fbpx
Բաժիններ

Ձայն ձայնի տված. հերթական տպավորիչ ռեկորդը՝ «Գանձասար-Կապանում»

«Փյունիկի» հետ խաղում Լուբամբո Մուսոնդայի գրանցած դուբլը ոչ միայն նպաստեց «Գանձասար-Կապանի» հաղթանակին, այլև հնարավորություն ընձեռեց զամբիացի ֆուտբոլիստին 13 գնդակով գլխավորելու թիմի ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկը: Մուսոնդան գերազանցեց Գագա Թբիլաշվիլու ռեկորդային արդյունքը, ով գանձասարցիների կազմում ՀՀ առաջնություններում 12 գոլի հեղինակ էր դարձել:

Գեղամ Հարությունյանից 19 վայրկյան պահանջվեց պատմության մեջ մտնելու համար

Լուբամբո Մուսոնդան Հայաստանում հայտնվեց 2014/15թթ. մրցաշրջանի շեմին, երբ Վալերի Հովհաննիսյանն օգնության ձեռք մեկնեց ֆինանսական խնդիրների պատճառով լուծարման վտանգի տակ հայտնված «Ուլիսին» ու հապճեպորեն նոր թիմ կազմավորեց՝ հրավիրելով մի խումբ լեգեոնականների:

Հետաքրքիր է, որ զամբիացի ֆուտբոլիստն «Ուլիսում» նորամուտը նշել է իր ներկայիս թիմի՝ «Գանձասար-Կապանի» հետ առաջնության երկրորդ տուրում, 2014թ. օգոստոսի 16-ին կայացած խաղում, որում թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը 19-ամյա Մուսոնդային ընդգրկել էր մեկնարկային կազմում:

Հաջորդ մրցաշրջանում Մուսոնդան ելույթները շարունակեց գանձասարցիների կազմում՝ նորամուտը նշելով 2015թ. օգոստոսի 2-ին «Շիրակի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում: Կարճ ժամանակահատվածում զամբիացին դարձավ գանձասարցիների առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

Կապանցիների կազմում Մուսոնդան գոլերի հաշիվը բացել է 2016թ. օգոստոսի 28-ին՝ գրավելով «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը: Նախորդ առաջնությունում նա դարձել էր 5 գոլի հեղինակ, իսկ ընթացիկ մրցաշրջանում արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց: Մուսոնդայի հաշվին արդեն 8 գոլ է գրանցված:

VivaroNews.am-ը ներկայացնում է «Գանձասար-Կապանի» ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկը:

Ֆուտբոլիստ Գոլ
1.Լուբամբո Մուսոնդա 13
2.Գագա Թբիլաշվիլի 12
3.Վիրգին Մարշավելա 9
4.Դիեգո Լոմբա 9
5.Կլաուդիր Մարինի 8
6.Ալեքս Ջունիոր Քրիստիան 8
7.Վասիլ Պալագնյուկ 6
8.Դեյան Վուկոմանովիչ 6
9.Յամադոու Կեյտա 6
10.Ռեջիլիո Զեեդորֆ 5
11.Դավիթ Խանիշվիլի 5
12.Գարսիա Պրայա Վալմերսոն 5
13.Ացամազ Բուրաև 5

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի է խաղացել Հայաստանի պատանեկան հավաքականի հետ (տեսանյութ)

«Փյունիկը» ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի հետ

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

«Նոան» 10 հոգով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

«Նոա» – «Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Ցույց տվեցինք՝ ավելի լավ թիմ ենք, քան «Փյունիկը»

Ալեքսանդր Տարխանով․ «Խայտառակ մրցավարություն էր»

11-մետրանոցներով լի խաղ Վանաձորում, «Արարատ-Արմենիան» էլ ընդհատեց «Ալաշկերտի» հաղթարշավը (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ», «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)