fbpx
Բաժիններ

Ովքեր են լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 24-րդ տուրում ըստ VivaroNews-ի

Նկատած կլինեք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում գրեթե ամեն տուրից հետո մրցաշարային աղյուսակում «փոթորիկ» է տեղի ունենում, այսինքն՝ թիմերն անընդհատ բարձրանում-իջնում են:

24-րդ տուրից հետո կարող են երջանիկ լինել «Բանանցի» ֆուտբոլիստները: Թիմը «Գանձասար-Կապանի» նկատմամբ նվազագույն հաշվով հույժ կարևոր հաղթանակից հետո բարձրացել է 2-րդ հորիզոնական: «Շիրակը» 4-1 հաշվով պարտության է մատնել «Արարատին», իսկ «Ալաշկերտ» – «Փյունիկ» խաղում գոլ չի գրանցվել:

VivaroNews.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում տուրի լավագույն ֆուտբոլիստների եռյակի իր տարբերակը:

3. Արամ Մուրադյան («Շիրակ»)

Նա ամենաշատ քննադատվող ֆուտբոլիստներից մեկն է մեր առաջնությունում: Արամը սովորաբար վստահ խաղով աչքի չի ընկնում, խոտանը շատ է, արդյունավետությունն էլ կաղում է: Բայց «Արարատի» դեմ մրցավեճում Մուրադյանն իր տարերքի մեջ էր: Նա դարձել է դուբլի հեղինակ, ընդ որում՝ 2 գոլային դրվագներում նրա հարվածները կարծես զույգ եղբայրներ լինեին:

Վարդան Բիչախչյանը, պատճառաբանելով Արամ Մուրադյանի՝ «Շիրակի» հիմնական հարձակվողը լինելու փաստը, նշել էր, որ ձմռանը փորձարկել են լեգեոներների, բայց նրանց խաղամակարդակը չի բավարարել: Այսինքն, եթե արտերկրից ժամանած խաղացողը չի գերազանցում հային, ապա ինչո՞ւ չվստահել վերջինիս: Գլխով խաղն Արամի գլխավոր զենքերից մեկն է: Վստահորեն կարելի է ասել, որ մրցակիցներն առաջիկա խաղերում նրան չեն թողնելու «շնչել» հատկապես օդային պայքարների ժամանակ:


2. Աղվան Դավոյան («Շիրակ»)

Այսօր եթե ասում ես «Շիրակ», առաջինը մտքիդ է գալիս այս ֆուտբոլիստը: Նա թիմի ավագն է և ունի առաջատարի որակներ: Աղվանն առանց փոխարինման մասնակցել է այս առաջնության բոլոր հանդիպումներին: Նա ունի ժամանակակից պաշտպանի կարևորագույն որակներից մեկը՝ լավ է միանում գրոհներին, փոխանցումները միշտ վտանգավոր են և սպառնալից:

Հայկական ակումբ, որին «տան պատերը» միշտ օգնում են. ԲԽ-ի 24-րդ տուրը՝ 10 փաստով

Զարմանալի է, բայց Դավոյանից 138 խաղ պահանջվեց առաջնությունում առաջին գոլը խփելու համար: Այն պարզապես շքեղ էր: Եթե Դավոյանը պաշտպանողական բուն գործողություններում բարելավի, լինի ավելի հուսալի հետին գծում, ապա «Շիրակի» ձախ թևը վերջնականապես «ցեմենտված» կլինի: Իսկ թե մրցակիցներն ինչպես պետք է գրոհեն այդ եզրով, դա էլ թող նրանք մտածեն…

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Խաշմանյանը կփորձի վերջ դնել իր նախկին թիմի հաղթական մեկնարկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 4-րդ տուրին ընդառաջ

Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել է Էրիկ Վարդանյանի որակազրկումը

Բարձրագույն խմբի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

«Նման խաղերում պետք է կարողանանք հաղթել խոշոր հաշվով»․ Մամուլի ասուլիս «Շիրակ» – «Երևան» հանդիպումից հետո

«Շիրակը» Գյումրիում 3 միավոր վաստակեց Բարձրագույն խմբի նորեկի հետ խաղում (տեսանյութ)

«Շիրակ» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

«Արարատը» վերջին անգամ այսքան լավ մեկնարկել էր Վարուժան Սուքիասյանի օրոք

«Արարատ» – «Շիրակ»․ Վարդան Բիչախչյանի և Սերգեյ Բոյկոյի հետխաղյա կարծիքները

Վերականգնված արդարության մասին պաստառը և «Արարատի» կամային հաղթանակը «Շիրակի» նկատմամբ․ VNews-ի ֆոտոշարքը

Գրանցվեց մեկը մյուսից շքեղ 3 գոլ․ «Արարատի» կամային հաղթանակը «Շիրակի» նկատմամբ (տեսանյութ)

«Արարատ» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Պրեմիեր լիգան վերադառնում է. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Չեմպիոնն ու փոխչեմպիոնը ներխուժում են «բեմահարթակ»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 2-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 1-ին տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը