Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Արարատ» – «Փյունիկ». Ամենաուշագրավ փաստերը՝ հանդիպմանն ընդառաջ

29136699 1619625768144325 6265858407232700416 o - «Արարատ» - «Փյունիկ». Ամենաուշագրավ փաստերը՝ հանդիպմանն ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ՓՅՈՒՆԻԿ»

73 խաղ, +15=18-40, 57-128

15 ապրիլի, ժ.17:00, Երևան, «Նաիրի»  մարզադաշտ

1-ին շրջան.  20.08.2017 «Արարատ» – «Փյունիկ»՝  0-0

3-րդ շրջան. 19.11.2017  «Արարատ» – «Փյունիկ»՝  0-1 (0-0)
Արթուր Միրանյան 76՛

2-րդ շրջան.  29.11.2017  «Փյունիկ» – «Արարատ»՝  4-0 (3-0)
Ռոբերտ Մինասյան 8՛, Կառլեն Մկրտչյան 27՛, Ռևիկ Եղիազարյան 42՛, ինքնագոլ, Պետրոս Ավետիսյան 90+1՛

4-րդ շրջան.  11.03.2018  «Փյունիկ» – «Արարատ»՝  3-3 (2-0)
Դրիսա Դիարասուբա 17՛, 57՛, Ռոբերտ Հակոբյան 25՛ – Գևորգ Օհանյան 52՛,  Օրբելի Համբարձումյան 77՛, 90՛

Առաջնության գարնանային հատվածը հաղթանակով սկսած «Արարատին» չհաջողվեց զարգացնել հաջողությունը: «Գանձասար-Կապանի» նկատմամբ տոնած այդ հաղթանակն առայժմ միակն է գարնանային հանդիպումներում: Հաջորդ 6 խաղերում արարատցիները շատ անհաջող հանդես եկան՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր, վերջին 4 տուրերում խաղադաշտից հեռանալով պարտված:

29103900 1619627094810859 2815260752250667008 o - «Արարատ» - «Փյունիկ». Ամենաուշագրավ փաստերը՝ հանդիպմանն ընդառաջ

Հետաքրքիր է, որ այդ միակ միավորն արարատցիները վաստակել են հենց «Փյունիկի» հետ մրցավեճում, որի ընթացքում մրցակցին զիջելով 0-2 հաշվով, մեծ ջանքերի գնով կարողացան խուսափել պարտությունից:

Ընդհանրապես արարատցիները շատ անհաջող են սկսում հանդիպումները և որպես կանոն ընդմիջման են գնում հաշվի մեջ մրցակցին զիջելով: Իսկ երկրորդ խաղակեսում զգալիորեն ակտիվանում են ու բարդ խնդիրներ են առաջադրում մրցակցին, սակայն հազվադեպ են այդ ջանքերը ցանկալի արդյունքի հասցնում:

«Փյունիկն» ամեն կերպ ջանում է հետ չմնալ առաջատար քառյակում գտնվող թիմերից՝ շարունակելով պայքարը Եվրոպա լիգայի ուղեգրի համար: Նախորդ տուրում փյունիկցիներն անչափ կարևոր 3 միավոր վաստակեցին՝ «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում խաղավերջում կորզելով հաղթանակը: Առաջիկա խաղում էլ հաջողության հասնելու դեպքում «Փյունիկը» միավորների տարբերությունը գանձասարցիներից կհասցնի 5-ի:

29178619 1619626951477540 1614554296207015936 o - «Արարատ» - «Փյունիկ». Ամենաուշագրավ փաստերը՝ հանդիպմանն ընդառաջ

Նախորդ հանդիպումներում «Փյունիկը» կազմի լուրջ կորուստներ ուներ: Վնասվածքի պատճառով բացակայում էին դարպասապահ Գոռ Մանուկյանն ու թիմի առաջատար Պետրոս Ավետիսյանը, իսկ կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը որակազրկման պատճառով չմասնակցեց վերջին երկու խաղերին: «Արարատի»  հետ մրցախաղում Քարտաշյանը կվերադառնա խաղադաշտ: Չի բացառվում, որ մյուս երկու ֆուտբոլիստներն էլ մասնակցեն խաղին:

Բարձրագույն խմբի առաջնություններում «Փյունիկը» զգալի առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: Առայժմ բացառություն չէ նաև ընթացիկ մրցաշրջանը, որում փյունիկցիները տոնել են 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտվել է ոչ-ոքի: Ընդ որում արարատցիներին միայն 4-րդ շրջանի խաղում հաջողվեց գրավել «Փյունիկի» դարպասը:

ՀՀ առաջնություններում արդեն 5 խաղ է, ինչ արարատցիներին չի հաջողվել հաղթել «Փյունիկին»՝ կրելով 3 պարտություն: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Արարատը» տոնել է անցյալ տարվա ապրիլի 21-ին Գեղամ Թումբարյանի խփած միակ գոլի շնորհիվ:

29063120 1619625754810993 5884369997433667584 o - «Արարատ» - «Փյունիկ». Ամենաուշագրավ փաստերը՝ հանդիպմանն ընդառաջ

Իսկ 2017թ. մարտի 10-ին «Արարատի» հետ կայացած հանդիպումը հիշարժան էր փյունիկցիների համար: Առավելության հասնելով 3-0 հաշվով, «Փյունիկը» բարձրագույն խմբում 400-րդ հաղթանակը տոնեց: Այդ խաղում փյունիկցիները նաև ՀՀ առաջնություններում հոբելյանական՝ 1500-րդ գոլը խփեցին, որի հեղինակը Ռազմիկ Հակոբյանն էր:

Փյունիկցիներից արարատցիներին առավել մեծ տհաճություն են պատճառել Արսեն Ավետիսյանն (9 գոլ) ու Լևոն Պաչաջյանը (7): Արարատցիներից առավել արդյունավետ է գործել Կարեն Բարսեղյանը` խփելով 5 գնդակ:

Աշոտ Հայրապետյան


Ծայրահեղ վրդովված. «Փյունիկի» հայտարարությունը՝ ուղղված ՀՖՖ-ին

Հայաստանի գավաթ. կայացավ 2018/19 մրցաշրջանի խաղարկության վիճակահանությունը

«Գանձասար-Կապանը» եվրոգավաթում անցկացրել է 11 խաղ՝ կրելով 10 պարտություն

Բարսեղյանը հավաքականի առաջին ֆուտբոլիստը չէ, ով եվրոգավաթում խաղացել է հայկական ակումբի դեմ

Ռուսլան Կորյանը՝ «Վարդարի» դեմ խաղի և «Փյունիկ» տեղափոխության մասին (տեսանյութ)

Տալալաևի հաղթական նորամուտը «Փյունիկում» (ֆոտոշարք)

Անդրեյ Տալալաև. «Կարող եմ ասել, որ սա դեռևս կես քայլ է»

Տիգրան Բարսեղյան. «Փյունիկի» լավ խաղը չզարմացրեց» (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան. «Կազմակերպված խաղացինք և հասանք դրական արդյունքի» (տեսանյութ)

Արթուր Սողոմոնյանը՝ «Վարդարի» դեմ խաղի և թիմի նորեկների մասին (տեսանյութ)

«Վարդարի» գլխավոր մարզիչ. «Պատասխան խաղում լուծումներ կգտնենք «Փյունիկին» հաղթելու համար»

«Փյունիկը» Եվրոպա լիգայում հաղթեց Տիգրան Բարսեղյանի «Վարդարին» (տեսանյութ)

Նորացված կազմով «Փյունիկն» առայժմ հաճելիորեն զարմացնում է. «Վարդարի» հետ հանդիպման առաջին խաղակեսը (ֆոտոշարք)

«Հովհաննես Համբարձումյանը կարող է խաղալ Իսպանիայում, Իտալիայում կամ Ֆրանսիայում». «Վարդարի» գլխավոր մարզիչ

«Վարդարի» մարզումը «Փյունիկի» դեմ խաղից առաջ (տեսանյութ)

«Առաջիկա 2 խաղից շատ բան է կախված». Տիգրան Բարսեղյանն իր ապագայի մասին