«Ատլետիկոյի» «առյուծը» հեռվից կհետևի Եվրոպա լիգայի եզրափակչին - VNews
Բաժիններ

«Ատլետիկոյի» «առյուծը» հեռվից կհետևի Եվրոպա լիգայի եզրափակչին

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Արսենալի» դեմ կիսաեզրափակիչ մրցավեճում տեխնիկական գոտուց հեռացվելու համար որակազրկվել է 4 խաղով:

Հարկ է նշել, որ արգենտինացի մասնագետն արդեն բաց է թողել մեկ մրցավեճ՝ տրիբունայից հետևելով լոնդոնյան թիմի հետ պատասխան հանդիպմանը, որի արդյունքում իսպանական ակումբը հայտնվել է եզրափակչում:

Այդպիսով, Սիմեոնեն բաց կթողնի նաև «Մարսելի» հետ վճռորոշ խաղը, որը տեղի կունենա մայիսի 16-ին, Լիոնում: Մասնագետը նաև տուգանվել է 10 հազար եվրոյով: Նա ևս 2 մրցավեճ բաց կթողնի հաջորդ մրցաշրջանում:

Տաքարյուն Սիմեոնեն «Արսենալի» հետ լոնդոնյան խաղում տեխնիկական գոտուց հեռացվել էր գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենի հասցեին վիրավորանքների պատճառով: Վերջինս խաղի հենց մեկնարկում կարմիր քարտ էր ցույց տվել «Ատլետիկոյի» պաշտպան Սայմե Վրսալկոյին:

Ցուցանիշ, որն արտացոլում է իսպանական ակումբների գերիշխանությունը եվրոպական ֆուտբոլում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում ուրուգվայցի հարձակվողի համար

Ռակիտիչ. «Ուրախ կլինեմ, եթե «Բարսան» հերքի իմ հեռանալու վերաբերյալ շշուկները»

«Ատլետիկոյի» ֆուտբոլիստը բուժվել է կորոնավիրուսից

Ֆելիշը՝ Կակային․ «Դու մեկ տարվա ընթացքում նվաճեցիր այն, ինչ մյուսները փորձում են իրենց կարիերայի ընթացքում»

«Ատլետիկոն» արձագանքել է Կլատենբուրգի խոստովանությանը

Սիմեոնե. «Այնպես չէ, որ «Լիվերպուլին» հաղթեցինք բախտի շնորհիվ»

«Ռեալի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ատլետիկո». բանակցությունները սկսել են

Խամես Ռոդրիգեսը շատ մոտ է «Ատլետիկո» տեղափոխվելուն

«Ատլետիկոյի» պաշտպանը վարակվել է կորոնավիրուսով

Խամեսը կարող է հեռանալ «Ռեալից», բայց մնալ Իսպանիայում

«Ատլետիկոյի» ֆուտբոլիստը երազում է «Արսենալ» տեղափոխման մասին

Իսպանական ակումբը 3 տարվա պայմանագիր է առաջարկել Կավանիին

Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել իսպանական ակումբը

Կոստա․ «Կոնտեն «Ռեալի» պես ակումբում չէր կարողանա նույնիսկ մեկ մրցաշրջան անցկացնել»

Լիվերպուլում կհետաքննեն «Ատլետիկոյի» դեմ խաղի ազդեցությունը կորոնավիրուսի տարածման վրա

Ֆելիշին ցանկանում է ձեռք բերել անգլիական գրանդը