«Արարատ» - «Ալաշկերտ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ - VNews
Բաժիններ

«Արարատ» – «Ալաշկերտ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»

23 խաղ,  +6=4-13, 28-39

5 մայիսի, ժ.17:00, Երևան, «Նաիրի»  մարզադաշտ

1-ին շրջան. 12.08.2017  «Ալաշկերտ»  – «Արարատ»՝  3-0 (1-0)
Միհրան Մանասյան 36՛, 63՛, Արթուր Եդիգարյան 75՛

2-րդ շրջան. 27.09.2017  «Արարատ» – «Ալաշկերտ»՝  1-3 (1-0)
Ալեքսանդր Պետրոսյան 18՛ – Արտակ Եդիգարյան 75՛, 11մ, Ուրոշ Նենադովիչ 78՛, 90՛

3-րդ շրջան.  03.11.2017 «Ալաշկերտ»  – «Արարատ»՝  2-0 (1-0)
Միհրան Մանասյան 45՛, 70՛

4-րդ շրջան. 04.03.2018  «Արարատ» – «Ալաշկերտ»՝  2-3 (0-2)
Օրբելի Համբարձումյան 51՛, Անդրանիկ Քոչարյան 74՛ – Արտյոմ Սիմոնյան 12՛, 11մ, Սաննի Օմորեջի 37՛, 48՛

5-րդ շրջան.  07.04.2018  «Ալաշկերտ»  – «Արարատ»՝  2-1 (21)
Արտակ Եդիգարյան 1՛, 11՛ – Գևորգ Օհանյան 45+3՛

Առաջնության 25-րդ տուրում «Արարատը» տհաճ անակնկալ մատուցեց «Բանանցին»՝ մրցակցի համար անչափ կարևոր 3 միավոր խլելով նրանից: Սակայն հաջորդ տուրում արարատցիներին ոչ միայն չհաջողվեց փչացնել նաև «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստների տրամադրությունը, այլև 1-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին, ընդ որում առաջին խաղակեսում դարպասներն անառիկ էին մնացել:

Սա ևս վկայում է ընթացիկ առաջնությունում արարատցիների անկայուն ելույթների մասին, որոնք թիմի անհաջողության գլխավոր պատճառն են: Իհարկե, առաջնությունում ոչնչի չհավակնող արարատցիներին դժվար է յուրաքանչյուր խաղին լրջորեն տրամադրվելն ու հանդիպման ընթացքում ուժերի լրիվ ծանրաբեռնվածությամբ գործելը:

Այս առումով ալաշկերտցիները խնդիր չունեն, քանի որ չեմպիոնի տիտղոսի համար պայքարում ավարտական 4 հանդիպումներից յուրաքանչյուրը վճռորոշ նշանակություն ունի:

Նախորդ տուրում չկարողանալով հաղթել ոսկե մեդալների համար պայքարում իր գլխավոր մրցակից «Շիրակին»՝ «Ալաշկերտը» պահպանեց առաջատարից 3 միավորի տարբերությունը և այժմ հեռակա մրցակցության մեջ է գյումրեցիների հետ: Թիմերից որ մեկն ավելի հաջող կանցնի մնացած մրցատարածությունը, նա էլ կհռչակվի երկրի չեմպիոն:

Ալաշկերտցիները դա գերազանց են հասկանում, ուստի «Արարատի» հետ խաղում ներդնելու են իրենց ողջ կարողությունները: Առաջիկա խաղում չեմպիոնի հաջողության հասնելու հավանականությունը շատ մեծ է՝ հաշվի առնելով ընթացիկ առաջնությունում արարատցիների նկատմամբ ունեցած բացահայտ առավելությունը: Բոլոր 5 հանդիպումներում էլ ալաշկերտցիները հաղթանակ են տոնել: Ճիշտ է, վերջին երկու խաղերում «Ալաշկերտը» դժվարությամբ է հաղթել «Արարատին»:

Իսկ ընդհանրապես մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 10 հանդիպումներն էլ ավարտվել են ալաշկերտցիների օգտին: Վերջին անգամ «Արարատը» չեմպիոնին հաղթել է նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում՝ 2016թ. սեպտեմբերի 10-ին հյուրընկալվելիս առավելության հասնելով 3-1 հաշվով:

Նշենք նաև, որ ինչպես մրցակիցների միջև կայացած նախորդ երկու խաղերում, այս անգամ էլ «Արարատին» չեն կարող օգնել «Ալաշկերտից» վարձավճարով թիմ տեղափոխված 3 լեգեոնականները՝ Անդրիա Դրագոևիչը, Ալան Պիրեսն ու Օդաիլսոնը:

Մրցակիցների մրցավեճում գերարդյունավետ է գործել «Ալաշկերտի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը, ով արդեն 16 անգամ գրավել է արարատցիների դարպասը: Այդ գոլերից 4-ը նա խփել է ընթացիկ մրցաշրջանում՝ առաջին և երրորդ շրջանի հանդիպումներում դառնալով դուբլի հեղինակ: Առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Արտակ Եդիգարյանն էլ ընթացիկ առաջնությունում 3 անգամ գրավել է «Արարատի» դարպասը:

Արարատցիներից ամենաարդյունավետը թիմի նախկին ավագ Ալեքսանդր Ռակիչն է, ում հաշվին 6 գոլ է գրանցված:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Արարատի» ավագ Անդրանիկ Քոչարյանը, ով 7 գնդակով ներկայումս թիմի լավագույն ռմբարկուն է:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեկնարկում է առաջնության որոշիչ հատվածը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 19-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Արսեն Պետրոսյան․ «2 թիմերի համար էլ դժվար էր դադարից հետո միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ

«Ես առաջին անգամ ձյուն տեսա, ինքս էի լվանում մարզահագուստս». Հեբեր Արաուխոն հիշել է «Ալաշկերտում» անցկացրած օրերը

Անհատական բացառիկ ռեկորդներ, որոնք սահմանել են Հայաստանի առաջնությունների մասնակիցները (մաս 1-ին)

Հայաստանի առաջնությունների թիմային բացառիկ ռեկորդները