Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Շիրակ» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

28827792 1927772657256344 8372805798552549004 o - «Շիրակ» - «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«ՇԻՐԱԿ»  – «ԱՐԱՐԱՏ»  80 խաղ,  +36=23-21, 114-86    

21 ապրիլի, ժ.17:00, Գյումրի,  Քաղաքային  մարզադաշտ

1-ին շրջան.  26.08.2017  «Շիրակ» – «Արարատ»՝  2-1 (1-0)
Սոլոմոն Իմե Ուդո 45՛, Ալեքսանդր Իլիչ 87՛- Ռևիկ Եղիազարյան 51՛

2-րդ շրջան. 13.10.2017 «Արարատ» -«Շիրակ»`  2-2 (1-2)
Արամ Քոչարյան 44՛, Գարեգին Կիրակոսյան 79՛ – Իգոր Ստանոևիչ 35՛, 11մ, Արամ Մուրադյան 39՛

3-րդ շրջան.  25.11.2017  «Շիրակ» – «Արարատ»՝  0-1 (0-0)
Անդրանիկ Քոչարյան 90+1՛

4-րդ շրջան. 18.03.2018  «Արարատ» – «Շիրակ»`  0-2 (0-1)
Սոլոմոն Իմե Ուդո 47՛, 11մ, Վարդան Բակալյան 71՛

«Արարատի» հետ հանդիպմանը նախապատրաստվելու համար շիրակցիները շատ քիչ ժամանակ են ունեցել, քանի որ ի տարբերություն մրցակցի, ապրիլի 18-ին անցկացրել էին գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղը:

28701304 1927819100585033 8799269335169848763 o - «Շիրակ» - «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Գանձասարցիների հետ գավաթային մրցավեճն անհաջող դասավորվեց «Շիրակի» համար, որը վայր դրեց գավաթակրի իր լիազորությունները: Այժմ շիրակցիներն իրենց ողջ ուշադրությունը կարող են բևեռել առաջնության վրա և շարունակել պայքարը չեմպիոնի տիտղոսի համար:

Չեմպիոնական մրցավազքում ներկայումս չափազանց լարված իրավիճակ է և ոսկե մեդալների հավակնորդ թիմերի յուրաքանչյուր «սայթաքում» կարող է ճակատագրական լինել: Հաջողության կհասնի այն թիմը, որը կկարողանա մնացած մրցատարածությունն անցնել նվազագույն կորուստներով:

«Շիրակը» 38 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ընդամենը մեկ միավորով գերազանցելով «Ալաշկերտին»: Ուստի առաջատարի դիրքը պահպանելու համար այս խաղում գյումրեցիներին միմիայն հաղթանակ է անհրաժեշտ:

28947116 1927773223922954 4494371332291715692 o - «Շիրակ» - «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Արարատը» թեև առաջնությունում ոչնչի չի հավակնում և իր հաստատուն տեղն է զբաղեցնում աղյուսակի վերջին հորիզոնականում, սակայն մրցակիցների հետ ցանկացած խաղում անզիջում պայքար է մղում՝ թանկարժեք միավորներ խլելով նրանցից: Նախորդ տուրում էլ արարատցիները 2 միավոր խլեցին «Փյունիկից»՝ թույլ չտալով մրցակցին մոտենալու առաջատար քառյակին:

Վերջին հանդիպումներում արարատցիների մոտ լուրջ հիմնախնդիր է դարձել արդեն խաղասկզբում սեփական դարպասը գոլ ընդունելը: Միայն դրանից հետո են արարատցիները կարծես «արթնանում քնից» ու դիմում են ակտիվ գործողությունների, որոնց շնորհիվ միշտ չէ, որ հաջողվում է բեկում մտցնել մրցակցությունում:

Ընթացիկ առաջնությունում մրցակիցների միջև հանդիպումներում առայժմ նվազագույն առավելության են հասել շիրակցիները՝ տոնելով 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով մեկ պարտություն:

28700811 1927772933922983 4882449327477923830 o - «Շիրակ» - «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Ի դեպ, 2-րդ շրջանում գրանցված միակ ոչ-ոքիի շնորհիվ «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել «Շիրակի»  հետ առաջնության հանդիպումներում կրած 8 անընդմեջ պարտությունների շարքը: Իսկ 3-րդ շրջանի խաղում ընդհատվեց արարատցիների հետ մրցավեճում շիրակցիների 10 անպարտելի խաղերի շարքը:

Նշենք նաև, որ 4-րդ շրջանի խաղում շիրակցի Վարդան Բակալյանի խփած գնդակը ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև անցկացված 80 հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 200-րդ գոլն էր:

Մրցակիցների միջև կայացած հանդիպումներում յուրօրինակ ռեկորդի հեղինակ է դարձել շիրակցի Անդրանիկ Բարիկյանը, ով 19 անգամ գրավել է արարատցիների դարպասը: «Արարատի» լավագույն ռմբարկուն Նշան Էրզրումյանն է, ով 10 գոլի հեղինակ է դարձել:

Այս խաղում «Արարատը» կազմի հետ կապված լուրջ կորուստներ կունենա: 7-րդ զգուշացման պատճառով առաջիկա երկու հանդիպումներին չի մասնակցի Ռաֆայել Սաֆարյանը: Վարդան Արզոյանն էլ խաղը բաց կթողնի 4-րդ դեղին քարտի հետևանքով:

Աշոտ Հայրապետյան


ՈւԵՖԱ-ն «Շիրակի» գործով հայտարարությամբ է հանդես եկել

Փաստերն ապացուցում են՝ «Ալաշկերտի» այս չեմպիոնությունը զգալիորեն տարբերվում է նախորդներից

Չեմպիոն մարզիչները. Վարդան Մինասյանի ռեկորդը, որն անգերազանցելի է արդեն 14 տարի

Հայ 3 ֆուտբոլիստի թիմեր հայտնվել են իրենց երկրների «էլիտայում» (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 2017/18թթ. առաջնությունն ավարտված է, բայց որոշ հարցեր դեռ անպատասխան են. «Ալաշկերտը»՝ չեմպիոն (տեսանյութ)

«Բանանց» – «Արարատ». VivaroNews-ի ուղիղ հեռարձակումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Խոշոր հաշվով առաջին հաղթանակը

Մարկոս Պիզելիի «ասիստը» հայազգի մարզչի թիմի դեմ խաղում, որն առաջնության առաջատարն է (տեսանյութ)

«Բանանց» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Շիրակը» հրաժարվում է մասնակցել «Փյունիկի» դեմ խաղին և պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Շիրակը» ՀՖՖ-ից պահանջում է վերադարձնել հանված միավորները

ՀՖՖ-ն «Շիրակի» գործով չի կատարի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը

«Շիրակ» ՖԱ-ի գործով ՀՖՖ-ն փաստեր տրամադրեց, իսկ «Շիրակը» պատասխան հայտարարությամբ հանդես եկավ

Նորընծա գավաթակիր Աշոտ Բարսեղյանը կրկնել է Վարդան Մինասյանի ու Սարգիս Հովսեփյանի ցուցանիշը

Հայաստանի ընտրանու նախկին ֆուտբոլիստները հանդես կգան Արևմտյան Հայաստանի հավաքականում

«Շիրակը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ