Արթուր Դանիելյանը՝ Հայաստանի հավաքական չհրավիրվելու պատճառների և ուշագրավ այլ թեմաների մասին - VNews
Բաժիններ

Արթուր Դանիելյանը՝ Հայաստանի հավաքական չհրավիրվելու պատճառների և ուշագրավ այլ թեմաների մասին

20-ամյա կենտրոնական պաշտպան Արթուր Դանիելյանն այս մրցաշրջանում ամրապնդվել է ուկրաինական «Ստալում»: Նա գրեթե միշտ հայտնվում է իր թիմի հիմնական կազմում և հուսալի խաղ ցուցադրում:

Հարկ է նշել, որ «Ստալի» ելույթներն այս առաջնությունում բացասական երանգ ունեն: Թիմը զբաղեցնում է վերջին հորիզոնականը:

Այս ակումբը մրցաշրջանի սկզբում բավականին «հայկական» էր: Արթուր Դանիելյանից և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանից զատ, այստեղ էին նաև գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու թիմի ավագ Էդգար Մալաքյանը: Վերջին երկուսն այլևս չեն համարվում ուկրաինական ակումբի անդամներ:

Հաշվի առնելով Հայաստանի հավաքականի պաշտպանությունում առկա խնդիրները՝ Դանիելյանի անունը հաճախ է շոշափվում որպես ընտրանու թեկնածուի: Նա հանդես է եկել Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականներում, բայց հետագայում չի հրավիրվել ո՛չ երիտասարդական, ո՛չ ազգային ընտրանի: Այս և այլ թեմաների շուրջ հայազգի պաշտպանը խոսել է VivaroNews.am-ին տված հարցազրույցում:

«Ստալի» ելույթներն ընթացիկ առաջնությունում գոհացուցիչ չեն: Մի՞թե պատճառն այն է, որ թիմի կազմը մեծ սերնդափոխության է ենթարկվել մրցաշրջանի մեկնարկից առաջ:

-Նորմալ եմ գնահատում մեր ելույթները: Եթե դու խաղում ես այս մակարդակում, ապա երիտասարդ լինելն արդարացում չէ: Դու պետք է դուրս գաս և խաղաս: Դա երևի մի քիչ թողնում է իր ազդեցությունը, միգուցե փորձը չի հերիքում: Խաղը կա, բայց արդյունք չկա:

Եղիշե Մելիքյանի հետ աշխատանքն ի՞նչ տվեց թիմին և անձնապես Ձեզ:

-Շատ բան տվեց: Կարելի է ասել, թիմը նա է «սարքել»: Ամբողջ բազան ներդրել է թիմում՝ մարզվելը և մնացած մանրուքները… ամեն ինչ սովորեցրել է: Շատ բան եմ սովորել Մելիքյանից: Նրա հետ 4-5 տարի աշխատել ենք երիտասարդական թիմերում, ևս կես տարի` Պրեմիեր լիգայում:

«Երբ վերցրի 22 համարի մարզաշապիկը, ինձ ասում էին՝ «ի՞նչ է, Մխիթարյա՞նն ես դարձել»

Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Գոռ Մալաքյանի հետ:

-Գոռի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ: Ընկերներ ենք, մի ընտանիքի պես: Նույնն էլ Էդգար Մալաքյանի դեպքում էր: Գոռը շատ է օգնում ինձ՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս: Նա ինձ համար կարծես մեծ եղբայր է:

Էդգար Բաբայան. «Եթե մի օր կրեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, դա մեծ օր կլինի ինձ և ընտանիքիս համար»

Կարծիք կա, որ Ուկրաինայում մեծ «անդունդ» գոյություն ունի «Շախտյորի», Կիևի «Դինամոյի» և մյուս թիմերի միջև: Համակարծի՞ք եք:

-Այո: Շատ արագ ֆուտբոլիստներ են խաղում այդ թիմերում: Գնդակը լավ են վերահսկում: Գրոհները լավ են կազմակերպում: Դժվար է նրանց դեմ խաղալ: «Շախտյորի» հետ այս տարի ոչ-ոքի՝ 1-1 ենք խաղացել: Նրանց դեմ հանդիպումներում ճիշտ տակտիկա է պետք ընտրել և հանդես գալ մեծ ցանկությամբ:

Հենրիխ Մխիթարյանը ժամանակին փայլել է Ուկրաինայում: Կցանկանայի՞ք նրա դեմ հանդես գալ:

-Կցանկանայի, իհարկե: Բայց ավելի շատ կուզենայի նրա հետ մեկ թիմում խաղալ: Երբ «Ստալում» վերցրի 22 համարի մարզաշապիկը, ինձ ասում էին՝ «ի՞նչ է, Մխիթարյա՞նն ես դարձել»:

Ո՞ր գործոններում պետք է բարելավեք որպես կենտրոնական պաշտպան:

-Մի փոքր ցածրահասակ եմ, ինչը խանգարում է: Պաշտպանի համար կարևոր է բարձրահասակ լինելը: Կարևոր է նաև գրոհները ճիշտ փոխանցումով սկսելը, այսպես ասած՝ առաջին փոխանցում կատարելու ունակությունը:

Ալեքսանդր Կարապետյան. «Ես արժանի եմ Հայաստանի հավաքականում 2-րդ հնարավորությունը ստանալուն»

«Չեմ շտապում փոխել անձնագիրս և դառնալ լեգեոներ»

Ժամանակին խաղացել եք Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականներում: Ի՞նչ հիշողություններ են մնացել:

-Էլի եմ ուզում գալ հավաքական, բայց արդեն՝ ազգային հավաքական: Երբ առաջին անգամ հրավիրվեցի Մ-17 հավաքական, շատ էի ուրախացել: Դուր էր եկել ամեն ինչ:

Արթուր Դանիելյանը՝ ձախից ամենավերջինը

Ձեզ հետ կապվե՞լ են ՀՖՖ-ից՝ երիտասարդական կամ ազգային հավաքական հրավիրվելու հետ կապված:

-Այո: Ինձ զանգահարել են մի քանի անգամ: Ես չեմ կարողանում գալ, քանի որ անձնագրի խնդիր կա: Ես դեռ ուկրաինական անձնագիր ունեմ, քանի որ հակառակ դեպքում կհամարվեմ լեգեոներ: Եթե այդ խնդիրը չլիներ, արդեն կլինեի հավաքականում: Զանգահարել են երիտասարդական հավաքական հրավիրվելու համար անցած տարի:

Ես դեռ չեմ շտապում փոխել անձնագիրս և դառնալ լեգեոներ: Հայրիկիս հետ խորհրդակցում եմ, նա էլ համաձայն չէ, որ հիմա փոխեմ քաղաքացիությունս: Ես ցանկանում եմ ամրապնդվել ակումբում, հետո նոր մտածել հավաքականի մասին:

Վահան Բիչախչյան. «Միանշանակ ճիշտ էր «Շիրակից» հենց «Ժիլինա» տեղափոխվելը»

Դուք հայ եք և՛ հորական, և՛ մորական կողմի՞ց:

-Այո:

Հայաստանի հավաքականի մասին զրուցե՞լ եք Մալաքյանների հետ:

-Նրանք լավ բաներ են պատմել: Միշտ հաճույքով են միանում հավաքականին: Ասում են՝ հիանալի մթնոլորտ է այնտեղ:

«Սիրելի ակումբս «Բարսելոնան» է, պաշտպանը՝ Սերխիո Ռամոսը»

Հետևո՞ւմ եք հավաքականի ելույթներին:

-Այո, ուժեղ թիմ է, բայց մի բան չի հերիքում: Հարձակվողի խնդիր կա, լավ պաշտպաններ ունի հավաքականը, սակայն ինչ-որ բան չի բավականացնում: Ինչքանով նկատել եմ, ագրեսիա չկար պաշտպանության ժամանակ: Ամբողջ թիմը պիտի պաշտպանվի, որ գնդակը խլեն մրցակցից: Գնդակը վերահսկելու հետ կապված էլ խնդիր կար: Պետք է օգտագործել գոլային պահերը:

Դավիթ Արշակյան. «Վերագործարկում եմ կարիերաս Եվրոպայում, իսկ հավաքականն իմ նպատակն է, որին կհասնեմ»

Ապագայի ի՞նչ պլաններ ունեք:

-1-2 առաջարկ ունեմ արտերկրից: Այս մրցաշրջանը կավարտեմ «Ստալում», իսկ հետո կտեսնենք:

Ո՞վ է Ձեր սիրելի կենտրոնական պաշտպանը համաշխարհային ֆուտբոլում:

-Սերխիո Ռամոսը: Սիրելի ակումբս «Բարսելոնան» է, բայց ամենից շատ հավանում եմ Ռամոսին: Ամեն րոպե պայքարում է, խաղադաշտում ուժ չի խնայում: Հուսով եմ՝ մի օր կհասնեմ նրա խաղամակարդակին: Կուզենայի օրերից մի օր խաղալ «Բարսելոնայում»:

Արման Աբելյան

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանի «Ռոման» սայթաքեց, «Արսենալն» ու «Նապոլին» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

17 տարի. Սեսկ Ֆաբրեգասի համար այս օրը յուրահատուկ է

«Յուվենտուսի» պատասխանը «Բարսելոնայի» գրառմանը

2-ը՝ 1-ի դիմաց. «Ռեալը» փոխանակում է առաջարկում «Յուվենտուսին»

Լիոնել Մեսին պատմական ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան» թվիթերում ծաղրել է «Յուվենտուսին» ու Ռոնալդուին

«Բարսան» հաղթեց «Յուվենտուսին», «Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Դեմբելեն առաջ է մղում «Բարսելոնային» «Յուվենտուսի» դեմ խաղում (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Հայտնի է՝ երբ կանցկացվեն «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ

Ռոնալդուն՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ. «ՊՇՌ-ն կատարյալ հիմարություն է»

Բենզեման ոչ մի փոխանցում չի կատարել Վինիսիուսին Մենդիին ասած խոսքերից հետո

Լիոնել Մեսին կարող է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ

Բենզեման՝ Մենդիին՝ խաղընկերոջ մասին. «Փոխանցում չկատարես նրան, նա մեր դեմ է խաղում»

«Բարսելոնան» համաձայնել է խաղալ Եվրոպական Սուպերլիգայում