Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Նեյմարը թքած ունի ՊՍԺ-ի վրա. նա «Բարսելոնայում» այդպես չէր վարվի»

45671 - «Նեյմարը թքած ունի ՊՍԺ-ի վրա. նա «Բարսելոնայում» այդպես չէր վարվի»

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 1998թ. աշխարհի և 2000թ. Եվրոպայի չեմպիոն Քրիստոֆ Դյուգարին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին:

Դյուգարիին դուր չի եկել այն հանգամանքը, որ բրազիլացին փարիզյան թիմի՝ Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը ձևակերպելու ժամանակ լուսանկար է հրապարակել սոցցանցերում՝ ցուցադրելով իր անտարբերությունն այդ իրադարձության նկատմամբ:

Նեյմարը ՊՍԺ-ի չեմպիոնության ժամանակ պոկեր էր խաղում (լուսանկար)

«Ինչպե՞ս Նեյմարը կարող էր այդ օրը չլինել իր թիմակիցների կողքին, և Բրազիլիայում ապաքինվելն արդարացում չէ: Նրան ՊՍԺ-ում տվել են առաջատարի դերը, և նա նույնիսկ չի բարեհաճում թիմակիցների հետ տոնե՞լ այդ տիտղոսը:

Ինչպե՞ս կարող ես նայել թիմակիցներիդ աչքերին, երբ քեզ նման կերպ ես պահում: Նա թքած ունի այդ ակումբի վրա: Նա այդպես չէր վարվի «Բարսելոնայում», այլ կվերադառնար թիմի մոտ առանց որևէ խնդրի:

Տանել չեմ կարողանում այնպիսի խաղացողների, ովքեր մտածում են միայն իրենց մասին, քանի որ սա թիմային մարզաձև է: Անհատները ոչինչ չեն կարողանա անել առանց թիմակիցների: Եվ մարդիկ դեռ կարծում են՝ ՊՍԺ-ն կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում ֆուտբոլիստի այսպիսի պահվածքի պայմաններում,- Դյուգարիի խոսքերը մեջբերում է Marca-ն:


Մբապեն պատմել է, թե որտեղ է շարունակելու կարիերան

Բուֆոնի նորամուտի խաղում ՊՍԺ-ն պարտվել է

ՊՍԺ-ն թույլ չի տա թիմի կիսապաշտպանին տեղափոխվել «Բարսելոնա»

«Ռեալի» պաշտոնական հայտարարությունը Նեյմարի վերաբերյալ

Ուիլ Սմիթ. «Նեյմարը սուպերդերասան է»

ՊՍԺ-ն գիտի, թե ինչպես կանխել Նեյմարի տրանսֆերը «Ռեալ»

ՊՍԺ-ի կիսապաշտպանը համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ

Marca. «Ռեալը» 4 ֆուտբոլիստի է դիտարկում Ռոնալդուի դիրքում

Ռոնալդոն ասել է, թե ինչու է Նեյմարը սիմուլյացիայի դիմում

Դոմինո էֆեկտ. Ի՞նչ նոր տրանսֆերների կարող է հանգեցնել Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս»

Բուֆոն. «Երջանիկ կլինեմ, եթե Ռոնալդուն տեղափոխվի «Յուվենտուս»»

Բուֆոն. «Չէի ասի, որ տարված եմ Չեմպիոնների լիգայով»

Ջանլուիջի Բուֆոնը առաջին մարզումն է անցկացրել ՊՍԺ-ի կազմում

ՊՍԺ-ն մտադիր է Նեյմարին պահել թիմում Կոուտինյոյի միջոցով

Ա Սերիան սկսում է «թեժանալ». Դի Մարիան կարող է տեղափոխվել Իտալիա

Sport. Նեյմարը խնդրել է հրաժարվել Կավանիից և ՊՍԺ-ում է ուզում տեսնել Լուիս Սուարեսին