fbpx
Բաժիններ

Պաշտոնական. Սթիվեն Ջերարդն աշխատանքի է անցել «Գլազգո Ռեյնջերսում»

«Լիվերպուլի» երիտասարդական թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն աշխատանքի է անցել Շոտլանդիայում: Մերսիսայդյան ակումբի լեգենդար ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանից կմարզի «Գլազգո Ռեյնջերսը»:

Ջերարդը ստորագրել է 4 տարվա պայմանագիր: Այս մասին հայտարարել է ակումբի պաշտոնական կայքը:

«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչը: Շատ եմ հարգում այս ֆուտբոլային ակումբը, նրա պատմությունն ու ավանդույթները: Չեմ կարողանում համբերել, որպեսզի կարիերայիս նոր փուլը սկսեմ «Ռեյնջերսում»: Հուսով եմ՝ այստեղ կունենանք շատ հաջողություններ, որին կհասնի այս ակումբը»,- ասել է Ջերարդը:

«Սթիվի Ջին» հարազատ «Լիվերպուլում» որպես ֆուտբոլիստ հանդես է եկել 1998-2015թթ., իսկ կարիերան ավարտել է ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիում»՝ այնտեղ խաղալով մինչև 2016թ.:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ջերարդ․ «Ներկայիս «Լիվերպուլը» կարող է հաղթել աշխարհի ցանկացած թիմի»

Ջերմեյն Դեֆոն ավտովթարի է ենթարկվել

Կլոպը նշել է, թե ում է տեսնում «Լիվերպուլի» հաջորդ գլխավոր մարզչի դերում

Օուեն. «Ջերարդից միայն մի ֆուտբոլիստ էր ավելի լավը»

Ջերարդը հրաժարվել է գլխավորել ԱՊԼ-ի թիմը

Ֆերնանդո Տորես. «Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ խաղացել եմ»

Ջերարդը ասել է, թե ում շանսերն են բարձր Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

Սթիվեն Ջերարդն իր առաջին նվաճմանն է հասել՝ որպես գլխավոր մարզիչ

Գոլային օրացույց #18. Ո՞վ է մայիսի 3-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Ջերարդի «սև» օրը․ «Չելսին» վերհիշել է «Լիվերպուլի» ավագի ճակատագրական վրիպումը (տեսանյութ)

Սուարեսը պատմել է, թե ինչպես է Ջերարդը կանխել իր տեղափոխությունը «Արսենալ» 2013 թվականին

#Ապրող_ֆոտոներ_14. Սթիվեն Ջերարդն ու «Լիվերպուլի» անհավանական հեքիաթի առաջին գլուխը

Ջերարդ. «Չեմ կարողանում մոռանալ սայթաքումս»

Ջերարդն ու Դեֆոն վերամիավորվել են

Ջերարդը նրա հետ կաշխատի արդեն մարզչի կարգավիճակով․ Անգլիացի հայտնի հարձակվողը՝ «Ռեյնջերսում»

5+1 ֆուտբոլիստներ, ովքեր արժանացել են մրցակցի երկրպագուների ծափահարություններին (տեսանյութ)