fbpx

Ֆերդինանտ Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոյիստին և դարձել Եվրոպայի չեմպիոն

Թել Ավիվում ընթանում է ձյուդոյի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացել է 3 մարզիկով: Բոլորն էլ այսօր ներգրավել են պայքարի մեջ:

Մինչև 73 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումն է նվաճել Ֆերդինանտ Կարապետյանը: Նա վստահ հաղթանակներ է տոնել բոլոր գոտեմարտերում, իսկ եզրափակչում պարտության մատնել ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին:

Նույն քաշային կարգում հանդես եկող Արսեն Ղազարյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: 81 կգ քաշային Վարդան Խաչատրյանը մրցաշարն ավարտել է առանց հաղթանակի:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: