fbpx

Կամոն «հերոսացավ» վերջին վայրկյաններին, Համբարձումյանը՝ ճիշտ հակառակը (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ապրիլի 22-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր. «Արսենալ» 4-1 «Վեստ Հեմ». Հենրիխ Մխիթարյանը կրկին բացակայել է վնասվածքի պատճառով: «Արսենալը» շարունակում է ընթանալ 6-րդ հորիզոնականում:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, փլեյ-օֆֆ, 6-րդ տուր. «Ժիլինա» 2-3 «Դունայսկա Ստրեդա». Վահան Բիչախչյանն առաջնության 2-րդ խաղում անընդմեջ եղել է մեկնարկային կազմում: Նա փոխարինվել է 56-րդ րոպեին: Պետք է նշել, որ 18-ամյա ֆուտբոլիստը «Ժիլինայում» հանդես է գալիս կիսապաշտպանությունում՝ իր սովորական դիրքից ավելի հետ քաշված դիրքում: «Ժիլինան» առաջատար խմբի 6 թիմի պայքարում ընթանում է 4-րդ հորիզոնականում:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 29-րդ տուր. «Պոբեդա» 2-0 «Վարդար». Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Հովհաննես Համբարձումյանը փոխարինման է մտել ընդմիջումից անմիջապես հետո և կարմիր քարտ ստացել 95-րդ րոպեին: «Վարդարը» 10 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Շկենդիային» զիջելով 26 միավորով:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր. «Ժետիսու» 2-1 «Իրտիշ». Կամո Հովհաննիսյանը հիմնական ժամանակի վերջին րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ թեթևակի վնասվածքից նոր ապաքինված Էդգար Մալաքյանը փոխարինման է մտել 64-րդ րոպեին: «Ժետիսուն» 12 թիմի պայքարում 7-8-րդ տեղերն է բաժանում «Իրտիշի» հետ:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր. «Շախտյոր Կարագանդա» 1-1 «Ակտոբե». Մարկոս Պիզելին բացակայել է հյուրերի հայտացուցակից: «Ակտոբեն» 12 թիմի պայքարում ընթանում է 9-րդ տեղում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:

1 2

Վարդան Մինասյանի և Անդրեյ Տալալաևի մեկնաբանություններն «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» խաղից հետո (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը և թիմակիցները նախապատրաստվում են «Լեսթերի» դեմ խաղին (լուսանկարներ)

Արամ Ոսկանյանը՝ Մկոյանին հիմնական կազմ ընդգրկելու մասին․ «Եթե մենք չաջակցենք մեր ֆուտբոլիստին, ապա որտե՞ղ պետք է աջակցեն» (տեսանյութ)

«Փյունիկը» չի կարողանում հաղթանակ տոնել առաջնության 3-րդ խաղում անընդմեջ (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Եթե պիտի լեգեոներների բերենք և նրանց պատճառով խնդիրներ ունենանք, ավելի լավ է՝ մեր «երեխեքը» խաղան» (տեսանյութ)

Երևանում տոն է, իսկ ֆուտբոլային կրքերը թեժացնում էին չեմպիոնը և գավաթակիրը․ VNews.am-ի ֆոտոշարքը

Հայաստան 4։0 մրցակից․ մեր հավաքականի 4 տպավորիչ հաղթանակները 4։0 հաշվով (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Երևանի 2800-րդ տարեդարձը

Էմերին Լակազետի հետ կապված խոստովանություն է արել

«Արսենալը» պատրաստվում է հունվարին վարձակալել «Բարսայի» ֆուտբոլիստին

Ունայ Էմերին «Լեսթերի» դեմ խաղում կարող է ռեկորդ սահմանել

«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Երևան քաղաքի տարեդարձին հաղթեց երևանյան թիմը․ չեմպիոնն ուժեղ էր «Գանձասար-Կապանից» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցը և Տիգրան Բարսեղյանը ներկա են «Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան» խաղին (լուսանկարներ)

Կարագերը Մխիթարյան-Սանչես փոփոխությունը մեծ սխալ է համարում

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան»․ Հայտնի են մեկնարկային կազմերը