոֆիայի «Սլավիայի» հետ (տեսանյութ)

Հայտնի են Առաջին խմբի առաջնության և Գավաթի խաղարկության մասնակից թիմերը

«Գանձասար-Կապանը» պայմանագիր է կնքել սերբ պաշտպանի հետ (տեսանյութ)

Արման Սահակյան. «Շիրակը» չի լուծարվել» (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 2018/19թթ. մրցաշրջանին կմասնակցի 8 թիմ

«Շիրակի» հերթական ֆուտբոլիստը համալրեց «Բանանցը»

Եվրոպա լիգա. «Փյունիկին» Տիգրան Բարսեղյանի «Վարդարը» բաժին հասավ. «Գանձասար-Կապանը» և «Բանանցը» նույնպես իմացան իրենց մրցակիցներին