fbpx
Բաժիններ

«Բանանց» – «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«ԲԱՆԱՆՑ»  – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

52 խաղ, +15=17-20, 63-58

22 ապրիլի, ժ.17:00, Երևան, «Բանանց -1»  մարզադաշտ

1-ին շրջան. 27.08.2017 «Բանանց» – «Գանձասար-Կապան»՝  1-1 (0-1)
Ռումյան Հովսեփյան 60՛ – Գեղամ Հարությունյան 25՛

2-րդ շրջան. 14.10.2017 «Գանձասար-Կապան» – «Բանանց»՝   2-0 (0-0)
Ալեքս Ջունիոր Քրիստիան 60՛, Գեղամ Հարությունյան 83՛

3-րդ շրջան. 26.11.2017 «Բանանց» – «Գանձասար-Կապան»՝  1-1 (0-1)
Նենադ Ինյաց 65՛ – Գեղամ Հարությունյան 31՛

4-րդ շրջան. 18. 03.2018  «Գանձասար-Կապան» – «Բանանց»՝  2-2 (21)
Ալեքս Ջունիոր Քրիստիան 33՛, 11մ, Գեղամ Հարությունյան 44՛ – Գարսիա Պրայա Վալմերսոն 39՛, 72՛, 11մ

Տուրի կենտրոնական հանդիպումը սպասվում է մեծ հետաքրքրությամբ և անչափ կարևոր նշանակություն ունի չեմպիոնի տիտղոսի համար մղվող սուր մրցապայքարում:

«Բանանցն» ու «Գանձասար-Կապանն» ուժերը վերականգնելու և առաջիկա հանդիպմանը նախապատրաստվելու համար շատ քիչ ժամանակ են ունեցել, քանի որ ընդամենը մի քանի օր առաջ գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումներն են անցկացրել:

«Բանանցը», որ առաջնության 23-րդ տուրում 3-0 հաշվով վստահ հաղթանակ էր տոնել «Ալաշկերտի» նկատմամբ, չեմպիոնի հետ գավաթային մրցախաղում անճանաչելի էր դարձել ու չկարողացավ եզրափակչի ուղեգիր նվաճել:

Իսկ ահա «Գանձասար-Կապանը» «Շիրակի»  հետ մրցախաղում հաջողության հասնելով՝ թիմի պատմության մեջ երկրորդ անգամ իրավունք ստացավ եզրափակիչ խաղում վիճարկելու Հայաստանի գավաթը:

Իսկ մինչ այդ առաջնության նախորդ երկու հանդիպումներում կարծես մարզական բախտը երես էր թեքել գանձասարցիներից: «Փյունիկի» և «Շիրակի» հետ խաղերի վերջին րոպեներին բաց թողած գոլերի պատճառով կապանցիները թանկարժեք 3 միավորի կորուստ ունեցան: Հակառակ դեպքում գանձասարցիները 24-րդ տուրից առաջ շիրակցիների հետ կգլխավորեին մրցաշարային աղյուսակը:

Ընթացիկ առաջնությունում մրցակիցների մրցավեճում առայժմ նվազագույն առավելության է հասել «Գանձասար-Կապանը»՝ շահելով խաղերից մեկը, մյուս երեքն ավարտելով ոչ-ոքի:

Վերջին 6 մրցաշրջաններում «Բանանցը»  շատ անհաջող է խաղացել «Գանձասար-Կապանի»  հետ՝ անցկացրած 32 հանդիպումներից շահելով միայն 4-ը, կրելով 15 պարտություն: Արդեն 9 խաղ է, ինչ «Բանանցին» չի հաջողվել հաղթել գանձասարցիներին՝ կրելով 4 պարտություն, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը կապանցիների նկատմամբ «Բանանցը»  տոնել է նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում՝  2016թ. օգոստոսի 28-ին սեփական հարկի տակ առավելության հասնելով 4-1 հաշվով:

Առաջիկա խաղում կապանցիներին հաճելի հոբելյան է սպասում: Եթե նրանց հաջողվի գրավել «Բանանցի» դարպասը, ապա դա կլինի բարձրագույն խմբում «Գանձասար-Կապանի» հոբելյանական՝ 400-րդ գոլը:

«Բանանցից» «Գանձասար-Կապանի» դարպասն առավել հաճախակի` 9 անգամ գրավել է Սամվել Մելքոնյանը, ով կապանցիների կազմում հանդես գալիս 2 գոլ էլ խփել է իր նախկին թիմի դարպասը:

«Գանձասար-Կապանից» լավագույնը Գեղամ Հարությունյանի արդյունքն է, ով ևս 9 անգամ գրավել է «Բանանցի»  դարպասը: Ընդ որում մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 հանդիպումներում էլ նա գրավել է «Բանանցի» դարպասը՝ դառնալով մեկական գոլի հեղինակ:

«Բանանցից» հանդիպմանը չի մասնակցի 7 դեղին քարտի արժանացած Կվասի Սիբոն, իսկ գանձասարցի Աշոտ Կարապետյանը 4-րդ զգուշացման պատճառով բաց կթողնի խաղը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Արմեն Պետրոսյան․ «Ափսոսում եմ, որ տղաների «քրտինքը» չպարգևատրվեց 3 միավորով» (տեսանյութ)

Աղվան Դավոյան․ «Առաջնությունում ավելացել է որակյալ լեգեոներների քանակը, հայերն էլ որակապես աճ են գրանցել» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Թիմը ֆուտբոլ է խաղում, պայքարում է․․․ բացակայում է միայն եզրափակիչ հարվածը» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Երկշաբաթյա դադարի պատճառով ընկել էինք խաղային ռիթմից» (տեսանյութ)

«Շիրակը» բաց թողեց 1-ին հորիզոնական բարձրանալու հնարավորությունը (տեսանյութ)

«Շիրակ» – «Գանձասար-Կապան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կարող է կայանալ Արաս Օզբիլիսի նորամուտը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 6-րդ տուրին ընդառաջ

«Գյուլբուդաղյանցի դինաստիա․ Հենրիխ Առյուծ III»․ Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների գնահատականը Բոսնիայի հետ խաղում