Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալեքսանդր Կարապետյան. «Ամեն րոպե զանգի եմ սպասում Հայաստանից, բայց առայժմ չեմ ստանում»

Ալեքսանդր Կարապետյաննննննն - Ալեքսանդր Կարապետյան. «Ամեն րոպե զանգի եմ սպասում Հայաստանից, բայց առայժմ չեմ ստանում»

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խմբի «Պրոգրես Նիդերկորն» ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հանդիսանում է առաջնության լավագույն ռմբարկուն՝ անցկացրած 17 խաղում դառնալով 21 գոլի հեղինակ:

30-ամյա ֆուտբոլիստը վերջին տարիներին բարձր արդյունավետությամբ հանդես է գալիս Լյուքսեմբուրգի առաջնությունում: Նա այս մրցաշրջանի մեկնարկից առաջ է «Պրոգրես Նիդերկորն» տեղափոխվել «Վիկտորիա Ռոսպորտից», որտեղ 2016/17թթ. մրցաշրջանում դարձել էր 19 գոլի հեղինակ:

Նշենք, որ «Պրոգրեսը» Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության որակավորման 1-ին փուլում պայքարից դուրս էր թողել Շոտլանդիայի ուժեղագույն թիմերից մեկին՝ «Գլազգո Ռեյնջերսին»: Թիմը որակավորման 2-րդ փուլում չէր կարողացել հաղթահարել Կիպրոսի «ԱԵԼ Լիմասոլի» արգելքը:

Կարապետյանը վերջին տարիներին անհասկանալի պատճառներով չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական, որտեղ իր ակտիվում 2 խաղ է գրանցված: Նա 2014թ. 8 րոպե է անցկացրել խաղադաշտում Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղում, ապա 85-րդ րոպեին փոխարինման մտել Սերբիայի ընտրանու հետ «Եվրո-2016»-ի ընտրական մրցավեճում:

Կարապետյանը VivaroNews.am-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականից հրավեր չստանալու մասին:

DcX7d2iZosg - Ալեքսանդր Կարապետյան. «Ամեն րոպե զանգի եմ սպասում Հայաստանից, բայց առայժմ չեմ ստանում»

«Ես ամեն օր մտածում եմ հավաքականում անցկացրած օրերի մասին: Կարոտում եմ հավաքականը: Ցանկանում եմ բոլորին ցուցադրել իմ որակները:

Սերբիայի և Ֆրանսիայի հավաքականների դեմ խաղալն անհավատալի զգացում էր: Բայց տխուր եմ, քանի որ հանդես եմ եկել ընդամենը 5-6 րոպե: Շատ բարդ է այդ կարճ ժամանակահատվածում ինչ-որ բան ցուցադրել: Ցանկանում եմ բացեիբաց հայտարարել, որ չի կարելի համեմատել այն ժամանակվա Կարապետյանին այժմյան Կարապետյանի հետ: Ես փոխել եմ խաղս և ավելի մեծ վստահություն եմ ձեռք բերել: Այժմ դուք տեսնում եք երբևէ ամենաուժեղ Կարապետյանին:

ՀՖՖ-ն ինձ հետ վերջին շրջանում կապ չի հաստատել: Ամեն րոպե զանգի եմ սպասում Հայաստանից: Սպասում էի՝ դա տեղի կունենա «Գլազգո Ռեյնջերսի» դեմ խաղերից հետո, բայց զանգ այդպես էլ չստացա:

Կարծում եմ՝ ամենամեծ խնդիրն այն է, որ ՀՖՖ-ում մտածում են՝ Լյուքսեմբուրգի առաջնությունը թույլ է: Բայց դա այդպես չէ: Ուշադրություն դարձրեք վերջին տարիների արդյունքներին: «Ֆոլան», «Դյուդելանժը», «Դիֆերդանժը» և «Պրոգրես Նիդերկորնը» լուրջ հաջողությունների են հասել Եվրոպայում: Մենք կատարյալ օրինակ ենք:

ՀՖՖ-ն պետք է գոնե մեկ պատճառ ներկայացնի ինձ և երկրպագուներին, թե ինչու հրավեր չեմ ստանում»,- ասել է Կարապետյանը:

Նրա ամբողջական հարցազրույցը VivaroNews.am-ին կներկայացնենք շուտով:

Էդգար Բաբայան. «Եթե մի օր կրեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, դա մեծ օր կլինի ինձ և ընտանիքիս համար»


Գևորգ Ղազարյանը կարող է Ղազախստան վերադառնալ

Բարսեղյանը հավաքականի առաջին ֆուտբոլիստը չէ, ով եվրոգավաթում խաղացել է հայկական ակումբի դեմ

Խելահեղ մարզավիճակում գտնվող Մարկոս Պիզելին նոր նվաճման է հասել

Մինչ տարված ենք Մունդիալով, Մարկոս Պիզելին փայլում է Ղազախստանում. դուբլ (տեսանյութ)

ՈւԵՖԱ-ն չի երաշխավորում Ալեքսանդր Կարապետյանի անվտանգությունը Ադրբեջանում

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա Կլոդ Մակելելեի գլխավորությամբ

Գևորգ Ղազարյանը չի շարունակելու ելույթները «Մարիտիմուի» կազմում

Հենրիխ Մխիթարյանի նոր անակնկալը երկրպագուներին

Էրիկ Վարդանյանն առայժմ փորձաշրջան է անցնելու «Լեգանեսում»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվում է Իսպանիայի Լա Լիգա (լուսանկար)

«Փյունիկը» գլխավորած 2-րդ արտասահմանցին, ով միաժամանակ չի մարզի Հայաստանի հավաքականը

«Հայ ընկերներ, կարող եք սկսել նախանձել». Գենիչը՝ Մխիթարյանի հետ լուսանկարվելուց հետո

«Ինձ ասում էին, որ լավ ֆիզիկական տվյալներ չունեմ». Հենրիխ Մխիթարյանի ծավալուն հարցազրույցը

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ. Հայաստանի հավաքականը նահանջել է

Վարդան Մինասյան. «Յուրա Մովսիսյանն իր ազգանունի համար չի հրավիրվում Հայաստանի հավաքական»

Վարդան Մինասյան. «Ես գոհ եմ նրանից, թե ինչպես է Հենրիխ Մխիթարյանը կատարում ավագի պարտականությունները»