Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 5 առաջատարներից մեկն է

elina 6 - Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 5 առաջատարներից մեկն է

Սլովակիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական 19-րդ առաջնությունում վերելքով է հանդես գալիս Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը, ով 6-րդ տուրում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 46-րդ քայլին պարտության մատնելով Ֆիլիզ Օսմանոջային:

Այս հաջողության շնորհիվ Էլինան վաստակած 5 միավորով Մարիա Մուզիչուկի, Վալենտինա Գունինայի, Աննա Ուշենինայի և Նանա Ձագնիձեի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Տուրը հաղթական էր նաև Լիլիթ Մկրտչյանի համար, ով խաղում էր Աննա Սարգսյանի հետ: Լիլիթը մրցաշարում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց ու վաստակեց 3,5 միավոր: Սարգսյանն ունի 2,5 միավոր:

Հայաստանի չեմպիոնուհի Մարիա Կուրսովան անհաջող խաղաց Բաիրա Կովանովայի հետ պարտիայում՝ կրելով մրցաշարում 2-րդ պարտությունը: Մարիայի հաշվին 3 միավոր է գրանցված:

Պարտություններ կրեցին նաև Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը, որոնք մրցում էին համապատասխանաբար Աննա Գվանսելաձեի և Օլգա Բաբիյի հետ: Ղուկասյանը և Գևորգյանը վաստակել են 2,5-ական միավոր:


Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանն առաջատարների խմբում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հայ շախմատիստներից երեքն առաջատարների խմբում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Ռոբերտ Հովհաննիսյանը տհաճ անակնկալ մատուցեց

«Chessify»-ն շարունակեց հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Միակ պարտությունը ճակատագրական էր Լիլիթ Մկրտչյանի համար

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից երեքը հաղթանակներ տոնեցին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից լավագույնն Էլինա Դանիելյանի արդյունքն է

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարներին հետապնդողների խմբում է

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից հաղթական էր միայն Աննա Սարգսյանի մեկնարկը

Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանն անմասն մնացին խաղարկված մրցանակներից

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից լավագույնը Լիլիթ Մկրտչյանի ելույթն էր

Եվրոպայի առաջնություն. Մարիա Գևորգյանը կես միավոր է զիջում առաջատարին

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն 34 շախմատիստներ

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը զգալիորեն բարելավել են ցուցանիշները

Ջիբրալթարի մրցաշար. Լևոն Արոնյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է