19-ամյա հայ ֆուտբոլիստն իր նորամուտն է նշել Մոսկվայի «Սպարտակի» կազմում - VNews
Բաժիններ

19-ամյա հայ ֆուտբոլիստն իր նորամուտն է նշել Մոսկվայի «Սպարտակի» կազմում

Խաղի մանրամասները

Ռուսաստան, Պրեմիեր Լիգա, Խմբային Փուլ 11 տուր

17 Հոկտեմբեր 2020 - 20:00

2

ՖԱ Խիմկի

3

Սպարտակ Մոսկվա

1 - 0 Ռեզիուան Միրզով - 48`

1 - 1 Ալեքսանդր Կոկորին - 58`

1 - 2 Էսկել Պոնսե - 63`

1 - 3 Կարլ Հենրիկ Յորդան Լարսոն - 77`

2 - 3 Բրայն Իդովու - 85`

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» արտագնա խաղում հաղթել է «Խիմկիին»:

Մոսկովյան ակումբի հիմնական թիմի կազմում իր նորամուտն է նշել հայկական ծագմամբ 19-ամյա ֆուտբոլիստ Ստեփան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը փոխարինման է դուրս եկել հանդիպման 80-րդ րոպեին Ալեքսանդր Կոկորինի փոխարեն:

Հատկանշական է, որ «Սպարտակի» երկրորդ թիմի կազմում հարձակողական ոճի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 խաղի՝ դառնալով 4 գոլի, 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Հովհաննիսյանը նաև վաստակել է երկու 11-մետրանոց: Նա մոսկովյան ակումբի երկրորդ թիմի լավագույն ռմբարկուն է ընթացիկ մրցաշրջանում:

Հավելենք՝ Ստեփան Հովհաննիսյանը Ռուսաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստ է, ընտրանու կազմում անցկացրել է 8 հանդիպում: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մոսկովյան ակումբի հետ լրանում է 2024 թվականի հունիսի 30-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Խորեն Բայրամյանը չի խաղա «Սպարտակի» դեմ

Ստեփան Հովհաննիսյանը խոսել է իր նորամուտից «Սպարտակի» կազմում

Ալեքսանդր Կարապետյանը փոխարինման մտավ, գոլ խփեց ու փոխարինվեց՝ վնասվածք ստանալով (տեսանյութ)

«Ռոման» իր կիսապաշտպանին առաջարկել է «Զենիթին»

Հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգեոներներ չեն համարվի օգոստոսի 1-ից

Ռուսաստանի հավաքականին ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Պաշտոնական. Հայտնի է՝ երբ կվերսկսի Ռուսաստանի առաջնությունը

«Մարադոնան գալիս է «Սպարտակ». Ապրիլմեկյան 6 պատմություն, որոնց հավատացել են բոլորը

«Գլխարկով հնարքի վարպետները». Թոփ 5 ֆուտբոլիստ, որոնք իրենց նորամուտի խաղում հեթ-տրիկ են արել

2020-ի հուլիսից ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստներն այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանում

Բերեզովսկու առաջին խաղը «Սոչիի» ղեկին ոչ-ոքի ավարտվեց (տեսանյութ)

Կարապետյանը՝ Մակգրեգորի հետ նմանության, Հայաստանի հավաքական հրավերի և այլ հետաքրքիր թեմաների մասին

Ալեքսանդր Կարապետյանը բուժզննում կանցնի «Սոչիի» համար

«Փյունիկի» սեփականատեր. «Մեզ համար ՌՊԼ տեղափոխությունը լուրջ քայլ կլինի»

Վարազդատ Հարոյանի և Անդրեյ Պանյուկովի հետաքրքիր մարզումը (տեսանյութ)

Ռոման Բերեզովսկին տեղափոխվում է Պրեմիեր լիգայի ակումբ