fbpx

«Բանանցը» վերացրեց 2 տարվա «թուղթ ու գիրը» և Այվազովի «չարաբաստիկ» 4 րոպեն

ԲԽ-ի 23-րդ տուրը՝ 10 փաստով

Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում թեև ընդհատվեց «Շիրակի» հաղթարշավը, սակայն շնորհիվ «Ալաշկերտի» նկատմամբ «Բանանցի» տոնած վստահ հաղթանակի, գյումրեցիները միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Առաջատար քառյակում գտնվող թիմերի միջև ընդամենը մեկական միավորի տարբերություն է հաստատվել, ինչն ավելի է սրել պայքարը չեմպիոնական մրցավազքում:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին մեկ հաղթանակ, 2 խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 69 հանդիպումներից 32-ում հաղթել են դաշտի տերերը, 18-ում՝ հյուրերը, 19 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Ինչպես նախորդ 2 տուրերում, այս անգամ էլ 3 հանդիպումներում խփվեց 7 գոլ: Առաջնությունում կայացած 69 հանդիպումներում 170 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,46 գոլ:

2. «Գանձասար-Կապանին» թեև հաջողվեց ընդհատել «Շիրակի» 5 անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը, սակայն այս անգամ էլ չկարողացավ պարտության մատնել մրցակցին: Ընթացիկ առաջնությունում մրցակիցների մրցավեճում 3-րդ ոչ-ոքին գրանցվեց, մյուս երկու հանդիպումներում առավելության են հասել շիրակցիները:

ՀՀ առաջնություններում արդեն 6 խաղ է, ինչ «Գանձասար-Կապանին» չի հաջողվում հաղթել «Շիրակին»՝  կրելով 2 պարտություն, 4-ն ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գյումրեցիների նկատմամբ կապանցիները տոնել են գրեթե մեկ տարի առաջ՝ 2017թ. ապրիլի 29-ին՝ 3-2:

3. Երկամյա ընդմիջումից հետո «Բանանցին» վերջապես հաջողվեց հաղթել «Ալաշկերտին», այն էլ խոշոր հաշվով: Վերջին հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ «Բանանցը» տոնել էր 2016թ. մարտի 12-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 2-0 հաշվով: Իսկ մրցակիցների միջև կայացած առաջնության հաջորդ 11 հանդիպումներից 8-ում «Բանանցը»  պարտվել էր և միայն 3 խաղում էր կարողացել մեկական միավոր վաստակել:

Ընթացիկ առաջնությունում «Բանանցը» խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը տոնեց ու կրկին 3-0 հաշվով: Մինչ այդ «Բանանցի»  ֆուտբոլիստները նման հաշվով երկու անգամ հաղթել էին «Շիրակին»:

4. «Ալաշկերտը» շատ անհաջող է հանդես գալիս առաջնության գարնանային հատվածում՝ 8 հանդիպումներում կրելով 5-րդ պարտությունը, վաստակելով ընդամենը 7 միավոր: Ընթացիկ առաջնությունում չեմպիոնը խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց: Առաջինը գրանցվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 22-ին «Գանձասար-Կապանի» հետ կայացած 10-րդ տուրի խաղում՝ 0-3:

5. Լուբամբո Մուսոնդան դարձավ պաշտոնական մրցումներում «Գանձասար-Կապանի» ամենաարդյունավետ լեգեոնականը՝ խփելով թիմի կազմում իր 13-րդ գոլը: Նա գերազանցեց վրացի Գագա Թբիլաշվիլու ռեկորդային ցուցանիշը, ով գանձասարցիների կազմում 12 գոլի հեղինակ էր դարձել: Ընդ որում Թբիլաշվիլին բոլոր գոլերն էլ խփել է առաջնության հանդիպումներում, իսկ Մուսոնդան գոլերից երկուսն իր օգտին է գրանցել ՀՀ գավաթի մրցաշարում:

Ընթացիկ առաջնությունում Մուսոնդան 6-րդ գնդակը խփեց: Դա թիմում 3-րդ ցուցանիշն է Ալեքս Ջունիոր Քրիստիանից (8 գոլ) և Գեղամ Հարությունյանից (7) հետո:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլը բոլորի համար է. Դավիթն առաջին անգամ մեկնաբանեց ֆուտբոլային հանդիպում

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)

Բուգուհի․ «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ է, քան «Շիրակը», ես ճիշտ տեղում եմ հայտնվել»

Արամ Ոսկանյան․ «Ձախողում կլինի, եթե չդառնանք Հայաստանի չեմպիոն» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մենք վաղը մոռանալու ենք այս հաղթանակի մասին ու պատրաստվելու հաջորդ խաղին» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Յուրի Նագայցևը՝ հավաքականի թեկնածուների մարզավիճակի, Ալիկ Առաքելյանին ավելի ուժեղ ակումբ բաց թողնելու պատրաստակամության և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Ֆուտբոլիստների վարպետությունը պետք է բարձրացնենք, իսկ հոգեբանական խնդիրը կլուծվի 1-2 հաջող խաղից հետո» (տեսանյութ)

«Փյունիկը» սրում է չեմպիոնական պայքարը․ երևանյան թիմը ծանր հաղթանակ տոնեց «Արցախի» նկատմամբ (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Մարզային դերբին, իհարկե, տխուր էր, քանի որ տեղի էր ունենում Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը