Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ովքեր են լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 27-րդ տուրում ըստ VivaroNews-ի

30264434 1962425653830734 1299562674618630144 o - Ովքեր են լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 27-րդ տուրում ըստ VivaroNews-ի

Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ տուրը հայտնի պատճառներով բուռն արձագանք է ստացել: Բայց «Շիրակը» պատրաստվում է բողոքարկել ՀՖՖ-ի կայացրած որոշումը, ուստի վերջնական պատասխաններ ստանալու համար հարկավոր է սպասել:

Այս տուրում հերթական 3 միավորն է վաստակել «Շիրակը», որը հույժ կարևոր խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Բանանցին»: Մյուս հանդիպումները գերգոլառատ են ստացվել: «Ալաշկերտը» 3-2 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ, «Գանձասար-Կապանը» 4-3 հաշվով՝ «Փյունիկի»:

VivaroNews.am-ը ներկայացնում է տուրի լավագույն ֆուտբոլիստների եռյակի իր տարբերակը:

3. Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»)

Չեմպիոնի կիսապաշտպանությունն այս անգամ իր բարձրության վրա էր: Այդ գծում ամեն ինչ հիանալի էր ստացվում, միայն թե գրոհների մեծամասնության վերջնամասում ֆուտբոլիստների դիպուկությունը չէր հերիքում: Բոլոր գրոհները զարգանում էին Արտյոմ Սիմոնյանի միջոցով, գրագետ փոխանցումներով էր աչքի ընկնում Արթուր Եդիգարյանը, խաղն անընդհատ սրում էր կրակոտ Արտակ Դաշյանը:

Դե իսկ կիսապաշտպանությունում «ցեմենտողի» դերը կատարում էր Արտակ Գրիգորյանը: Նրան հիմնականում հաջողվում էր վերջ դնել մրցակցի գրոհներին: Նա այս տարի հեռու էր նախորդ մրցաշրջանի իր մարզավիճակից, բայց վերջին խաղերում այդ առումով բարելավել է: Արժանի է հիշատակման նաև Գրիգորյանի հրաշալի գոլային փոխանցումը Միհրան Մանասյանին «Արարատի» հետ խաղում, որից հետո չեմպիոնն առաջ էր անցել հաշվի մեջ:

31498738 943740982471374 254843671214555136 n - Ովքեր են լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 27-րդ տուրում ըստ VivaroNews-ի

2. Ալիկ Առաքելյան («Փյունիկ»)

Թեև երևանյան թիմն անզիջում պայքարում պարտվեց «Գանձասար-Կապանին», բայց Առաքելյանը հաճելիորեն առանձնանում էր: Նա միշտ է աչքի ընկնում նախաձեռնողական և սուր խաղով, բայց այս անգամ այդ ամենին գումարվեց նաև ՕԳ-ի բարձր գործակիցը: Երիտասարդական հավաքականի կիսապաշտպանը մասնակցություն է ունեցել «Փյունիկի» բոլոր 3 գոլերում:

Ալիկը ձևակերպել է դուբլ, նաև մասնակցել գոլային մյուս գրոհին: Մնում է՝ մեր երիտասարդ ֆուտբոլիստների մոտ նկատվի կայունություն: Հարկավոր է փայլել ոչ թե մեկ կամ 2 խաղում, այլ կայունաբար: «Փյունիկի» դեպքում հատկապես այդպես է, քանի որ խաղացողների մեծամասնությունը երիտասարդներ են: Նրանք հենց հիմա պետք է դրսևորեն իրենց, որպեսզի հնարավորություն ունենան տեղափոխվելու ավելի բարձրակարգ ակումբներ:

32072976 1680805772026324 8127731755160436736 o - Ովքեր են լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 27-րդ տուրում ըստ VivaroNews-ի

1 2

Փաստերն ապացուցում են՝ «Ալաշկերտի» այս չեմպիոնությունը զգալիորեն տարբերվում է նախորդներից

Չեմպիոն մարզիչները. Վարդան Մինասյանի ռեկորդը, որն անգերազանցելի է արդեն 14 տարի

Անչափ բացասական միտում՝ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցանիշներում

Հայ 3 ֆուտբոլիստի թիմեր հայտնվել են իրենց երկրների «էլիտայում» (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 2017/18թթ. առաջնությունն ավարտված է, բայց որոշ հարցեր դեռ անպատասխան են. «Ալաշկերտը»՝ չեմպիոն (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան». VivaroNews-ի ուղիղ հեռարձակումը

Մարկոս Պիզելիի «ասիստը» հայազգի մարզչի թիմի դեմ խաղում, որն առաջնության առաջատարն է (տեսանյութ)

«Ալաշկերտի» ֆուտբոլիստները հանդիպել են Հենրիխ Մխիթարյանի հետ (լուսանկար)

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Շիրակը» հրաժարվում է մասնակցել «Փյունիկի» դեմ խաղին և պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Շիրակը» ՀՖՖ-ից պահանջում է վերադարձնել հանված միավորները

Հայտնի է, թե երբ կկայանա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրների պարգևատրումը

ՀՖՖ-ն «Շիրակի» գործով չի կատարի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը

«Շիրակ» ՖԱ-ի գործով ՀՖՖ-ն փաստեր տրամադրեց, իսկ «Շիրակը» պատասխան հայտարարությամբ հանդես եկավ

«Եզրափակչի մարդ» Կասպարովը տպավորիչ ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Սարգիս Հովսեփյանին

Եթե ցանկանում եք դառնալ Հայաստանի գավաթակիր, ապա կազմում ունեցեք այս ֆուտբոլիստին