Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ինչու է Վենգերը հենց այսօր հայտարարել իր սպասելի-անսպասելի որոշման մասին

775133929 SM 6794 7128FFA1DBEBCF34541AD6A5756A3AB0 - Ինչու է Վենգերը հենց այսօր հայտարարել իր սպասելի-անսպասելի որոշման մասին

Արսեն Վենգերի՝ «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին լուրի արդեն այսօր տարածումը որոշ չափով անակնկալ էր, թեև թիմի արդյունքներն ամենևին էլ գոհացուցիչ չեն:

Ինչպես հավաստիացնում է Goal.com-ը, ֆրանսիացի մասնագետն ինքնուրույն է կայացրել այդ որոշումը և մարզչական անձնակազմին ու ֆուտբոլիստներին այդ մասին հայտնել այսօր՝ ապրիլի 20-ին կայացած մարզումից առաջ: Վենգերին նույնիսկ մոտ կանգնած մարդիկ մինչ այսօր չեն իմացել մարզչի մտադրության մասին:

Վենգերը դա անելով մտադիր է միասնական և լավ մթնոլորտ ստեղծել թիմում «Արսենալի» համար այժմ ամենակարևորը համարվող Եվրոպա լիգայի մրցաշարի նախաշեմին, որի կիսաեզրափակչում «զինագործները» մրցելու են Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Միայն Եվրոպա լիգայի գավաթակիր դառնալը լոնդոնյան թիմին թույլ կտա ձեռք բերել ՉԼ գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր:

Նաև հաղորդվում է, որ Վենգերը մտադիր չէ հեռանալ ֆուտբոլից: Մասնագետն ունի մի շարք առաջարկներ տարբեր հավաքականներից և ակումբներից: Լեգենդար մասնագետը ցանկանում է նոր աշխատանք գտնել հնարավորինս վաղ այն բանից հետո, երբ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Արսենալից»:

Արսեն Վենգերը նոր մրցաշրջանից կաշխատի եվրոպական հայտնի ակումբներից մեկում


Համացանցում են հայտնվել «Արսենալի» պահեստային հավանական մարզաշապիկները (լուսանկարներ)

Հայտնի է դարձել, թե ինչու է «Արսենալը» ընտրել Էմերիին, այլ ոչ թե Արտետային

Շտապելը լավ բան չէ. «Արսենալի» խաղաշապիկի շնորհանդեսի ժամանակ զավեշտալի դեպք է գրանցվել (լուսանկար)

Հենրիխ Մխիթարյան. «Հուսով ենք, որ Էմերին մարտավարական նոր մտքեր կբերի և ոգի կհաղորդի «Արսենալին»

Գվարդիոլան ողջունել է «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզչին

Ունայ Էմերի. «Ճանաչում եմ «Արսենալի» բոլոր ֆուտբոլիստներին և ցանկանում եմ նրանցից յուրաքանչյուրի հետ առանձնազրույց ունենալ»

Անդրեյ Կանչելսկիս. «Էմերին հետընթաց է «Արսենալի» համար»

Ունայ Էմերիի առաջին օրը «Արսենալում» (տեսանյութ)

Ունայի Էմերիի առաջին մեկնաբանությունը, որպես «Արսենալի» գլխավոր մարզիչ

«Արսենալը» նույնպես պաշտոնապես հայտարարեց նոր գլխավոր մարզչի անունը

Մխիթարյան. «Մայրիկիս կամ տատիկիս խնդրում էի արթնացնել ինձ ֆուտբոլ դիտելու համար» (տեսանյութ)

Արսեն Վենգեր. «Ես մերժել եմ Մադրիդի «Ռեալի» առաջարկը 2 կամ 3 անգամ»

«Արսենալը» պաշտոնապես ցուցադրեց ակումբի նոր տնային մարզաշապիկը (տեսանյութ, լուսանկարներ)

Էմերին այս շաբաթվա ընթացքում կգլխավորի «Արսենալը»

«Տանը մնացածները». Իսպանացի ֆուտբոլիստներ, ովքեր չեն մեկնի Ռուսաստան

«Ծառայողական սիրավեպն ավարտվում է». Անգլիան մերժում է Աբրամովիչին