Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Երբ վնասվածք ես ստացել, բայց խաղը քեզ համար բացառիկ է և ունես հպարտանալու առիթ

28872956 2103954053156889 5468376125321248768 o - Երբ վնասվածք ես ստացել, բայց խաղը քեզ համար բացառիկ է և ունես հպարտանալու առիթ

Առաջնության 23-րդ տուրում «Շիրակի» հետ մրցավեճում «Գանձասար-Կապանի» ավագ Արա Խաչատրյանի ֆուտբոլային կարիերայում իրոք պատմական  իրադարձություն տեղի ունեցավ: 33-ամյա փորձառու ֆուտբոլիստը պաշտոնական մրցումներում հոբելյանական՝  300-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց «300-ի ակումբում»՝ դառնալով 60-րդ անդամը: Այդ հանդիպումներից 266-ը նա անցկացրել է «Գանձասար-Կապանի» մարզաշապիկով, ինչը թիմի ֆուտբոլիստների մեջ ռեկորդային ցուցանիշ է:

Ցավոք, հոբելյանական հանդիպումը հաջող չդասավորվեց Արա Խաչատրյանի համար, ով վնասվածքի պատճառով առաջին խաղակեսի վերջում ստիպված էր լքել խաղադաշտը:

28958569 2104161396469488 177061126289227776 n - Երբ վնասվածք ես ստացել, բայց խաղը քեզ համար բացառիկ է և ունես հպարտանալու առիթ

Հիշեցնենք, որ «300-ի ակումբում» հաշվի են առնվում ՀՀ առաջնությունների բարձրագույն խմբում (Ա), Հայաստանի գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), եվրոպական գավաթների (Ե) մրցաշարերում, ՀՀ ազգային (ԱՀ) և երիտասարդական (ԵՀ) հավաքականների կազմում, ինչպես նաև ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում անցկացրած հանդիպումները:

Արա Խաչատրյանը դարձավ «Գանձասար-Կապանում»  300-րդ խաղի հոբելյանը նշած 2-րդ ֆուտբոլիստը: Գանձասարցիներից առաջինը «300-ի ակումբում» ընդգրկվել է Արթուր Յուսպաշյանը, ով իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է «Փյունիկում»: Նա այդ բարձունքը հաղթահարել է անցյալ տարվա մարտի 11-ին՝ կապանցիների կազմում մասնակցելով «Բանանցի» հետ կայացած առաջնության խաղին:

Բարձրագույն խմբում Արա Խաչատրյանը ֆուտբոլային կարիերան սկսել է 2005թ. «Բանանցում»: Հետաքրքիր է, որ 21-ամյա ֆուտբոլիստին առաջին անգամ թիմի հիմնական կազմում խաղադաշտ է դուրս բերել «Գանձասար-Կապանի» ներկայիս գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը, ով իր հերթին առաջնության 8-րդ տուրում «Կիլիկիայի» հետ կայացած խաղում նորամուտն էր նշում «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ փոխարինելով Հովհաննես Զանազանյանին:

27788893 2090296621189299 6816355070853822006 o - Երբ վնասվածք ես ստացել, բայց խաղը քեզ համար բացառիկ է և ունես հպարտանալու առիթ

2007թ. առաջնության ավարտից հետո Արա Խաչատրյանը տեղափոխվեց «Գանձասար», որը գլխավորում էր Սամվել Պետրոսյանը: Թիմի կազմում նորամուտն անհաջող դասավորվեց նրա համար: Ապրիլի 19-ին Գյումրիում «Շիրակի» հետ կայացած խաղում Արա Խաչատրյանի ինքնագոլը գանձասարցիների պարտության պատճառ դարձավ, ինչը շատ թանկ նստեց նորեկի վրա: Հաջորդ 9 հանդիպումներում նա այլևս խաղադաշտ դուրս չեկավ, որից հետո միայն կրկին իր տեղը գտավ թիմի հիմնական կազմում: Այդ տարի Արա Խաչատրյանը թիմի կազմում դարձավ բրոնզե մրցանակակիր:

Հետագա տարիներին Արա Խաչատրյանը դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, նրան վստահվեց ավագի թևկապը: Նա «Գանձասար-Կապանի» ռեկորդակիրն է թիմի կազմում ՀՀ առաջնություններում (238) և գավաթի մրցաշարերում (24) անցկացրած խաղերի քանակով:

Նախորդ առաջնությունում Արա Խաչատրյանը ևս իր մեծ ներդրումն ունեցավ կապանցիների աննախադեպ նվաճման մեջ՝ իր խաղընկերների հետ արժանանալով երկրի փոխչեմպիոնի տիտղոսին:

27972543 2092353424316952 5556386708070561274 n - Երբ վնասվածք ես ստացել, բայց խաղը քեզ համար բացառիկ է և ունես հպարտանալու առիթ

VivaroNews.am-ը ներկայացնում է «300-ի ակումբի» առաջին քսանյակի, ինչպես նաև ընթացիկ առաջնության մասնակից ակումբի անդամների ցուցանիշները՝  նշելով վերջիններիս զբաղեցրած տեղը ցանկում:

Ֆուտբոլիստներ Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԱՊՀ ԸՆԴ
1.Սարգիս Հովսեփյան 365 66 3 26 132 13 605
2.Հովհաննես Թահմազյան 461 83 6 20 6 6 582
3.Տիգրան Դավթյան 409 62 3 31 1 1 507
4.Արթուր Քոչարյան 357 67 1 11 4 10 2 452
5.Կարեն Ալեքսանյան 324 52 4 21 25 15 10 451
6.Արարատ Հարությունյան 336 68 3 17 7 8 3 442
7.Արսեն Ավետիսյան 329 62 3 14 25 7 440
8.Աղվան Մկրտչյան 271 50 5 32 45 9 19 431
9.Գևորգ Կասպարով 311 48 4 20 29 2 10 424
10.Սամվել Մելքոնյան 282 58 1 17 29 16 6 409
11.Ալեքսանդր Թադևոսյան 275 42 3 21 41 8 13 403
12.Կարեն Սիմոնյան 314 53 2 20 2 5 396
13.Արտյոմ Ադամյան 320 57 4 13 394
14.Դավիթ Գրիգորյան 299 47 2 15 9 13 3 388
15.Տիգրան Հովհաննիսյան 305 57 3 8 5 7 3 388
16.Գագիկ Մարգարյան 295 65 3 17 5 385
17.Արթուր Ոսկանյան 254 43 3 16 54 1 6 377
18.Ռաֆայել Նազարյան 260 37 1 27 23 9 13 370
19.Նորայր Գրիգորյան 319 42 1 4 366
20.Արմեն Պետիկյան 280 57 2 15 4 3 361
30.Արթուր Յուսպաշյան 250 43 4 23 11 10 341
45.Հրայր Մկոյան 211 35 12 43 7 7 315
46.Արամ Բարեղամյան 255 32 4 13 9 1 314
60.Արա Խաչատրյան 263 25 10 2 300

Աշոտ Հայրապետյան


Աշոտ Բարսեղյանի և Գեղամ Հարությունյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

«Շիրակի» ևս մեկ ֆուտբոլիստ տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

Բարձրագույն խումբ. Ամառային բոլոր տրանսֆերները (թարմացվում է)

«Շիրակի» պայմանը ուժի մեջ է՝ չնայած ՀՖՖ-ից ստացած թույլտվությանը

ՀՖՖ-ն «Շիրակին» թույլ է տվել մասնակցել Բարձրագույն խմբի առաջնությանը

«Շիրակը» հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հանդիպումը լրագրողների հետ (տեսանյութ)

ՀՖՖ-ն պատասխանել է «Փյունիկի» հայտարարությանը

Սողոմոնյան. «Էրիկ Վարդանյանի հայրը որոշել է, որ որդին Հայաստանում չի խաղալու, նա ցանկանում է խաղալ Եվրոպայում»

Արթուր Սողոմոնյան. «Երբ փորձեցի մի բան փոխել ինձ դռան կողմը ցույց տվեցին ու ասացին հետևել իրենց կանոններին ու քվեարկել այնպես, ինչպես իրենք են ասում»

Ծայրահեղ վրդովված. «Փյունիկի» հայտարարությունը՝ ուղղված ՀՖՖ-ին

Հրայր Մկոյանը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

Հայաստանի գավաթ. կայացավ 2018/19 մրցաշրջանի խաղարկության վիճակահանությունը

«Գանձասար-Կապանը» եվրոգավաթում անցկացրել է 11 խաղ՝ կրելով 10 պարտություն

Բարսեղյանը հավաքականի առաջին ֆուտբոլիստը չէ, ով եվրոգավաթում խաղացել է հայկական ակումբի դեմ

«Բանանցը» 11 տարվա դադարից հետո գոլ խփեց եվրոգավաթի մեկնարկային խաղում