Պույոլ VS Ռամոս. Հակասական հայտարարություններ՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» ավագներից - VNews
Բաժիններ

Պույոլ VS Ռամոս. Հակասական հայտարարություններ՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» ավագներից

Իսպանիայի Լա Լիգայի 36-րդ տուրում կիրակի երեկոյան ուժերն են չափելու «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:

Ինչպես հայտնի է, կատալոնական թիմը նախորդ տուրում վաղաժամ ապահովել է Իսպանիայի չեմպիոնի կոչումը: Սակայն, «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեռ շաբաթներ առաջ էր հայտարարել, որ «Ռեալի» ֆուտբոլիստները նման զարգացման դեպքում չեմպիոնական միջանցք չեն բացելու գլխավոր մրցակցի՝ «Բարսելոնայի» խաղացողների համար:

Համեմատության համար պետք է նշել, որ «կապտանռնագույններն» էլ հրաժարվել էին նույն ժեստով հանդես գալ 2017թ.-ի դեկտեմբերին, երբ «սերուցքայինները» նոր էին հռչակվել աշխարհի ակումբային չեմպիոն:

Իսպանական ԶԼՄ-ները շարունակում են քննարկել այս թեման և համեմատել են չեմպիոնական միջանցք բացելու վերաբերյալ «Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլի ու «Ռեալի» ներկայիս ավագ Սերխիո Ռամոսի խոսքերը:

Կառլես Պույոլ («Բարսելոնան» 2008թ.-ին չեմպիոնական միջանցք էր բացել «Ռեալի» համար). «Որպես «Բարսայի» երկրպագու՝ ես չեմ ցանկանում չեմպիոնական միջանցք բացել «Սանտիագո Բեռնաբեուում», բայց մենք՝ որպես մարզիկներ, պարտավոր ենք ճանաչել չեմպիոններին և կանենք դա»:

Սերխիո Ռամոս («Ռեալը» կիրակի օրը չեմպիոնական միջանցք չի բացի «Բարսելոնայի» համար). «Պետք է անենք այն, ինչ ասել է Զիդանը: Այնտեղ չի լինի չեմպիոնական միջանցք: Նրանք ունեն իրենց տիտղոսը, դա բավական է»:

Թոփ-5 ֆուտբոլային հանդիպում, որ պետք է դիտել հանգստյան օրերին (մայիսի 5-6)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի լավագույն գոլերի քառյակը (տեսանյութ)

Պիկե․ «Բարսելոնայի» նոր ստադիոնը պետք է անվանակոչել Մեսիի պատվին»

Կուման․ «Ուզում ենք հաղթել «Ռեալին» և ապացուցել, որ ճիշտ ճանապարհին ենք»

Զիդան․ «Կլասիկոն ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոցն է»

Ռամոսը վերադառնում է. «Ռեալի» հայտացուցակը՝ «Բարսելոնայի» դեմ խաղում

Տրաորեն իսպանական գրանդի թիրախում է

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալի» դեմ խաղի համար

«Ռեալի» հարձակվողին 6 ամսվա ազատազրկում է սպառնում

Պիկե. «Ակումբը գումարներ է ծախսում, իսկ հետո պահանջում աշխատավարձի նվազեցում, քննադատում մեզ»

Հայտնի է, թե ով կսպասարկի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը

«Ռեալը» 2 տարբերակ է դիտարկում՝ Զիդանին հավանական փոխարինողի հարցում

Իսպանացի լրագրողը Ֆատիին անվանել է «սև առևտրական, որը փախնում է ոստիկաններից»

«Գրիզմանի գլխավոր խնդիրը Մեսին է». Վենգեր

Վինիսիուս Ժունիորը տպավորիչ ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում

Առանց Ռամոսի «Ռեալը» պարտվել է ՉԼ-ի վերջին 8 խաղերից 7-ում

«Ռեալը» պարտվեց «Շախտյորին» տնային խաղում, «Զալցբուրգ» – «Լոկոմոտիվ» խաղում՝ գոլառատ ոչ-ոքի (տեսանյութ)