Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ժոզե Մոուրինյո. «Ձեզ մի բան կպատմեմ, որ միայն իմ օգնականները գիտեն»

nintchdbpict0002972189411 - Ժոզե Մոուրինյո. «Ձեզ մի բան կպատմեմ, որ միայն իմ օգնականները գիտեն»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու էր իր որդին՝ 18-ամյա Ժոզե Ջունիորը, հայտնվել «Կարմիր Սատանաների» պահեստայինների նստարանին «Սուոնսիի» դեմ նախորդ շաբաթ կայացած խաղի ժամանակ:

«Ես ձեզ մի բան կպատմեմ, որ միայն իմ օգնականները գիտեն: Նախորդ մրցաշրջանում մի ժամանակահատվածում, երբ վատ արդյունքներ էինք գրանցում, որդիս ինձ մոտ եկավ մեր խաղի վերաբերյալ որոշ վերլուծություններով: Նա, իհարկե, բողոքում էր, որ իր հայրն ինչ-որ բաներ սխալ է անում:

Մենք պարտվել էինք «Ուոտֆորդին» և «Մանչեսթեր Սիթիին», և նա ինձ մոտ եկավ թիմի մասին տեղեկություններով: Ես այդ ամենը ցույց տվեցի իմ օգնականներին և ասացի. «Հանգի՛ստ եղեք, քանի որ այս տղան շուտով կլինի ձեզանից մեկի տեղում»:

Ես համեմատում եմ այդ տարիքում իր և իմ աշխատանքը, ես էլ դա արել եմ իմ հոր համար: Իհարկե, տեխնոլոգիական լրիվ այլ մեթոդներով, բայց կրկին վերլուծություն՝ 16-ամյա տղայից»,- ասել է պորտուգալացի մասնագետը SIC-ի վավերագրական ֆիլմում:

Ժոզե Ժունիորը եղել է դարպասապահ և հանդես է եկել «Ֆուլհեմում»: Նախկինում դարպասապահ է եղել նաև Ժոզե Մոուրինյոյի հայրը՝ Ֆելիքսը:

Պեպ Գվարդիոլան ցանկություն չունի դիտելու Ժոզե Մոուրինյոյի թիմի այսօրվա խաղը


Եվրոպական թոփ գրանդ ակումբների նոր մարզաշապիկները (ֆոտոշարք)

Լևանդովսկին և Ալկանտարան կարող են ԱՊԼ տեղափոխվել

Անհավանական թռիչք. Թոփ-20 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը շատ է բարձրացել

Պոգբան որոշել է, թե որ ակումբ կտեղափոխվի

Մոուրինյոն ստիպված է հրաժարվել իր երազանքի տրանսֆերից

Հայտնի է, թե քանի տարվա պայմանագիր է ստորագրել Բլինդը «Այաքսի» հետ

«Ման. Յունայթեդը» ներկայացրել է տնային նոր խաղաշապիկները (տեսանյութ+լուսանկարներ)

Մոուրինյոն շնորհավորել է «Յուվենտուսին» և նշել Ռոնալդուի տրանսֆերի դրական կողմերը

Ալեքսիս Սանչեսը չի կարողանա մասնակցել «Ման. Յունայթեդի» ամերիկյան շրջագայությանը. պատճառը վիզան է

«Բարսելոնան» պատասխանել է Ռայոլային

Եթե կան այդ 2-ը, Ֆրանսիան երբեք չի պարտվում. Հետաքրքիր փաստեր ԱԱ-ի եզրափակչից

Մոուրինյոն նշել է ԱԱ-2018-ի եզրափակչի ֆավորիտին

«Մանչեսթեր Յունայթեդին» «Միլանի» պաշտպանն է պետք

Ռայոլան «Բարսելոնայի» ղեկավարությանը հայտնել է, որ Պոգբան ցանկանում է հեռանալ «Յունայթեդից»

Պաշտոնական. Կլեման Լանգլեն՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Ռայան Գիգզը պնդում է, որ Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել Մեսիի պատճառով