Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Գեղամ Հարությունյանից 19 վայրկյան պահանջվեց պատմության մեջ մտնելու համար

22550440 2037278796491082 1430623474011282782 o - Գեղամ Հարությունյանից 19 վայրկյան պահանջվեց պատմության մեջ մտնելու համար

«Փյունիկի» դարպասը 27-րդ տուրի հանդիպման 19-րդ վայրկյանին Գեղամ Հարությունյանի գլխի հարվածով խփած գնդակը ոչ միայն դրեց «Գանձասար-Կապանի» դժվարին հաղթանակի հիմքը, այլև հնարավորություն ընձեռեց նրան մտնելու թիմի պատմության մեջ որպես բոլոր տարիների լավագույն ռմբարկու:

Դա բարձրագույն խմբի առաջնություններում գանձասարցիների կազմում Գեղամ Հարությունյանի խփած 35-րդ գոլն էր, որի շնորհիվ նա գերազանցեց թիմի ռմբարկու Արթուր Քոչարյանի ցուցանիշը՝ գլխավորելով «Գանձասար-Կապանի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցանկը:

Գեղամ Հարությունյանն ընդամենը 4-րդ մրցաշրջանն է անցկացնում կապանցիների կազմում: Նա իր նորամուտը «Գանձասար-Կապանում» նշել է 2014/15թթ. առաջնության մեկնարկային տուրում՝ օգոստոսի 2-ին «Միկայի» հետ կայացած խաղում: Գեղամի նորամուտը շատ հաջող ստացվեց: Թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած նորեկը հանդիպման 53-րդ րոպեին գրավեց իր ներկայիս խաղընկերոջ՝ Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը:

29342165 2108533126032315 1083398826036822016 o - Գեղամ Հարությունյանից 19 վայրկյան պահանջվեց պատմության մեջ մտնելու համար

Իսկ մինչ այդ Գեղամ Հարությունյանը բարձրագույն խմբում կարիերան սկսել էր «Ուլիսում» 2012/13թթ. առաջնությունում: Հետաքրքիր է, որ «Ուլիսում» էլ Գեղամն իր առաջին խաղն անցկացրել է «Միկայի» հետ 2012թ. հոկտեմբերի 7-ին կայացած մրցավեճում՝ կրկին խաղադաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում: Մինչև «Գանձասար-Կապան» տեղափոխվելը, Գեղամ Հարությունյանն «Ուլիսում» անցկացրած 37 հանդիպումներում 2 գոլի հեղինակ էր դարձել:

Գանձասարցիների կազմում Գեղամ Հարությունյանն առաջին իսկ մրցաշրջանից դարձավ թիմի գրոհների առաջատարը: 2014/15թթ. առաջնության 27 հանդիպումներում խփելով 6 գնդակ` Գեղամը Վասիլ Պալագնյուկի հետ դարձավ «Գանձասար-Կապանի» լավագույն ռմբարկուն:

Հաջորդ մրցաշրջանում Գեղամն առաջնության 24 հանդիպումներում 5 անգամ գրավեց մրցակիցների դարպասն ու իր թիմակիցներ Նարեկ Բեգլարյանի և Ացամազ Բուրաևի հետ կրկին ամենաարդյունավետն էր գանձասարցիների կազմում:

22829725 2040635106155451 4846825736491285897 o - Գեղամ Հարությունյանից 19 վայրկյան պահանջվեց պատմության մեջ մտնելու համար

2016/17թթ. առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստն արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց՝ 12 գնդակով արդեն միանձնյա դառնալով թիմի լավագույն ռմբարկուն: Նա մինչև վերջ պայքար մղեց առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսի համար: Ի վերջո Գեղամն ընդամենը մեկ գնդակով «Ոսկե խաղակոշիկը» զիջեց ալաշկերտցիներ Միհրան Մանասյանին ու Արտակ Եդիգարյանին:

Ներկայումս էլ Գեղամ Հարությունյանը պայքարում է «Ոսկե խաղակոշիկի» համար: Նա Արտակ Եդիգարյանի հետ 12 գնդակով գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

«Գանձասար-Կապանի» կազմում ՀՀ առաջնություններում Գեղամ Հարությունյանը մասնակցել է 7 թիմերի հետ հանդիպմանը, որոնցից 6-ի դարպասը գրավել է: Միայն իր նախկին թիմի՝ «Ուլիսի» դարպասն է Գեղամի համար անառիկ մնացել, թեև 6 անգամ նա խաղադաշտ է դուրս եկել իր նախկին թիմակիցների դեմ:

Գեղամ Հարությունյան

Իսկ ահա առավել արդյունավետ Գեղամ Հարությունյանը հանդես է եկել «Արարատի» հետ հանդիպումներում՝ խփելով 12 գնդակ: Նա նաև «Բանանցի» ահ ու սարսափն է՝ 9 անգամ գրավելով թիմի դարպասը: 5 անգամ «Գանձասար-Կապանի» ռմբարկուն աչքի է ընկել «Ալաշկերտի», 4 անգամ՝ «Փյունիկի» հետ հանդիպումներում: «Միկայի» դարպասը Գեղամը գրավել է 3 անգամ, 2 գոլ էլ խփել է «Շիրակին»:

VivaroNews.am-ը ներկայացնում է «Գանձասար-Կապանի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուների տասնյակը:

Ֆուտբոլիստներ Գոլ
1.Գեղամ Հարությունյան 35
2.Արթուր Քոչարյան 34
3.Արսեն Ավետիսյան 26
4.Նարեկ Բեգլարյան 22
5.Վահե Դավթյան 13
6.Լուբամբո Մուսոնդա 13
7.Գագա Թբիլաշվիլի 12
8.Արա Խաչատրյան 11
9.Ալեքսանդր Պետրոսյան 11
10.Բենիամին Մանուչարյան 10

Աշոտ Հայրապետյան


Գեղամ Հարությունյան. «Շանս է նորից բացվել, որից օգտվելու համար ամեն ինչ կանեմ» (տեսանյութ)

Փաստերն ապացուցում են՝ «Ալաշկերտի» այս չեմպիոնությունը զգալիորեն տարբերվում է նախորդներից

Չեմպիոն մարզիչները. Վարդան Մինասյանի ռեկորդը, որն անգերազանցելի է արդեն 14 տարի

Անչափ բացասական միտում՝ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցանիշներում

Հայ 3 ֆուտբոլիստի թիմեր հայտնվել են իրենց երկրների «էլիտայում» (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 2017/18թթ. առաջնությունն ավարտված է, բայց որոշ հարցեր դեռ անպատասխան են. «Ալաշկերտը»՝ չեմպիոն (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան». VivaroNews-ի ուղիղ հեռարձակումը

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Հայտնի է, թե երբ կկայանա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրների պարգևատրումը

«Եզրափակչի մարդ» Կասպարովը տպավորիչ ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Սարգիս Հովսեփյանին

Եթե ցանկանում եք դառնալ Հայաստանի գավաթակիր, ապա կազմում ունեցեք այս ֆուտբոլիստին

Նորընծա գավաթակիր Աշոտ Բարսեղյանը կրկնել է Վարդան Մինասյանի ու Սարգիս Հովսեփյանի ցուցանիշը

Ինչպես Կասպարովն իր թիմակիցներին ուղարկեց «7-րդ երկինք». Ֆոտոշարք՝ հարվածաշարից և պարգևատրման արարողությունից (լուսանկարներ)

Գեղամ Հարությունյան. «Կասպարովը հարվածաշարից առաջ ասել էր, որ 2 11-մետրանոց է հետ մղելու» (տեսանյութ)

Գևորգ Նռանյան. «Վստահ էինք, որ Կասպարովը գոնե մեկ 11-մետրանոց հետ է մղելու» (տեսանյութ)

Վարդան Պողոսյանը շատ հետաքրքիր զուգադիպություն է նկատել կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերում (տեսանյութ)