Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հայ հարձակվողները մեկ օրում «ռմբահարեցին»՝ միասին դառնալով 5 գոլի հեղինակ (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

23467374 735183323354372 4175146074711884180 o - Հայ հարձակվողները մեկ օրում «ռմբահարեցին»՝ միասին դառնալով 5 գոլի հեղինակ (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մայիսի 6-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 37-րդ տուր. «Արսենալ» 5-0 «Բառնլի». Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Արսենալը» շարունակում է ընթանալ 6-րդ հորիզոնականով:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 33-րդ տուր. «Ռենովա» 1-1 «Վարդար». Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ՝ մրցակցի դարպասը գրավելով 76-րդ րոպեին: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 78-րդ րոպեին, հասցրել է զգուշացվել նաև դեղին քարտով: Հովհաննես Համբարձումյանը բացակայել է հայտացուցակից: «Վարդարը» 10 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ առաջատար «Շկենդիային» զիջելով 29 միավորով:

Պորտուգալիայի Պրիմերա, 33-րդ տուր. «Չավես» 4-1 «Մարիտիմու». Գևորգ Ղազարյանը փոխարինման է մտել 57-րդ րոպեին: «Մարիտիմուն» 18 թիմի պայքարում 6-7-րդ հորիզոնականներն է բաժանում հենց «Չավեսի» հետ:

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 7-րդ տուր. «Բրոմապոյկարնա» 1-0 «Յուրգորդեն». Յուրա Մովսիսյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Յուրգորդենը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 10-րդ տեղը:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, փլեյ-օֆֆ, 8-րդ տուր. «Տրենցին» 1-2 «Ժիլինա». Վահան Բիչախչյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ժիլինան» առաջատար խմբում ընդգրկված 6 թիմի պայքարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր. «Ուրալ» 0-2 «Ամկար Պերմ». Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Էդգար Մանուչարյանը, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից, բացակայել է հայտացուցակից: «Ուրալը» 16 թիմի պայքարում 8-9-րդ տեղերն է բաժանում «Դինամո Մոսկվայի» հետ:

xO9huQFLWPU - Հայ հարձակվողները մեկ օրում «ռմբահարեցին»՝ միասին դառնալով 5 գոլի հեղինակ (տեսանյութ)

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 33-րդ տուր. «Յան Ռեգենսբուրգ» 0-3 «Դարմշտադտ». Սարգիս Ադամյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում 4-6-րդ հորիզոնականներն է բաժանում Բիլֆիլդի «Արմինիայի» և «Բոխումի» հետ:

Ֆրանսիայի Լիգա-1, 36-րդ տուր. «Նանտ» 0-2 «Մոնպելյե». Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 20 թիմի պայքարում 8-9-րդ տեղերն է կիսում «Բորդոյի» հետ:

1 2

Ունայ Էմերին արդեն գիտի, թե որ ֆուտբոլիստներն են հարկավոր «Արսենալին»

Անցնցում փոխանցում. Հենրիխ Մխիթարյանի՝ 2017/18 մրցաշրջանը

Համացանցում են հայտնվել «Արսենալի» պահեստային հավանական մարզաշապիկները (լուսանկարներ)

Հայտնի է դարձել, թե ինչու է «Արսենալը» ընտրել Էմերիին, այլ ոչ թե Արտետային

Տիգրան Բարսեղյան. «Ապացուցել ենք, որ բոլոր թիմերի հետ էլ կարող ենք պայքարել, նաև հաղթել» (տեսանյութ)

Շտապելը լավ բան չէ. «Արսենալի» խաղաշապիկի շնորհանդեսի ժամանակ զավեշտալի դեպք է գրանցվել (լուսանկար)

Գևորգ Ղազարյան. «Կարծում եմ՝ Վարդան Մինասյանի հետ աշխատանքում փոփոխություններ կլինեն» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան. «Նոր Հայաստան չկա. Հայաստանը միշտ եղել է ու կմնա» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան. «Հուսով ենք, որ Էմերին մարտավարական նոր մտքեր կբերի և ոգի կհաղորդի «Արսենալին»

Գվարդիոլան ողջունել է «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզչին

Ունայ Էմերի. «Ճանաչում եմ «Արսենալի» բոլոր ֆուտբոլիստներին և ցանկանում եմ նրանցից յուրաքանչյուրի հետ առանձնազրույց ունենալ»

Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր պատկերով խաղալիքները (տեսանյութ)

Անդրեյ Կանչելսկիս. «Էմերին հետընթաց է «Արսենալի» համար»

Ունայ Էմերիի առաջին օրը «Արսենալում» (տեսանյութ)

Ունայի Էմերիի առաջին մեկնաբանությունը, որպես «Արսենալի» գլխավոր մարզիչ

«Արսենալը» նույնպես պաշտոնապես հայտարարեց նոր գլխավոր մարզչի անունը