Գավաթի խաղարկություն. «Շիրակ» - «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ - VNews
Բաժիններ

Գավաթի խաղարկություն. «Շիրակ» – «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«ՇԻՐԱԿ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

5 խաղ, +2=3-0, 7-4

18 ապրիլիժ.16:00,  Գյումրի,  Քաղաքային  մարզադաշտ

2005թ.,  1/8 եզրափակիչ

14.03  «Գանձասար» – «Շիրակ»՝  2-2 (2-1)
Արմեն Կոստանդյան 37՛, Վիլեն Հարությունյան 40՛ – Երվանդ Հակոբյան 5՛,  Վարդան Բիչախչյան 48՛

19.03  «Շիրակ» – «Գանձասար»`  2-0 (1-0)
Արման Տոնոյան 24՛, Կարեն Խաչատրյան 54՛

2016/17թթ. խաղարկություն, կիսաեզրափակիչ

12.04.2017  «Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝  0-1 (0-1)
Ումարու Կաինա 45՛

26.04.2017 «Շիրակ» – «Գանձասար-Կապան»`  1-1 (0-1)
Վասպուրակ Մինասյան 66՛, ինքնագոլ – Լուբամբո Մուսոնդա 40՛, 11մ

2017/18թթ. խաղարկություն, կիսաեզրափակիչ

07.03.2018  «Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝  1-1 (1-1)
Արա Խաչատրյան 24՛ – Մուսա Փոլ Բակայոկո 42՛

Առաջնության 23-րդ տուրի հանդիպումից ընդամենը 4 օր անց «Շիրակն» ու «Գանձասար-Կապանը» կրկին մրցավեճի կբռնվեն՝ Գյումրիում անցկացնելով ՀՀ գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը:

Նշենք, որ մրցակիցների գավաթային առաջին խաղն էլ կայացել է Գյումրիում, որտեղ դաշտի տիրոջ կարգավիճակում կապանցիներն էին: Այդ խաղում գրանցված ոչ-ոքին խոստանում է թեժ մրցապայքար պատասխան մրցավեճում եզրափակչի ուղեգրի համար:

Ի դեպ, այդ խաղում գանձասարցիների ավագ Արա Խաչատրյանը ոչ միայն գրավեց «Շիրակի» դարպասը, այլև դարձավ կապանցիների կազմում գավաթի մրցաշարերում անցկացրած խաղերի քանակով (24) ռեկորդակիրը՝ գերազանցելով թիմի նախկին ավագ Արմեն Տատինցյանի ցուցանիշը, ով 2005թ. մասնակցել էր «Շիրակի» հետ կայացած գավաթային առաջին դիմակայությանը:

Չի բացառվում, որ կադրային որոշ խնդիրներ ունեցող «Շիրակը» գավաթային հանդիպմանը ներկայանա որոշակիորեն փոփոխված կազմով: Ինչպես մրցակիցների միջև կայացած առաջնության հանդիպումից հետո խոստովանել էր «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ներկայումս գյումրեցիների համար շատ ծանր է երկու ճակատով պայքարելը:  Ուստի նա չէր բացառել, որ գավաթային խաղում հավանաբար մի քանի ֆուտբոլիստների հանգստանալու հնարավորություն ընձեռի:

Ինչպես երևում է, «Շիրակն» իր ողջ ուշադրությունը բևեռել է չեմպիոնական մրցավազքում հաջողության հասնելու վրա: Իհարկե, դա բնավ էլ չի նշանակում, որ շիրակցիներն իրենց ողջ ուժերը չեն ներդնելու գավաթի եզրափակչի ուղեգիր նվաճելու համար:

Երկրորդ մրցաշրջանն անընդմեջ «Գանձասար-Կապանի» և «Շիրակի» գավաթային ճանապարհները հատվում են պատվավոր մրցանակի խաղարկության կիսաեզրափակչում: Իսկ մինչ այդ, որքան էլ որ զարմանալի է, ՀՀ գավաթի խաղարկություններում «Շիրակն» ու «Գանձասար-Կապանը» միայն մեկ անգամ էին մրցակիցներ եղել: Նրանց գավաթային առաջին դիմակայությունը կայացել է 2005թ. խաղարկության 1/8 եզրափակչում:

Այն ժամանակ ընդամենը մեկամյա կենսագրություն ունեցող նորաստեղծ «Գանձասարն» Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ հանդես էր գալիս ՀՀ առաջնության առաջին խմբում: Եվ հենց «Շիրակի» հետ խաղում էլ գանձասարցիները նշեցին նորամուտը Հայաստանի գավաթի խաղարկություններում:

Հետաքրքիր է, որ Կապանում կայացած մրցակիցների առաջին խաղում շիրակցիներին պարտությունից փրկել էր թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Այդ հանդիպման մասնակիցներից ներկայումս ֆուտբոլային կարիերան շարունակում է միայն որոշ ընդմիջումից հետո կրկին «Շիրակ» վերադարձած Հրայր Մկոյանը, ով այն ժամանակ 19 տարեկան էր և նախորդ մրցաշրջանում էր նորամուտը նշել գյումրեցիների կազմում:

Արմավիրում կայացած պատասխան խաղում «Շիրակը» Ժորա Բարսեղյանի գլխավորությամբ 2 անպատասխան գնդակ խփեց ու քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց:

Գավաթի մրցաշարերում կապանցիներն առայժմ շատ անհաջող են խաղացել շիրակցիների դեմ՝ ոչ միայն զիջելով մինչ օրս կայացած գավաթային երկու դիմակայություններում էլ, այլև չկարողանալով գեթ մեկ հաղթանակ տոնել:

Գավաթի ընթացիկ խաղարկության առաջին փուլի հաղթահարումը գանձասարցիների համար ոչ մի խնդիր չառաջացրեց: Երկրի փոխչեմպիոնը երկու հանդիպումներում առաջին խմբի ներկայացուցիչ «Ավան Ակադեմիայի» դարպասը 7 անպատասխան գնդակ խփեց (3-0, 4-0): Այդ հանդիպումներում կապանցիներից առավել արդյունավետ գործեց Գևորգ Նռանյանը՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

Իսկ ահա գործող գավաթակիր «Շիրակն» ավելի դժվարին պայքարում կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց: Գյումրիում «Արարատի» հետ կայացած առաջին խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1: Պատասխան խաղում շիրակցիները Վարդան Բակալյանի և Մուսա Փոլ Բակայոկոյի խփած գոլերի շնորհիվ առավելության հասան արարատցիների նկատմամբ ու հաջորդ փուլ մտան:

Մուսա Փոլ Բակայոկոն գավաթի ընթացիկ խաղարկությունում շիրակցիների լավագույն ռմբարկուն է՝ 3 հանդիպումներում էլ դառնալով մեկական գոլի հեղինակ:

Հայաստանի գավաթի խաղարկությունների անփոփոխ մասնակից շիրակցիները 14-րդ անգամ են հանդես գալու կիսաեզրափակիչ փուլում: 7 անգամ նրանց հաջողվել է հաղթահարել այդ փուլի արգելքը և եզրափակչի ուղեգիր նվաճել: Ճիշտ է, միայն երկու անգամ է պատվավոր մրցանակն ուղևորվել Գյումրի, երկու դեպքում էլ՝ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ:

Գանձասարցիները 5 անգամ են հասել մինչև կիսաեզրափակիչ, ընդ որում վերջին 3 խաղարկություններում անընդմեջ: Սակայն առայժմ միայն մեկ անգամ է կապանցիներին հաջողվել եզրափակիչ մտնել: Դա 2013/14թթ. գավաթի խաղարկությունն էր, որում «Գանձասար-Կապանը» վճռորոշ խաղում 1-2 հաշվով զիջել է «Փյունիկին»:

Ընթացիկ առաջնությունում մրցակիցների մրցավեճում առայժմ նվազագույն առավելության է հասել «Շիրակը»՝ տոնելով մեկ հաղթանակ (1-0), 3 խաղ ավարտելով ոչ-ոքի (1-1, 2-2, 1-1):

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


#ArtsakhStrong. Արաս Օզբիլիսի մարզաշապիկը վաճառվեց աճուրդում

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Վիտինյո․ «Մարզչի հանձնարարությունները կատարելու դեպքում կունենանք չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները» (տեսանյութ)

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Վասպուրակ Մինասյան․ «Պետք է կայունություն մտցնենք խաղի մեջ» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Նռանյանի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Բոլորի թիմերի մոտ էլ դադարից հետո խաղի բարելավում է նկատվում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Խաղը սկսեցինք 5-4-1 մարտավարությամբ, հետո իրավիճակից ելնելով փոխեցինք և սրություն մտցրեցինք առջևի գծում» (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Թերագնահատել էինք մրցակցին, գլխավոր մարզչի բացակայությունն էլ զգացնել տվեց» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ Օրվա 3 խաղերի բոլոր գոլերը (տեսանյութ)

4 խաղ՝ 4 տարբեր քաղաքներում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին ընդառաջ

Ալբերտ Սոլոմոնով. «Թիմը ընկել է խաղային ռիթմից» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Եթե գոլային իրավիճակները գոլի վերածեինք, ավելի հանգիստ կխաղայինք» (տեսանյութ)

Մեկ գոլը վճռորոշ եղավ «Գանձասար-Կապան» – «Լոռի» խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

#ArtsakhStrong. Արաս Օզբիլիսի մարզաշապիկի համար թեժ մրցակցություն է