Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

Գավաթային հանդիպումները՝ 10 փաստով

30726907 933000613545411 8228456507847475200 o - Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղերից հետո հայտնի դարձան եզրափակչի մասնակիցները: Մայիսի 16-ին կայանալիք վճռորոշ խաղում պատվավոր մրցանակը կվիճարկեն երկրի չեմպիոն «Ալաշկերտն» ու փոխչեմպիոն «Գանձասար-Կապանը»:

Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղերի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 12 հանդիպումներում դաշտի տերերը 4 հաղթանակ են տարել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 5 անգամ, 3 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

2 խաղում խփվեց նույնքան գոլ: Անցկացված 12 հանդիպումներում ընդհանուր առմամբ 32 գոլ է գրանցվել: Գավաթի մրցաշարի հանդիպումների միջին արդյունավետությունը բավական բարձր է՝ 2,66 գոլ մեկ խաղում:

30742012 934607406718065 6926511535128838144 o - Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

2. Հայաստանի գավաթի խաղարկությունների 27-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ եզրափակչում պատվավոր մրցանակը միմյանց հետ կվիճարկեն «Ալաշկերտն» ու «Գանձասար-Կապանը»: Ընդհանուր առմամբ գավաթի եզրափակիչ հանդիպումներում պատվավոր մրցանակը վիճարկել են 18 տարբեր զույգեր: Առավել հաճախ` 4 անգամ գավաթը վիճարկել են «Փյունիկն» ու «Բանանցը»:

3. Երրորդ անգամ հանդես գալով գավաթի կիսաեզրափակչում, «Ալաշկերտն» իր պատմության մեջ առաջին անգամ մտավ եզրափակիչ: «Բանանցի» հետ գավաթային 3-րդ դիմակայությունում ալաշկերտցիները ռևանշի հասան երկու տարի առաջ կիսաեզրափակչում կրած անհաջողության դիմաց (1-0, 1-2) և 2-րդ անգամ հաղթահարեցին մրցակցի արգելքը: Առաջին անգամ դա ալաշկերտցիներին հաջողվել էր գավաթի 2012/13թթ. խաղարկությունում (0-0, 0-0, 5-4՝ 11մ):

«Ալաշկերտը» գավաթի ընթացիկ խաղարկությունում 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է մրցաշարի մասնակից թիմերի մեջ: Չեմպիոնը նաև գավաթի ընթացիկ մրցաշարի ամենաարդյունավետ թիմն է՝ 3 խաղում խփելով 11 գնդակ: Ուստի պատահական չէ, որ մրցաշարի լավագույն ռմբարկուն ալաշկերտցի Արթուր Եդիգարյանն է, ում հաշվին 4 գոլ է գրանցված:

30709676 934572113388261 6297087243290935296 o - Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

4. Գավաթի մրցաշարերում «Գանձասար-Կապանին» վերջապես հաջողվեց ոչ միայն հաղթել «Շիրակին», այլև 3-րդ փորձից հաղթահարել շիրակցիների արգելքը: Մինչ այդ մրցակիցների միջև կայացած գավաթային 5 հանդիպումներից 2-ում հաղթել էին գյումրեցիները, 3-ում գրանցվել էր ոչ-ոքի: Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Գանձասար-Կապանն» առայժմ անպարտելի է՝ 4 հանդիպումներից շահելով 3-ը, մեկն ավարտելով ոչ-ոքի:

5-րդ անգամ հանդես գալով կիսաեզրափակչում, «Գանձասար-Կապանն» իր պատմության մեջ 2-րդ անգամ իրավունք ստացավ եզրափակչում վիճարկելու պատվավոր մրցանակը: 2013/14թթ. գավաթի խաղարկությունում պատվավոր մրցանակը նվաճելու «Գանձասար-Կապանի» առաջին փորձն անհաջող էր: Կապանցիները Սերգեյ Պուչկովի գլխավորությամբ վճռորոշ խաղում 1-2 հաշվով զիջել էին «Փյունիկին»:

1 2

Բարձրագույն խումբ. Ամառային բոլոր տրանսֆերները (թարմացվում է)

«Գանձասար-Կապանը» նույնպես կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

«Փյունիկը»՝ մակեդոնական թիմերի «ահ ու սարսափ»

«Արմավիրի» ևս մեկ ֆուտբոլիստ հանդես կգա «Բանանցում»

Հայտնի է «Ալաշկերտի» ժամանակացույցը Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում

«Գանձասար-Կապանը» եվրոգավաթում վերջին անգամ գոլ էր խփել ավելի քան 5 տարի առաջ

«Բանանցը» 2-րդ փորձից չկարողացավ անել այն, ինչ «Շիրակին» հաջողվել էր մեկ փորձից

«Բանանցն» ու «Լոռին» իրենց աջակցությունն են հայտնել Արթուր Վանեցյանին

«Ալաշկերտի» և «Փյունիկի» մրցակիցները Եվրոպա լիգայում

«Սելթիկը» դարձավ առաջին թիմը, որ գերազանցեց «Ալաշկերտին» եվրոգավաթի առաջին փուլում

Գևորգ Նռանյան. «Երկրպագուների ուժն ու ոգևորությունը փոխանցվեց մեզ» (տեսանյութ)

Գրիգոր Մելիքսեթյան. «Այսօր բոլորը հերոսներ էին, ինչպես Խորվաթիան՝ եզրափակչում» (տեսանյութ)

Արթուր Յուսպաշյան. «Եթե խաղը տեղափոխեինք լրացուցիչ ժամանակ, հաստատ կհաղթեինք» (տեսանյութ)

Հաղթանակ հրաշալի խաղով, որը չպարգևեց Եվրոպա լիգայի հաջորդ փուլի ուղեգիր. 2-րդ խաղակես (ֆոտոշարք)

«Բանանցը» երկրորդ խաղում նույնպես պարտվում է և լքում պայքարը (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան. «Ապրեն տղաները, բայց մեզ պետք են նաև որակյալ ֆուտբոլիստներ»