«Գանձասար-Կապան» - «Փյունիկ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ - VNews
Բաժիններ

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐԿԱՊԱՆ»  –  «ՓՅՈՒՆԻԿ»

53 խաղ, +13=1525, 46-87

5 մայիսի,  ժ.17:00, Գյումրի, Քաղաքային  մարզադաշտ

1-ին շրջան. 11.08.2017  «Փյունիկ» – «Գանձասար-Կապան»՝  2-1 (1-1)
Ալիկ Առաքելյան 34՛, Ռոբերտ Մինասյան 75՛ – Ալեքս Ջունիոր Քրիստիան 45՛

2-րդ շրջան.  23.09.2017  «Գանձասար-Կապան» – «Փյունիկ»` 3-1 (1-0)
Վասպուրակ Մինասյան 45+2՛, Գեղամ Հարությունյան 53՛, Ալեքս Ջունիոր Քրիստիան 69՛ – Էրիկ Վարդանյան 90՛

3-րդ շրջան.  04.11.2017 «Փյունիկ» – «Գանձասար-Կապան»՝  0-0

4-րդ շրջան.  04.03.2018  «Գանձասար-Կապան» – «Փյունիկ»` 1-0 (1-0)
Ալեքս Ջունիոր Քրիստիան 5՛, 11մ

5-րդ շրջան.  07.04.2018  «Փյունիկ» – «Գանձասար-Կապան»՝  2-1 (0-0)
Էրիկ Վարդանյան 61՛, Դրիսսա Դիարասուբա 88՛ – Ալեքս Ջունիոր Քրիստիան 77՛

Թեև նախորդ տուրում առաջնության գարնանային հատվածում «Հանրապետական» մարզադաշտում առաջին հանդիպումն անցկացվեց, սակայն «Գանձասար-Կապանը» կրկին մրցակցին չի հյուրընկալի այդ մարզադաշտում և կուղևորվի Գյումրի:

Հանդիպման ելքն անչափ կարևոր է առաջնությունում տարբեր հավակնություններ ունեցող մրցակից թիմերի համար: «Գանձասար-Կապանը» «Բանանցից» և «Ալաշկերտից» «չոր» հաշվով կրած երկու անընդմեջ պարտություններից հետո «Արարատի» հետ խաղում աչքի ընկավ գոլային հրավառությամբ, որի գլխավոր կազմակերպիչը ֆուտբոլային պոկերի հեղինակ դարձած Գեղամ Հարությունյանն էր:

Ի դեպ, վերջինս թիմի կազմում խփած գոլերի քանակով հավասարվեց «Գանձասար-Կապանի» պատմության լավագույն ռմբարկու Արթուր Քոչարյանին: Այնպես որ Գեղամի հերթական գոլը նրան գանձասարցիների լավագույն ռմբարկուի կոչմանը կարժանացնի:

«Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ կապանցիներն ընդհուպ մոտեցան առաջատար եռյակը եզրափակող «Բանանցին» և լավ հնարավորություն ունեն շարունակելու պայքարը մրցանակային տեղերի համար:

«Փյունիկը» տեսականորեն դեռ կարող է հավակնել մրցանակային տեղերին, սակայն գործնականում թիմը պայքարում է 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու համար: Նախորդ տուրում «Բանանցի» նկատմամբ տոնած հաղթանակը փյունիկցիներին հնարավորություն ընձեռեց շարունակելու պայքարը Եվրոպա լիգայի ուղեգրի համար:

Եվ այժմ «Փյունիկի» համար առաջիկա հանդիպումը վերջին հնարավորությունն է դուրս չմնալու այդ պայքարից: Դրա համար փյունիկցիներին միայն հաղթանակ է անհրաժեշտ: Հակառակ դեպքում նրանք գործնականում կզրկվեն եվրոպական մրցասպարեզ դուրս գալու վերջին հույսից:

«Փյունիկը» կազմի հետ կապված խնդիրները դեռ լիովին չի լուծել: Դարպասապահ Գոռ Մանուկյանն օրերս վիրահատվել է և դժվար թե հասցնի վերականգնվել մինչև առաջնության ավարտը: Պետրոս Ավետիսյանն էլ նոր է վերսկսել մարզումները:

Ընթացիկ առաջնությունում մրցակիցների մրցավեճում թիմերից յուրաքանչյուրը երկուական հաղթանակ է տոնել, մեկ խաղում էլ գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել:

Նշենք, որ մրցակիցների միջև կայացած առաջին երկու հանդիպումները «Փյունիկն» անցկացրել էր Ալեքսեյ Երյոմենկոյի գլխավորությամբ, իսկ 3-րդ շրջանի խաղում փյունիկցիների գործողությունները ղեկավարում էր Սուրեն Չախալյանը: Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ գանձասարցիները փյունիկցիների հետ մրցել են 5-րդ շրջանում:

Մրցակիցների միջև կայացած 3-րդ շրջանի հանդիպումը հիշարժան էր գանձասարցիների 37-ամյա դարպասապահ Գևորգ Կասպարովի համար, ով հայկական ֆուտբոլում մի նոր աննախադեպ նվաճման հասավ՝ պաշտոնական մրցումներում 150-րդ անգամ դարպասը պահելով անառիկ:

«Փյունիկից» բոլորից արդյունավետ է գործել Գևորգ Ղազարյանը` խփելով 8 գոլ: «Գանձասար-Կապանից» ամենաարդյունավետն Արթուր Քոչարյանն  ու Ալեքս Ջունիոր Քրիստիանն են, որոնք 4-ական գոլի հեղինակ են դարձել: Արդյունավետ է գործել նաև Արսեն Ավետիսյանը: Գանձասարցիների կազմում նա 2 անգամ գրավել է փյունիկցիների դարպասը, իսկ «Փյունիկում» խաղալիս 4 գոլ է խփել կապանցիներին:

Մրցակիցների ներկայիս կազմի ֆուտբոլիստներից առավել աչքի է ընկել փյունիկցի Ալիկ Առաքելյանը, ով 5 անգամ գրավել է գանձասարցիների դարպասը: Կապանցիների կազմում բացի Ալեքս Ջունիոր Քրիստիանից, աչքի է ընկել նաև Գեղամ Հարությունյանը՝ խփելով 3 գոլ:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նվաճե՞լ է հայ ֆուտբոլիստը տիտղոս Հայաստանից դուրս, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմի ամենաանհաջող մրցաշրջանը

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Արտյոմ Ավանեսյանը միացել է «Փյունիկին»

Պաշտոնական․ «Փյունիկը» խզել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

Joma-ն ու «Փյունիկը» համագործակցության պայմանագիր են կնքել

Պաշտոնական. Գոռ Մալաքյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. «Փյունիկը» ձեռք է բերել Ալեքսանդր Պրիմաել Յոլեին

«Փյունիկի» կազմը համալրել է ռուս դարպասապահը

«Գանձասարի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ուրարտու»

«Փյունիկը» պայմանագիր է կնքել «Սոչիի» ֆուտբոլիստի հետ

«Շիրակը» կազմը համալրել է 3 հայ ֆուտբոլիստ

Վլադիմիր Սուգրոբովը հեռացել է «Փյունիկից»

Ֆան շոփեր, ֆան-զոներ, տոմսային նոր համակարգ. «Փյունիկը» պատրաստվում է նոր մրցաշրջանին

Podcast #15. 10 երևույթ, որ բացառիկ դարձրեցին Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը

Պաշտոնական. Անտոն Կոբյալկոն՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ