fbpx

«Բանանցը» վերացրեց 2 տարվա «թուղթ ու գիրը» և Այվազովի «չարաբաստիկ» 4 րոպեն

ԲԽ-ի 23-րդ տուրը՝ 10 փաստով

6. Օգնյեն Կրասիչը բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում՝ ընդգրկվելով «Բանանցում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց լեգեոնականների տասնյակում: Նա «Ալաշկերտի» դարպասը գրավեց 30 տարեկան 5 օրականում:

Իսկ ահա «Բանանցի» 32-ամյա դարպասապահ Արամ Հայրապետյանն առաջնության գարնանային հատվածում 4-րդ անգամ դարպասն անառիկ պահելով, տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով իր խաղընկերոջ՝ Ստեփան Ղազարյանի ցուցանիշը: Վերջինս անցյալ տարի այդ տարիքում «Բանանցի» դարպասապահներից առավել հաճախ՝ 3 անգամ դարպասն անառիկ էր պահել:

7. Անատոլի Այվազովին ընդամենը 4 րոպե չբավականացրեց դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբում» ընդգրկվելու համար: Լուբամբո Մուսոնդան 54-րդ րոպեին գրավեց Այվազովի պաշտպանած դարպասը՝ ընդհատելով 496 րոպե տևած նրա «չոր» խաղերի շարքը: Հետաքրքիր է, որ մինչ այդ վերջին գոլն Այվազովն առաջնությունում բաց էր թողել դարձյալ «Գանձասար-Կապանի» հետ կայացած խաղում: Մրցակիցների 18-րդ տուրի հանդիպման ժամանակ 7-րդ րոպեին գոլի հեղինակ էր դարձել Գևորգ Նռանյանը:

Այվազովի գրանցած արդյունքը ռեկորդային է ոչ միայն ընթացիկ առաջնության մասնակիցների մեջ, այլև երիտասարդ դարպասապահի կարիերայում: Մինչ այդ Այվազովն իր լավագույն արդյունքը ցույց էր տվել «Փյունիկում» 2014/15թթ. առաջնությունում՝  դարպասն անընդմեջ անառիկ պահելով 327 րոպե:

8. Արթուր Յուսպաշյանը բարձրագույն խմբում հոբելյանական՝ 250-րդ խաղն անցկացրեց: Այդ հանդիպումներից 214-ը նա անցկացրել է «Փյունիկում», որտեղ սկսել է ֆուտբոլային կարիերան: Յուսպաշյանն ընթացիկ առաջնությունում 250 խաղի սահմանագիծը հատած 5-րդ ֆուտբոլիստն է: Մինչ այդ նման հոբելյան էին նշել Արարատ Առաքելյանը, Արա Խաչատրյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Արամ Բարեղամյանը:

ՀՀ առաջնություններում ընդհանուր առմամբ 43 ֆուտբոլիստի է հաջողվել հատել 250 խաղի սահմանագիծը:

9. Գանձասարցի Դմիտրի Յաշինն ընթացիկ առաջնությունում ինքնագոլի հեղինակ դարձած 2-րդ ֆուտբոլիստն է: Առաջին ինքնագոլը գրանցվել էր անցյալ տարվա նոյեմբերի 29-ին կայացած «Փյունիկ»«Արարատ» մրցախաղում: Սեփական դարպասը գրավել էր արարատցի Ռևիկ Եղիազարյանը:

Հետաքրքիր է, որ նախորդ առաջնությունում «Ալաշկերտի» հետ առաջնության հանդիպումներում «Գանձասար-Կապանի» 3 ֆուտբոլիստներ՝ Արա Խաչատրյանը, Գրիգոր Մելիքսեթյանն ու Վբեյմար Անգուլոն գրավել էին սեփական դարպասը:

10. Փյունիկցի Մարատ Բուրաևը բացեց գոլերի հաշիվը բարձրագույն խմբում: Նա ընդգրկվեց «Փյունիկում» գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում: Բուրաևն «Արարատի»  դարպասը գրավեց 22 տարեկան 175 օրականում:

Աշոտ  Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Հայկական 8 ակումբ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

Աբրահամ Խաշմանյան․ «Կիսաեզրափակիչում հայտնված թիմերից ում հետ էլ խաղայինք եզրափակիչում, շանսերը 50-50 էին լինելու» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Ցավալի է, երբ 2 անգամ ոչ-ոքի ես խաղում և դուրս մնում պայքարից» (տեսանյութ)

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ և դուրս եկավ եզրափակիչ

Բանանց մարզադաշտի վերաբացումը կուղեկցվի համերգով և այլ անակնկալներով

Պաշտոնական. ՀՖՖ-ն պատժամիջոցներ կկիրառի «Բանանցի» նկատմամբ

Արթուր Պետրոսյան․ «Մեր ակումբի սեփականատերը գիտեր այս ամենի մասին, բայց ինձ ոչինչ չէր ասել»

«Բանանցը» տեխնիկական պարտություն կրեց, և «Լոռին» դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա». ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 28-րդ տուրը

Հայաստանի գավաթի եզրափակիչը կկայանա «Բանանց» մարզադաշտում

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից

Գևորգ Նռանյան․ «Շատ անսովոր էր դարպասապահի դիրքում, բայց ամեն ինչ անում էի թիմին փրկելու համար» (տեսանյութ)