fbpx
Բաժիններ

Հայ ֆուտբոլիստի հերթական շքեղ գոլը Բելգիայում և «Շիրակի» շուրջ սկանդալային իրավիճակը (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մայիսի 5-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 6-րդ տուր. «Շերիֆ» 3-1 «Զիմբրու». Արաս Օզբիլիսը փոխարինման է մտել 43-րդ րոպեին և մասնակցություն ունեցել թիմի խփած երրորդ գնդակին: «Շերիֆը» 6 խաղում տոնել է 5 հաղթանակ, 1 խաղ ավարտել ոչ-ոքի և 8 թիմի պայքարում միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Բելգիայի 1-ին դիվիզիոն, փլեյ-օֆֆ, Եվրոպա լիգայի ուղեգրի համար պայքարող խումբ, 7-րդ տուր. «Լյերս» 2-2 «Հևեռլի Լուվեն». Իվան Յագանը 12-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, իսկ 55-րդ րոպեին աչքի է ընկել արդյունավետ փոխանցումով: Սա 28-ամյա ֆուտբոլիստի 5-րդ գոլն էր 2018թ.-ին: «Լյերսը» Եվրոպա լիգայի ուղեգրի համար պայքարողների A խմբում 6 թիմի պայքարում 4-5-րդ տեղերն է կիսում «Մոուսկրոնի» հետ:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր. «Լոկոմոտիվ» 1-0 «Զենիթ». Արշակ Կորյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Երկաթուղայիններն» այս հաղթանակի շնորհիվ առաջնության ավարտից մեկ տուր առաջ ապահովել են չեմպիոնությունը՝ հետապնդող «Սպարտակից» առաջ անցնելով 4 միավորով: Կորյանից զատ, չեմպիոնական թիմի անդամ է նաև «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինի օգնական Սարգիս Հովհաննիսյանը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր. «Ժետիսու» 1-3 «Կայրաթ». Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Էդգար Մալաքյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 67-րդ րոպեին: «Ժետիսուն» 12 թիմի պայքարում 7-9-րդ տեղերն է բաժանում «Կիզիլժարի» և «Իրտիշի» հետ:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր. «Ատիրաու» 1-1 «Ակտոբե». Մարկոս Պիզելին մնացել է պահեստայինների նստարանին: «Ակտոբեն» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, քանի որ, ՖԻՖԱ-ի որոշմամբ, ակումբից հանվել է 6 միավոր:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգա, Հարավարևմտյան գոտի, 35-րդ տուր. «Շտուտգարտ-2» 0-2 «Շոտ Մայնց». Հայկ Գալստյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 65-րդ րոպեին: «Շտուտգարտ-2»-ը 19 թիմի պայքարում ընթանում է 9-րդ հորիզոնականով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

2 ֆուտբոլիստ լքեց «Փյունիկը»

Կամո Հովհաննիսյանի հրաշալի ելույթը «Ժետիսուի» կազմում (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանը գոլի հեղինակ է դարձել «Ժետիսուի» կազմում (տեսանյութ)

Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Տխուր եմ 1-1 հաշվի հետ կապված․ մենք 2 միավոր կորցրինք» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյան՝ «Լոռիի» ցուցադրած խաղի, դարպասապահ Շահատունու և Իսահ Ալիյուի մասին (տեսանյութ)

«Գանձասար-Կապանն» ու «Լոռին» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նման խաղերում պետք է կարողանանք հաղթել խոշոր հաշվով»․ Մամուլի ասուլիս «Շիրակ» – «Երևան» հանդիպումից հետո

«Շիրակը» Գյումրիում 3 միավոր վաստակեց Բարձրագույն խմբի նորեկի հետ խաղում (տեսանյութ)

«Շիրակ» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

Պատմական նվաճումից զատ․ «Արարատ-Արմենիան» 3 ռեկորդի հեղինակ է դարձել

«Փյունիկը» «գայլերին» 0-4 հաշվով զիջեց նաև պատասխան խաղում (տեսանյութ)