fbpx

«Բանանց» – «Շիրակ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«ԲԱՆԱՆՑ» – «ՇԻՐԱԿ»

73 խաղ, +33=18-22, 121-70

5 մայիսի, ժ.17:00, Երևան, «Բանանց-1»  մարզադաշտ

1-ին շրջան. 13.08.2017  «Շիրակ» – «Բանանց»՝  1-0 (1-0)
Վարդան Բակալյան 9՛

2-րդ շրջան. 27.09.2017  «Բանանց» – «Շիրակ»՝  3-0 (1-0)
Ալեքսանդր Ջոկովիչ 32՛, Կվասի Սիբո 82՛, Նորայր Գյոզալյան 90՛

3-րդ շրջան. 05.11.2017  «Շիրակ» – «Բանանց»՝  0-1 (0-0)
Վալմերսոն Գարսիա Պրայա 81՛

4-րդ շրջան. 04.03.2018  «Բանանց» – «Շիրակ»՝  3-0 (2-0)
Նորայր Գյոզալյան 19՛, Ռումյան Հովսեփյան 21՛, Կվասի Սիբո 89՛

5-րդ շրջան. 08.04.2018  «Շիրակ» – «Բանանց»՝  1-0 (1-0)
Իգոր Ստանոևիչ 39՛

Առաջնության գարնանային հատվածում մեծ թափ հավաքած «Բանանցի» «մեխանիզմում» վերջին երկու հանդիպումներում ինչ-որ բան խափանվել էր, որի պատճառով թիմն «արգելակեց»՝ պարտություններ կրելով, որոնք կարող են ճակատագրական լինել: Ընդ որում «Արարատի» և «Փյունիկի» հետ կայացած այդ հանդիպումներում «Բանանցի» ֆուտբոլիստներն առաջինն էին բացել հաշիվը:

Այդ պարտությունները «Բանանցին» գործնականում զրկեցին չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու հնարավորությունից և հարցականի տակ դրեցին մրցանակային տեղ զբաղեցնելու թիմի հավակնությունը:

Այդ առումով «Շիրակի» հետ կայանալիք հանդիպումն անչափ կարևոր է «Բանանցի» համար, որը մրցանակային տեղերի համար պայքարում այլևս նահանջելու տեղ չունի: Եվ եթե առաջիկա խաղում էլ «Բանանցն» անհաջողության մատնվի, ապա զգալիորեն կդժվարացնի մեդալ նվաճելու իր խնդիրը:

Հուրախություն գյումրեցի ֆուտբոլասերների, «Շիրակն» առաջնության գարնանային հատվածում կրկին իր բարձրության վրա է՝ աչքի ընկնելով կայուն մրցելույթներով: Դրանց շնորհիվ շիրակցիները գարնանն անցկացրած 11 հանդիպումներում վաստակեցին 26 միավոր և տևական ընդմիջումից հետո վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Չեմպիոնական մրցավազքում հաղթող դուրս գալու համար շիրակցիներն առաջնության ավարտական 4 հանդիպումներում ևս պետք է միավորների անհարկի կորուստներ չունենան: Առաջիկա խաղում հաղթանակն անչափ կարևոր է գյումրեցիների համար, որոնք 3 միավորով գերազանցում են ոսկե մեդալների համար պայքարում իրենց գլխավոր մրցակից «Ալաշկերտին»:

Հարկ է նշել, որ «Բանանցը» միակ թիմն է, որին հաջողվել է առաջնության գարնանային հատվածում հաղթել «Շիրակին», այն էլ խոշոր՝ 3-0 հաշվով: Այդ հանդիպումից հետո գյումրեցիներն արդեն 9 խաղ է, ինչ անպարտելի են:

Ընթացիկ առաջնությունում մրցակիցների միջև կայացած 5 հանդիպումներն էլ ավարտվել են «չոր» հաշվով: Առավելությունը «Բանանցի» կողմն է, որը տոնել է 3 հաղթանակ, ընդ որում երկուսը՝  խոշոր հաշվով: «Շիրակը» երկու հաղթանակներն էլ տարել է Գյումրիում: Մինչդեռ նախորդ առաջնությունում «Բանանցի» մարզադաշտում անցկացրած 3 հանդիպումներում էլ շիրակցիները հաղթել էին:

Հարկ է նշել, որ մրցակիցների դիմակայությունում եղել է մի մեծ ժամանակահատված, երբ «Բանանցը» «Շիրակի» ամենաանհարմար մրցակիցն էր ՀՀ առաջնություններում: 2003-2012թթ. ընթացքում մրցակիցների միջև կայացած 34 հանդիպումներից և ոչ մեկում «Շիրակին» չի հաջողվել գոնե մեկ հաղթանակ տոնել «Բանանցի» նկատմամբ:

 «Բանանցի» հետ հանդիպումներում շիրակցիներից լավագույն արդյունքն ունի Անդրանիկ Բարիկյանը՝ խփելով 8 գնդակ: «Բանանցից» բոլորից արդյունավետ են գործել Արամ Հակոբյանն ու Արսեն Բալաբեկյանը` ևս դառնալով 8-ական գոլի հեղինակ:

Ներկայիս կազմի ֆուտբոլիստներից «Բանանցում» առավել արդյունավետ է գործել Նորայր Գյոզալյանը՝ 5 անգամ գրավելով «Շիրակի» դարպասը: Ռումյան Հովսեփյանը դարձել է 3 գոլի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի են ընկել Արամ Բարեղամյանը,  Վահագն Այվազյանը, Վալմերսոն Գարսիա Պրայան և Կվասի Սիբոն:

Հետաքրքիր է, որ Գևորգ Հովհաննիսյանը «Շիրակում» հանդես գալիս «Բանանցի» հետ հանդիպումներում աչքի է ընկել երկու անգամ՝ մեկական գոլ խփելով մրցակցի (2008թ.) և սեփական (2014/15թթ.) դարպասները:

Շիրակցիներից մեկական անգամ «Բանանցի» դարպասը գրավել են Մոհամեդ Կաբան, Սոլոմոն Իմե Ուդոն, Վարդան Բակալյանը և Իգոր Ստանոևիչը:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Շիրակի» ավագ Աղվան Դավոյանը, ով առանց փոխարինման հանդես է եկել թիմի անցկացրած բոլոր 26 խաղերում: Նրա բացակայությունը լուրջ կորուստ է «Շիրակի» համար:

«Բանանցից» խաղը բաց կթողնի Նարեկ Պետրոսյանը, ով ևս 4 դեղին քարտի է արժանացել:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

«Արարատ-Արմենիան» չհետևեց «Բանանցի» օրինակին և հաղթեց․ չեմպիոնական պայքարը շարունակվում է (տեսանյութ)

Ջևան Չելոյանց․ «Ծափահարում եմ Հայաստանի առաջնության խաղային օրացույցը կազմողներին»

«Շիրակ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Գանձասար-Կապանն» ապահովեց «Բանանցի» «մղձավանջը»․ VNews-ի ֆոտոշարքը

Իլշատ Ֆայզուլին․ «Սա իմ պարտությունն էր, ոչ թե տղաների» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյանը՝ գերվստահ հաղթանակի, նպատակների և «հայի բնավորություն ունեցող» Վբեյմարի մասին (տեսանյութ)

«Գանձասար-Կապանի» ջախջախիչ հաղթանակը «Բանանցի» նկատմամբ (տեսանյութ)

«Փյունիկն» իր առաջիկա մրցակցին արդեն 2 անգամ պարտվել է առաջնությունում․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 34-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 33-րդ տուրը

«Արարատ-Արմենիայի» ռեկորդներից մեկը մնաց «անսասան», իսկ մյուսը գերազանցեց «Բանանցը»

«Փյունիկն» ու «Բանանցը» «քրտինք թափեցին», բայց երկուսն էլ չզգացին հաղթանակի համը․ VNews-ի ֆոտոշարքը

Վարդան Բիչախչյան․ «Ափսոսանքի զգացում կա․ ունենք գոլ խփելու խնդիր և պետք է գտնենք այն ֆուտբոլիստին, որը կդառնա հարձակման գծի առաջատարը» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Նման խաղացանկի պայմաններում շատ դժվար է ֆուտբոլիստներին վերականգնելը» (տեսանյութ)

Իլշատ Ֆայզուլինը՝ «Փյունիկի» հետ ոչ-ոքիի և Կարեն Մելքոնյանի ցուցադրած խաղի մասին (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Կարող էինք հաղթել, բայց ոչ-ոքին էլ վատ արդյունք չէ» (տեսանյութ)