fbpx
Բաժիններ

Հայկական ակումբ, որին «տան պատերը» միշտ օգնում են

ԲԽ-ի 24-րդ տուրը՝ 10 փաստով

Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում խոշոր հաշվով հաղթելով «Արարատին»«Շիրակն» ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքը: Գյումրեցիները 2 միավորով գերազանցում են մոտակա հետապնդող «Բանանցին», որին վերջապես հաջողվեց պարտության մատնել «Գանձասար-Կապանին»:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Վերջին 4 տուրերում հյուրերին այդպես էլ չի հաջողվում գեթ մեկ հաղթանակ տոնել՝ 12 հանդիպումներից միայն 3-ն ավարտելով ոչ-ոքի: Մինչ այդ հյուրերը հաղթանակ չէին տարել նաև 2-րդ, 4-րդ, 8-րդ և 18-րդ տուրերում:

Առաջնությունում կայացած 72 հանդիպումներից 34-ում հաղթել են դաշտի տերերը, 18-ում՝ հյուրերը, 20 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

3 խաղում խփվեց 6 գոլ: Առաջնությունում կայացած 72 հանդիպումներում 176 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,44 գոլ:

2. «Շիրակն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով առաջին հաղթանակը տոնեց: Վերջին 7 հանդիպումներում գյումրեցիներն անպարտելի են՝ տոնելով 6 հաղթանակ: Վերջին անգամ շիրակցիները խաղադաշտից պարտված են հեռացել մարտի 4-ին՝ Երևանում 0-3 հաշվով զիջելով «Բանանցին»: «Շիրակն» առաջնության գարնանային հատվածում բոլորից հաջող է հանդես գալիս՝ 9 հանդիպումներում վաստակելով 22 միավոր:

Ընթացիկ առաջնությունում շիրակցիները 3-րդ անգամ հաղթեցին «Արարատին»: Այդ հաղթանակներից երկուսը գրանցվել է Գյումրիում:

3. «Բանանցին» վերջապես հաջողվեց հաղթել «Գանձասար-Կապանին», որի հետ կայացած առաջնության նախորդ 9 հանդիպումներից 4-ում պարտություն էր կրել, 5 խաղ ավարտել էր ոչ-ոքի: Վերջին հաղթանակը կապանցիների նկատմամբ «Բանանցը» տոնել էր նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում՝ 2016թ. օգոստոսի 28-ին սեփական հարկի տակ առավելության հասնելով 4-1 հաշվով: Վերջին 6 մրցաշրջաններում գանձասարցիների հետ անցկացրած առաջնության 33 հանդիպումներում սա «Բանանցի» ընդամենը 5-րդ հաղթանակն է:

Առաջնության գարնանային հատվածում «Բանանցը» 5-րդ հաղթանակը տոնեց: Ընդ որում բոլոր խաղերն էլ կայացել են սեփական հարկի տակ և ավարտվել են «չոր» հաշվով:

4. «Ալաշկերտը» շարունակում է անհաջող ելույթներն առաջնության գարնանային հատվածում՝ երկրորդ անընդմեջ խաղում չկարողանալով գրավել մրցակիցների դարպասը: Գարնանն անցկացրած 9 հանդիպումներում չեմպիոնն ընդամենը 8 միավոր է վաստակել:

«Փյունիկի» հետ կայացած առաջնության վերջին երկու խաղերում ալաշկերտցիներին չի հաջողվել առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Մինչդեռ մրցակիցների միջև ընթացիկ առաջնությունում կայացած առաջին 3 խաղերում էլ չեմպիոնը հաղթանակ էր տոնել:

5. «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում 4-րդ գոլազուրկ ոչ-ոքին գրանցեց: Այդ ցուցանիշով փյունիկցիները յուրօրինակ ռեկորդակիր են:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Խաշմանյանը կփորձի վերջ դնել իր նախկին թիմի հաղթական մեկնարկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 4-րդ տուրին ընդառաջ

«Մեր մյուս դրոշը Երևանում է». «Վուլվերհեմփթոնի» երկրպագուների հնարամիտ քայլը (լուսանկար)

Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել է Էրիկ Վարդանյանի որակազրկումը

Բարձրագույն խմբի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Պաշտոնական․ «Ալաշկերտը» համալրվեց «Ուրարտուի» նախկին հարձակվողով

Podcast #4. Հայկական ակումբների ելույթները Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

Անդրիա Դրագոևիչը հրավիրվել է Մոնտենեգրոյի հավաքական

Ալեքսանդր Տարխանով․ «Վաղուց հետաքրքրություն կա Յուրա Մովսիսյանի նկատմամբ»

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

«Արարատի» խելահեղ մեկնարկը․ 3-րդ «զոհը» «Փյունիկն» էր (տեսանյութ)

«Զենիթի» հայ պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

2 ֆուտբոլիստ լքեց «Փյունիկը»

Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Տխուր եմ 1-1 հաշվի հետ կապված․ մենք 2 միավոր կորցրինք» (տեսանյութ)