Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալեքսանդր Կարապետյան. «Ես արժանի եմ Հայաստանի հավաքականում 2-րդ հնարավորությունը ստանալուն»

PpiIhjE3ZTA - Ալեքսանդր Կարապետյան. «Ես արժանի եմ Հայաստանի հավաքականում 2-րդ հնարավորությունը ստանալուն»

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խմբի «Պրոգրես Նիդերկորն» ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հանդիսանում է առաջնության լավագույն ռմբարկուն՝ անցկացրած 18 խաղում դառնալով 21 գոլի հեղինակ:

30-ամյա ֆուտբոլիստը վերջին տարիներին բարձր արդյունավետությամբ հանդես է գալիս Լյուքսեմբուրգի առաջնությունում: Նա այս մրցաշրջանի մեկնարկից առաջ է «Պրոգրես Նիդերկորնին» միացել «Վիկտորիա Ռոսպորտից», որտեղ 2016/17թթ. մրցաշրջանում դարձել էր 19 գոլի հեղինակ: Նա այդ երկիր տեղափոխվելուց առաջ մի քանի մրցաշրջան է անցկացրել Գերմանիայի ցածր դիվիզիոններում:

Նշենք, որ «Պրոգրեսը» Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության որակավորման 1-ին փուլում պայքարից դուրս էր թողել Շոտլանդիայի ուժեղագույն թիմերից մեկին՝ «Գլազգո Ռեյնջերսին»: Թիմը որակավորման 2-րդ փուլում չէր կարողացել հաղթահարել Կիպրոսի «ԱԵԼ Լիմասոլի» արգելքը:

Կարապետյանը վերջին տարիներին անհասկանալի պատճառներով չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական, որտեղ իր ակտիվում 2 խաղ է գրանցված: Նա 2014թ. 8 րոպե է անցկացրել խաղադաշտում Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղում, ապա 85-րդ րոպեին փոխարինման մտել Սերբիայի ընտրանու հետ «Եվրո-2016»-ի ընտրական մրցավեճում:

Կարապետյանը VivaroNews.am-ին տված հարցազրույցում խոսել է Լյուքսեմբուրգում իր կարիերայի, Հայաստանի հավաքականի և հետաքրքրաշարժ այլ թեմաների մասին:

Երկար տարիներ է՝ հանդես եք գալիս Լյուքսեմբուրգի առաջնությունում: Ինչպիսի՞ նկարագիր կտաք այդ մրցաշարին:

-Կարծում եմ՝ առաջնությունը տարեցտարի ավելի ու ավելի ուժեղ է դառնում: Այստեղ 5 տարի առաջ բարձրակարգ ընդամենը 2 թիմ կար, իսկ այժմ դրանք շատ են, որոնք ունեն մեծ թվով լեգեոներներ: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին տեղի թիմերից մեկը դուրս կգա եվրագավաթների խմբային փուլ:

loyDc7gGk40 - Ալեքսանդր Կարապետյան. «Ես արժանի եմ Հայաստանի հավաքականում 2-րդ հնարավորությունը ստանալուն»

«Պրոգրես Նիդերկորնը» Ձեր 4-րդ ակումբն է Լյուքսեմբուրգում: Նրա մակարդակը շա՞տ է տարբերվում այն թիմերից, որտեղ ավելի վաղ հանդես եք եկել:

-Ներկայիս թիմի և «Դյուդելանժի» միջև մեծ տարբերություն չկա: 2-ն էլ պրոֆեսիոնալ ակումբներ են, և խաղացողների ավելի քան 70%-ը զբաղվում է միայն ֆուտբոլ խաղալով: Նախկին ակումբս՝ «Վիկտորիա Ռոսպորտն» ընդամենը կարճ կանգառ էր ինձ համար, որից հետո ցանկանում էի տեղափոխվել այլ երկիր, բայց դա տեղի չունեցավ: Պատճառը պայմաններն էին, որոնք չբավարարեցին:

Էդգար Բաբայան. «Եթե մի օր կրեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, դա մեծ օր կլինի ինձ և ընտանիքիս համար»

«Ես Լյուքսեմբուրգում 5 ընկերություն եմ ղեկավարում»

Ձեր թիմը պայքարում է չեմպիոնական կոչման համար: Ինչպե՞ս եք գնահատում այդ շանսերը, և մի՞թե սա չի բխում նաև Ձեր անձնական ձգտումներից, քանի որ առայժմ երբեք չեք դարձել Լյուքսեմբուրգի չեմպիոն:

-«Պրոգրես Նիդերկորնի» համար չեմպիոն դառնալը չի եղել և հիմա էլ չի համարվում առաջնային նպատակ: Առաջադրանքն ի սկզբանե եղել է եվրագավաթների ուղեգիր ձեռք բերելը՝ զբաղեցնելով 1-3-րդ տեղերը: Իհարկե, բոլորն էլ ցանկանում են լինել առաջինը: Ի դեպ, ես ոչ պաշտոնապես մեկ անգամ դարձել եմ չեմպիոն: Ես խաղացի միայն մրցաշրջանի կեսը, իսկ մնացած մասն անցկացրի այլ ակումբում, քանի որ ինձ ժամանակ էր հարկավոր վերադարձնելու նախկին մարզավիճակս ծանր վնասվածքից հետո:

Ալեքսանդր Կարապետյաննննննն - Ալեքսանդր Կարապետյան. «Ես արժանի եմ Հայաստանի հավաքականում 2-րդ հնարավորությունը ստանալուն»

Շարունակում եք գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը: Այդ մրցապայքարում հաղթող ճանաչվելու նպատակ դրե՞լ եք Ձեր առջև:

-Այս մրցաշրջանը լավ է դասավորվում թե՛ ինձ, թե՛ թիմիս համար: Մենք Եվրոպա լիգայում պայքարից դուրս ենք թողել «Գլազգո Ռեյնջերսին», իսկ ես այժմ լավագույն ռմբարկուն եմ: Կարծում եմ՝ ավելի շատ գոլեր խփած կլինեի, եթե «հիմար» կարմիր քարտի պատճառով 3 խաղ բաց չթողնեի: Ցանկանում եմ դառնալ լավագույն ռմբարկու:

Այս տարիների ընթացքում երբևէ առաջարկ չե՞ք ունեցել այլ երկրներից: Եթե ունեցել եք, ապա ինչո՞ւ եք որոշել մնալ Լյուքսեմբուրգում:

-Ես շատ առաջարկներ եմ ունեցել տեղափոխվելու այլ մեծ ակումբներ: Բայց իմ վրա նաև մեծ պատասխանատվություն կա, քանի որ Լյուքսեմբուրգում 5 ընկերություն ունեմ, որոնք պետք է ղեկավարեմ… Սակայն, կարծում եմ, այս տարի ես կփորձեմ տեղափոխվել Շանհայ կամ Դուբայ: Լավ առաջարկներ ունեմ:

Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

«Դիտում եմ Հայաստանի հավաքականի բոլոր հանդիպումները»

Անդրադառնանք ազգային հավաքականին: Այնտեղ ընդամենը 2 խաղ եք անցկացրել և վերջին շրջանում հրավեր չեք ստանում: Կարոտո՞ւմ եք ազգային հավաքականը:

-Ես ամեն օր մտածում եմ հավաքականում անցկացրած օրերի մասին: Կարոտում եմ հավաքականը: Ցանկանում եմ բոլորին ցուցադրել իմ որակները:

DcX7d2iZosg - Ալեքսանդր Կարապետյան. «Ես արժանի եմ Հայաստանի հավաքականում 2-րդ հնարավորությունը ստանալուն»

Ի՞նչ հիշողություններ են մնացել Սերբիայի և Ֆրանսիայի հավաքականների հետ հանդիպումներից:

-Սերբիայի և Ֆրանսիայի հավաքականների դեմ խաղալն անհավատալի զգացում էր: Բայց տխուր եմ, քանի որ հանդես եմ եկել ընդամենը 5-6 րոպե: Շատ բարդ է այդ կարճ ժամանակահատվածում ինչ-որ բան ցուցադրել: Ցանկանում եմ բացեիբաց հայտարարել, որ չի կարելի համեմատել այն ժամանակվա Կարապետյանին այժմյան Կարապետյանի հետ: Ես փոխել եմ խաղս և ավելի մեծ վստահություն եմ ձեռք բերել: Այժմ դուք տեսնում եք երբևէ ամենաուժեղ Կարապետյանին:

Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ առաջին անգամ կրեցիք Հայաստանի հավաքականի մարզաշապիկը:

-Հաճույք էր կրել իմ հայրական կողմի հայրենիքի ազգային հավաքականի մարզաշապիկը:

Դավիթ Արշակյան. «Վերագործարկում եմ կարիերաս Եվրոպայում, իսկ հավաքականն իմ նպատակն է, որին կհասնեմ»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից վերջին շրջանում կապ հաստատե՞լ են Ձեզ հետ՝ կապված հավանական հրավերի հետ:

-ՀՖՖ-ն ինձ հետ վերջին շրջանում կապ չի հաստատել: Ամեն րոպե զանգի եմ սպասում Հայաստանից: Սպասում էի՝ դա տեղի կունենա «Գլազգո Ռեյնջերսի» դեմ խաղերից հետո, բայց զանգ այդպես էլ չստացա:

ayMaELQHnE4 - Ալեքսանդր Կարապետյան. «Ես արժանի եմ Հայաստանի հավաքականում 2-րդ հնարավորությունը ստանալուն»

Հետևո՞ւմ եք հավաքականի ելույթներին:

-Այո՛, իհարկե, ես դիտում եմ բոլոր հանդիպումները: Դիտելիս նաև տխրություն եմ զգում, քանի որ չեմ կարողանում օգնել հայրենիքիս ազգային հավաքականին:

«Ֆուտբոլային կուռքս եղել է Ռոնալդոն»

Մեր հավաքականը խնդիրներ ունի հատկապես հարձակման գծում: Հայաստանում երկրպագուներից և մասնագետներից շատերը կարծում են, որ Դուք արժանի եք ընտրանու կազմում ստանալու ևս մեկ հնարավորություն…

-Շնորհակալ եմ հայ երկրպագուներին, որ դեռ մտածում են իմ մասին և հիշում ինձ: Նույնիսկ այստեղ՝ Լյուքսեմբուրգում, բոլորը զանգի են սպասում Հայաստանից: Հուսով եմ՝ այս տարի վերջապես շանս կստանամ: Կարծում եմ՝ արժանի եմ հավաքականում 2-րդ հնարավորությունը ստանալուն մի քանի լավ մրցաշրջան անցկացնելուց հետո: «Ռոսպորտում» նախորդ տարի 19 գոլ խփեցի և ճանաչվեցի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս տարի էլ լավագույն ռմբարկուն եմ և հավակնում եմ լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Կարծում եմ՝ ամենամեծ խնդիրն այն է, որ ՀՖՖ-ում մտածում են՝ Լյուքսեմբուրգի առաջնությունը թույլ է: Բայց դա այդպես չէ: Ուշադրություն դարձրեք վերջին տարիների արդյունքներին: «Ֆոլան», «Դյուդելանժը», «Դիֆերդանժը» և «Պրոգրես Նիդերկորնը» լուրջ հաջողությունների են հասել Եվրոպայում: Մենք կատարյալ օրինակ ենք:

S5ygZb 2BMk - Ալեքսանդր Կարապետյան. «Ես արժանի եմ Հայաստանի հավաքականում 2-րդ հնարավորությունը ստանալուն»

ՀՖՖ-ն պետք է գոնե մեկ պատճառ ներկայացնի ինձ և երկրպագուներին, թե ինչու հրավեր չեմ ստանում: Նախորդ ամիս մասնակցել եմ հեռուստատեսային մի քանի շոուների Լյուքսեմբուրգում և Գերմանիայում: Եվ այնտեղ էլ բոլորն ինձ միևնույն հարցն էին ուղղում՝ ինչո՞ւ Հայաստանից հրավեր չեմ ստանում…

Իսկ որքա՞ն երկար եք պատրաստվում շարունակել ելույթները «Պրոգրես Նիդերկորնում»:

-Այս պահին չեմ մտածում թիմս փոխելու մասին: Ներկայումս իմ լավագույն մարզավիճակում եմ և չեմ ցանկանում բավարարվել այսքանով:

Ո՞վ է եղել Ձեր ֆուտբոլային կուռքը փոքր հասակում:

-«Էլ Ֆենոմենո» Ռոնալդոն:

Ո՞վ է աշխարհի լավագույն հարձակվողն այս պահի դրությամբ:

-Կրկին Ռոնալդոն, բայց Կրիշտիանու…

Արման Աբելյան


Գևորգ Ղազարյանը կարող է Ղազախստան վերադառնալ

Բարսեղյանը հավաքականի առաջին ֆուտբոլիստը չէ, ով եվրոգավաթում խաղացել է հայկական ակումբի դեմ

Խելահեղ մարզավիճակում գտնվող Մարկոս Պիզելին նոր նվաճման է հասել

Մինչ տարված ենք Մունդիալով, Մարկոս Պիզելին փայլում է Ղազախստանում. դուբլ (տեսանյութ)

ՈւԵՖԱ-ն չի երաշխավորում Ալեքսանդր Կարապետյանի անվտանգությունը Ադրբեջանում

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա Կլոդ Մակելելեի գլխավորությամբ

Գևորգ Ղազարյանը չի շարունակելու ելույթները «Մարիտիմուի» կազմում

Հենրիխ Մխիթարյանի նոր անակնկալը երկրպագուներին

Էրիկ Վարդանյանն առայժմ փորձաշրջան է անցնելու «Լեգանեսում»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվում է Իսպանիայի Լա Լիգա (լուսանկար)

«Փյունիկը» գլխավորած 2-րդ արտասահմանցին, ով միաժամանակ չի մարզի Հայաստանի հավաքականը

«Հայ ընկերներ, կարող եք սկսել նախանձել». Գենիչը՝ Մխիթարյանի հետ լուսանկարվելուց հետո

«Ինձ ասում էին, որ լավ ֆիզիկական տվյալներ չունեմ». Հենրիխ Մխիթարյանի ծավալուն հարցազրույցը

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ. Հայաստանի հավաքականը նահանջել է

Վարդան Մինասյան. «Յուրա Մովսիսյանն իր ազգանունի համար չի հրավիրվում Հայաստանի հավաքական»

Վարդան Մինասյան. «Ես գոհ եմ նրանից, թե ինչպես է Հենրիխ Մխիթարյանը կատարում ավագի պարտականությունները»