fbpx

Գավաթի խաղարկություն. «Ալաշկերտ» – «Բանանց». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ»  – «ԲԱՆԱՆՑ»

5 խաղ, +2=2-1, 3-2

17 ապրիլիժ.16:00,  Երևան,  «Նաիրի»  մարզադաշտ

2012/13թթ. խաղարկություն,  1/8 եզրափակիչ

14.11.2012  «Բանանց» – «Ալաշկերտ»՝  0-0
28.11.2012  «Ալաշկերտ» – «Բանանց»՝  0-0, 5-4՝  11մ

2015/16թթ. խաղարկություն, կիսաեզրափակիչ

15.03.2016  «Բանանց» – «Ալաշկերտ»՝  0-1 (0-1)
Հեբեր Արաուխո 45՛

12.04.2016  «Ալաշկերտ» – «Բանանց»՝  1-2 (0-1)
Անդրանիկ Ոսկանյան 90+4՛ – Զավեն Բադոյան 14՛, Լաերսիո Գոմես Կոստա 75՛

2017/18թթ. խաղարկություն, կիսաեզրափակիչ

08.03.2018  «Բանանց» – «Ալաշկերտ»՝  0-1 (0-0)
Արտակ Դաշյան 59՛

Ընդամենը 3 օր առաջ մրցակիցներն իրենց հարաբերությունները պարզեցին առաջնության 23-րդ տուրի մրցախաղում, որում «Բանանցը» բոլոր առումներով գերազանցեց չեմպիոնին՝  3-0 խոշոր հաշվով հաղթանակ տոնելով: Այդ հաջողությունը «Բանանցի» համար ինչ-որ չափով կարելի է պատմական համարել, քանի որ երկու տարի շարունակ, 11 խաղ անընդմեջ չէր հաջողվում հաղթել «Ալաշկերտին»: Եվ ահա «սառույցը կոտրվեց»:

Անշուշտ, «Բանանցն» այժմ էլ կփորձի չեմպիոնի նկատմամբ հաջողության հասնել նաև գավաթի մրցաշարում ու եզրափակչի ուղեգիր նվաճել: Կիսաեզրափակչի առաջին հանդիպումը «Բանանցի» համար անհաջող էր: Արամ Ոսկանյանի սաները սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեցին մրցակցին: Եվ այժմ «Բանանցը» պետք է փորձի մրցակցի հարկի տակ ռևանշի հասնել «Ալաշկերտի» նկատմամբ:

«Բանանցը» վերացրեց 2 տարվա «թուղթ ու գիրը» և Այվազովի «չարաբաստիկ» 4 րոպեն. ԲԽ-ի 23-րդ տուրը՝ 10 փաստով

Եթե ՀՀ առաջնություններում մինչ օրս «Բանանցին» չի հաջողվել մրցակցի հարկի տակ հաղթել «Ալաշկերտին», ապա գավաթի մրցաշարում թիմը նման հաջող փորձ արդեն ունի: Երկու տարի առաջ «Բանանցը», գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջելով «Ալաշկերտին», հյուրընկալվելիս կարողացել էր ռևանշի հասնել ու եզրափակչի ուղեգիր նվաճել:

Ի դեպ, 2016թ. «Բանանցն» իր կենսագրության մեջ առայժմ վերջին՝ 3-րդ անգամ նվաճեց ՀՀ գավաթը՝  իսպանացի Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ «Միկայի» հետ վճռորոշ խաղում հաղթելով Լաերսիո Գոմես Կոստայի և Ացամազ Բուրաևի խփած գոլերի շնորհիվ:

Իսկ մինչ այդ «Բանանցը»  գավաթակիր էր դարձել 1992թ. Վարուժան Սուքիասյանի և 2007թ.՝ Յան Պոշտուլկայի գլխավորությամբ:

Չնայած «Ալաշկերտի» ֆուտբոլային կարճ կենսագրությանը, գավաթի մրցաշարերում երկրի չեմպիոնն արդեն 3-րդ անգամ է մրցելու Հայաստանի առաջին գավաթակիր «Բանանցի» հետ:

Մրցակիցների գավաթային առաջին դիմակայությունը կայացել է 2012թ.: Այն ժամանակ նորաստեղծ «Ալաշկերտը» հանդես էր գալիս առաջին խմբում: Սակայն դա չխանգարեց առաջին խմբի նորեկին Ալբերտ Սարգսյանի գլխավորությամբ գավաթային երկու հանդիպումներում էլ լուրջ դիմադրություն ցույց տալ փորձառու «Բանանցին» և հետխաղյա 11մ հարվածների ավելի հաջող իրացման շնորհիվ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել:

Այդ փուլում էլ ալաշկերտցիներն իրենց վատ չդրսևորեցին՝ երկու խաղերի ընդհանուր արդյունքով նվազագույն հաշվով զիջելով «Գանձասարին» (0-0, 0-1):

«Ալաշկերտին» առայժմ ոչ մի կերպ չի հաջողվել եզրափակչի ուղեգիր նվաճել: Ալաշկերտցիները 3-րդ անգամ են հանդես գալիս գավաթի կիսաեզրափակչում: Նախորդ երկու դեպքում էլ եզրափակչի ուղեգիրը նրանք զիջել են մրցակիցներին: Մինչև 2016թ. «Բանանցին» կիսաեզրափակչում զիջելը, «Ալաշկերտը» գավաթի 2014/15թթ. խաղարկությունում պարտվել էր նաև «Փյունիկին» (1-3, 1-0):

Գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում «Ալաշկերտին» բաժին էր հասել առաջին խմբում հանդես եկող նորաստեղծ «Արցախը», որն ի զորու չէր լրջորեն դիմադրելու չեմպիոնին: Արդեն առաջին խաղում ալաշկերտցիները գործնականում վճռեցին մրցակցության ելքը՝ հյուրընկալվելիս հաղթելով 3-1 հաշվով:

Իսկ պատասխան խաղում «Ալաշկերտը» պարզապես ջախջախեց մրցակցին՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով «Արցախի» դարպասը: Դա գավաթի մրցաշարերում «Ալաշկերտի» տոնած ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Մինչ այդ ամենախոշոր հաշիվը գրանցվել էր 2015/16թթ. խաղարկության քառորդ եզրափակչում, որում «Ալաշկերտն» «Արարատին» հաղթել էր 4-0 հաշվով:

«Արցախի» հետ հանդիպումներում ալաշկերտցիներից արդյունավետ խաղով հատկապես աչքի ընկավ Արթուր Եդիգարյանը, ով խփած 4 գնդակով ներկայումս գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն է: Ընդ որում պատասխան խաղում նա դարձել էր հեթ-տրիքի հեղինակ:

«Բանանցին» կիսաեզրափակչի ուղեգիրը տրվեց անհամեմատ դժվարին պայքարում: Հյուրընկալվելիս «Փյունիկի» հետ հանդիպումն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, «Բանանցը»  պատասխան հանդիպումը շահեց 4-2 հաշվով: Այդ հաղթանակում մեծ էր Նենադ Ինյացի ներդրումը, ով դուբլի հեղինակ դարձավ:

«Բանանցը» 17-րդ անգամ է հանդես գալիս գավաթի կիսաեզրափակիչ փուլում: 8 անգամ «Բանանցի» ֆուտբոլիստներին հաջողվել է հաղթահարել կիսաեզրափակչի արգելքն ու եզրափակչի ուղեգիր նվաճել:

Ընթացիկ առաջնությունում մրցակիցների մրցավեճում հավասարակշռություն է: Թիմերից յուրաքանչյուրը մեկական հաղթանակ է տոնել, 3 խաղ ավարտվել է ոչ-ոքի, միևնույն՝ 2-2 հաշվով:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արամ Հայրապետյան․ «Զարմացած էի, երբ 30 տարեկանում առաջին անգամ հրավիրվեցի հավաքական» (տեսանյութ)

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)

Բուգուհի․ «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ է, քան «Շիրակը», ես ճիշտ տեղում եմ հայտնվել»

Արամ Ոսկանյան․ «Ձախողում կլինի, եթե չդառնանք Հայաստանի չեմպիոն» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մենք վաղը մոռանալու ենք այս հաղթանակի մասին ու պատրաստվելու հաջորդ խաղին» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Վարդան Պողոսյանը Մխիթարյանի համար տեղ գտավ իր խորհրդանշական հավաքականում (տեսանյութ)

Հայկական Կլասիկո, որը կազդի չեմպիոնական պայքարի վրա․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 23-րդ տուրին ընդառաջ

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

«Շիրակը» մոտ 7 ամսվա դադարից հետո գոլ բաց թողեց Գյումրիում, իսկ Անտոն Կոբյալկոն անկասելի է

Իլշատ Ֆայզուլին․ «Արամ Հայրապետյանն ապաքինվում է, ուստի «գլխացավանք» է լինելու դարպասապահի ընտրությունը» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան․ «Խաչատուրով-Իշխանյան զույգը պաշտպանության կենտրոնում ժամանակի ընթացքում ավելի լավ կխաղա» (տեսանյութ)