Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տարօրինակ է, բայց «Ռեալի» ելույթները կարող են վճռել Վալվերդեի ճակատագիրը

1200 L barca valverde rassure concernant messi - Տարօրինակ է, բայց «Ռեալի» ելույթները կարող են վճռել Վալվերդեի ճակատագիրը

«Բարսելոնան» կարող է հրաժարվել գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ծառայություններից այս մրցաշրջանի ավարտից հետո, հաղորդում է Sport.es-ը:

Պարբերականը, հղում կատարելով կատալոնական ակումբին մոտ կանգնած իր աղբյուրին, հայտնում է, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո այժմ պարտավոր է դառնալ ոչ միայն Իսպանիայի չեմպիոն, այլև գավաթակիր:

«Կապտանռնագույնների» ղեկավարությունը վստահ է, որ, դիմակայությունում պարտվելով «Ռոմային», թիմը ոչ միայն կորցրել է տիտղոսը նվաճելու հնարավորությունը, այլև ճանապարհ բացել սկզբունքային մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» համար, որը դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Նշվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարության՝ այս մրցաշրջանում Վալվերդեի աշխատանքի գնահատականի վրա կարող են ազդել ոչ միայն նվաճված գավաթների քանակը, այլև «Ռեալի» ելույթները: Մի բան է, եթե «Բարսելոնան» դառնա չեմպիոն և գավաթակիր, իսկ «Ռեալը» դուրս մնա ՉԼ-ի կիսաեզրափակչից, մեկ այլ բան՝ եթե կատալոնացիները հաղթեն միայն Լա Լիգայում, իսկ մադրիդցիները ձեռք բերեն եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչի ուղեգիր:

Վալվերդեն այս մրցաշրջանի մեկնարկից առաջ է գլխավորել «Բարսելոնան»՝ հեռանալով Բիլբաոյի «Ատլետիկից»:

Վալվերդեն պատասխանել է Մեսիի և Պիկեի հետ տարաձայնության վերաբերյալ լուրերին


Վարան. «Ես «Ոսկե գնդակը» նվաճելու բոլոր փաստարկները ունեմ»

Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ «Ռեալը» կշարունակի հաղթարշավը առանց Ռոնալդուի

Ալվարո Օդրիոսոլայի խաղային համարը «Ռեալում»

«Բարսելոնան» համաձայնության է հասել Ռաբիոյի հետ

Անհավանական թռիչք. Թոփ-20 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը շատ է բարձրացել

Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի «Ռեալի» դեմ խաղին

«Լիվերպուլը» ռեկորդային գումար է առաջարկում բրազիլացի դարպասապահի համար

«Բարսելոնան» ռեկորդային շահույթ է ունեցել 2017/18 մրցաշրջանում

Ինչ ազդեցություն է ունեցել Նեյմարը՝ Արթուրի «Բարսելոնա» տեղափոխության վրա

«Ռեալը» համաձայնության է հասել «Չելսիի» հետ

RMC. Էդեն Ազարն ամեն ինչ անելու է երազանքն իրականացնելու համար

«Յուվենտուսում» բացահայտում են՝ երբ առաջացավ Ռոնալդուին հրավիրելու միտքը

Մոուրինյոն ստիպված է հրաժարվել իր երազանքի տրանսֆերից

Գրիզման. «Հպարտ եմ, որ մերժել եմ «Բարսելոնային»»

Կոուտինյոն կփոխի քաղաքացիությունը հանուն «Բարսելոնայի»

«Ջիո՜ւվե, Ջիո՜ւվե…». Ինչպե՞ս և ինչո՞ւ Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»